ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Դուրս եկավ որովհետև տխրություն եմ տեսնւմ։ Այդ տխուր խոսքեր։ Տխրություն և մենակություն, սառը գույներ տխուր տրամադրություն։
***
***
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ...
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս...
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ...
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս..
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս...
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ...
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս..
Մի տեսակ տխուր է, բայց նաև ուրախ է։ Մուք գույներ, բայց հույս տվող։ Մի խոսքով այստեղ իրոք ուզում եմ ասել․․․ Այս բանաստեղծությունը ուրախ է, բայց տխուր։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...
Կրկին մենակություն, անհավատ սեր։ Չապրող և անպետք սեր, երբ իրականում երկու հերոսներնել իրար չեն սիրում ամեն մեկը իր ճանապարհով է գնում, բաժանված սրտեր…