Страницы

Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց լեզու. Показать все сообщения

Գևորգ Մարզպետունի

հրատարակվել է 1896 թվականին, Թիֆլիսի «Արձագանք» ամսագրում: Առանձին գրքով այն լույս է տեսել 1912թվականին։
Հեղինակը վեպում պատկերում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։
Մուրացանը ցանկանում էր Գևորգ Մարզպետունու կերպարի միջոցով ժողովրդին փոխանցել իր սերը հայրենիքի նկատմամբ։ Շատ քննադատներ կարծում են, որ Գևորգ Մարզպետունու շուրթերով խոսում է ինքը՝ հեղինակը։ Այս ստեղծագործությամբ Մուրացանը ցուցադրեց հայ ժողովրդի հայրենասիրական ծրագրերը։

ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Մուրացանը նկարագրում է Հայաստանը10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում ու հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։

Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։

Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը[5]:

Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Ամփոփելով տարին



Այս տարին բավականին հեշտ և հետաքրքիր տարի էրորն անցավ շատ աննկատԻնձ մոտ շատ բան չի փոխվել անցած ուսումնական տարվանիցփոխվելէ դպրոցումբայց ոչ ինձ մոտԱվագ դպրոցում փոխվել էր տնօրենը և բոլոր դպրոցների ավագ դպրոցներին մի տեղում հավաքեցինՍկզբում ոչ մեկն էլ չէրհարմարվումորովհետև շատ անսովոր է, երբ միջանցքում այդքան շատ մարդ կաԷնպես չիոր չէինք ճանաչում իրար և նոր ծանոթացանքոչովքերսովորել էին մեր դպրոցի կրտսեր դպրոցներում ես նրանց ճանաչում էիիրենց հետ էի Նոր դպրոցում սովորել: Շատ առարկաներ էլ չէր փոխվել և եթե մի կարևոր փոփոխություն եղավ ինձ մոտ, դա ամենևին էլ դպրոցի հետ կապ չուներ: Ուղղակի զգում եմ, որ մ իքիչ հասունացել եմ, չնայած` ինձ մոտ ամեն ուսումնական տարուց հետո այդպիսի զգացողություն է լինում: Ամեն տարի սկզբում ես էլ ավելի պատասխանատու վերաբերվես նրան, ինչով զբաղվում ես: Առջևում ավարտական դասարանն է, երբ ինչ էլ անեմ, չեմ կարող մնալ հարազատ դպրոցում, ստիպված պիտի գնամ: Այսպիսի պահերին մեծ ցանկություն ունեմ, որ դպրոցը դարձնեն ոչ թե 12, այլ 15-16որպեսզի միշտ մնամ այստեղ: Կարծում եմ` շատերը կհասկանան ինձ, մի տեղ, որտեղ դու սովորում ես փոքրուց: Այստեղ է քո տունը, այստեղ ես ընկերներ ձեռք բերել, այստեղ ես առաջին անգամ սիրահարվել, կարդալ ու գրել սովորել: Իսկ հիմա հասկանում ես, որ այս կարևոր էջը թերթելու ժամանակն է, որ դպրոցը ընդամենը կյանքի մի փուլ է, որը բոլորս էլ անցնում ենք և ոչ մեկս էլ չենք կարող հավերժ մնալ դպրոցում: Դե բացի տիար Բլեյանից, միայն տիարն է, որ միշտ այստեղ է լինելու: Դա զարմանալի չէ, որովհետև բոլորս էլ գիտենք, որ տիարը տարի առ տարի դառնում է ավելի եռանդուն, ավելի ակտիվ: Այսքան տարի է դպրոցում եմ և չեմ հասկանում` ինչպես է կարելի միշտ էդպես ակտիվ լինել, միգուցե դա գալիս է մեզանից, չնայած` մեզանից տիարին հակառակը պասսիվությունը և դնջությունը պիտի գար, մեզանից` նկատի ունեմ Ավագ դպրոցի սովորողներից: Դեռ չեմ ավարտել դպրոցը, բայց արդեն զգում եմ այն պատասխանատվությունը, որը իմ ուսերին է լինելու դպրոցը ավարտելուց հետո: Մի երազանք ունեմ, որ գոնե մյուս տարին այս տարվա նման արագ չի անցնի, որպեսզի ավելիերկար թվա, չնայած չգիտեմ դա ինչպես պիտի լինի: Դանդաղ է անցնում երբ անհետաքրքիր է լինում, երբ կողքիդ մարդիք քեզ համար անհետաքրքիր են, բայց մեր դպրոցում երկու դեպքերն էլ չի լինում: Արջևում ավարտական դասարանն է:

Սուտը

Ինձ համար մարդկային սուտը վատ սովորություն է, երբեմն էլ պաշտպանողական ռեակցիա է։ Մենք ստում ենք, երբ ինչ-որ բանից վախենում ենք, երբ վախենում ենք ինչ֊որ մեկին կորցնելուց, երբ վախենում ենք մեր անունը կորցնելուց։ Ես ինքս նկատել եմ, որ որոշ դեպքերում անկախ ինձանից սուտ եմ խոսում, էնպես չի սուտ չխոսեմ կտուժեմ, բայց անկախ ինձանից սուտ եմ խոսում։ Կարծում եմ՝ առանց ռիսկի դիմելու մենք երբեք ոչմեկին չենք խաբի։

Շատերը սուտը ընդունում են, որպես շատ վատ փաստ, օրինակ շատերը այն ասոցացնում են չարության հետ։ Ոչ բոլոր ստերն են չարիք։
Ամենակարևորը, փախեք ստից, ամեն ձևի ստից, նամանավանդ ինքդ քեզ ստելուց։ Հետևեք ձեր ամենակարևոր ստին և դիտարկեք այն ամեն ժամ, ամեն րոպե։ Սուտ խոսելը կորցնում է ամենակարևորը մարդու հավատքը։ Երբ մենք ինչ֊որ մեկին ստում ենք, սպանում ենք նրա հավատքը, կորցնում ենք ամենակարևորը՝ վստահությունը։ Խոսքը իհարկե ոչ թե սովորական ստի մասին է, որը մենք գործածում ենք ամենակարևորը, այլ այն, որով մենք կարող ենք ցավացնել մարդուն։

Թումանյան, նախագիծ

Թումանյանի գրածներում կա մի բան, որ ինչ էլ լինի, ինչ էլ պատահի մեր ազգը իր մեջ միշտ դա կպահի, ա իհարկե ադաթներն են։ Թումանյանի շատ պատմվածքներում է ընդգծվում մեր ազգի ադաթները։ Ամենանկատելիները դա իհարկե ‹‹Անուշը›› և ‹‹Մարոն›› պոեմներում են։ Երկու պոեմներում էլ խախտվում են ադաթներ, մի դեպքում փեսան քցում է ախպոր անունը, բոլորի մոտ, մյուս դեպքում էլ Մարոն սկսում է չսիրել Կարոին, իր տուն հարս գնալու պատճառով։ Իհարկե, երկու դեպքերում ամենակարևոր հանգամանքը դա տղամարդու անունն է։ Այն ժամանակվանից մինչ օրս մեր մեջ պահպանվել է դա, որ տղամարդու անունը միշտ բարձր մնա, որ հանկարծ կինը տղամարդու անունը չգցի։ Թումանյանին այդպես ջերմ ընդունելը պատահականություն չեն, իզուր չէ, որ նրան սիրում են թե փոքրերը, թե մեծերը։ Թումանյանի գրերում մնացել են մեր ազգի ադաթներ, մեր ազգին բնորոշ գծեր, որոնք արդիական են մինչ օրս։ Եկեք բերեմ մի քանի օրինակ: Մեր օրերում, երբ,ասենք, տղայի քրոջը տեսնում են ասենք գիշերը ուժ ժամին, դրսում, դա իհարկե, եթե տեսնեն մյուսները հեչ պատվաբեր չի լինի, անգամ շատ եղբայրներ չեն թողնում իրենց քույրերին տանից դուրս գալ ասենք ժամը վեցից հետո: Կարծում եմ, ձեզ կհետաքրքրի ինչպես եմ վերաբերվում ես, էդպիսի ավանդապաշտ քայլերին, ես դրան նայում եմ շատ նորմալ: Դա շատ ճիշտ է քրոջը արգելել, բռի մեջ պահել, քանի որ շատ դեպքեր վաղուց ապացուցել են, որ շատ աղջիկներ չեն կարողանում իրանց ճիշտ պահել ազատության մեջ: Ազատությունը լավ բան է այն դեպքում, երբ գիտես, որ դու կարողես ճիշտ կառավարել այն, իսկ լկտիությունը և խուժանությունը դա հեչ էլ ազատության դրսևորում չէ:

Սոցիալական ձմեռ

Առջևում ձմեռ է, առաջին ձյունն էլ արդեն եկել է։ Այսպիսի իրադարձությունը շատերին ուրախացնում է, շատերին տխրեցնում, իսկ եթե անկեղծ ասեմ, ուրախացնում է միայն փոքրերին։ Մեծերը գիտեն, որ ձմեռը ձնագնդիկից և ձնեմարդուց բացի նաև՝ հավելյալ կոմունալ ծախսեր է։ Իհարկե, փոքրերը դա չեն նկատում, չէ որ դա նրանց հետաքրքիր չէ։ Ձյուն, ցուրտ, շատ մարդկանց այս հանգամանքը խանգառում է առօրյաում։ Մարդիկ դուրս են գալիս աշխատանքի, և նրանք չեն աշխատում որևէ գրասենյակում, այլ աշխատում են ասենք շինարարական կազմակերպությունում։ Սա շատ լուրջ ազդում է նաև մարդու առողջության վրա։ Առողջությունն էլ մի կողմից։ Շատերը ցրտահարվումեն և առնչվում են լուրջ խնդիրներին, բուժօգնության կարիգ են ունենում և դա էլ իր ծախսերն է առաջ բերում։ Չնայած այս ամենի, բողոքելը անիմաստ է, որովհետև դժվար թե եղանակը փոխվի, այսինքն պիտի հարմարվենք իրականության հետ։ ‹‹Այսինքն տաք հագնվեք, շատ գազ վառեք, իսկ կոմունալ վճարները ժամանակին վճարեք››, սիրով՝ Գազպրոմ։

Կարծիքս պատմվածքների մասին


Այս չորսը պատմվածքները կարդալիս, հասկացա, որ կարելի է փոքր տեքստով մեծ իմաստ արտահայտել: Առաջին պատմվածքն ինձ դուր չեկավ, որովհետև ես համաձայն չեմ գրողի հետ: Խանջյանը ասում է, որ մարդասիրություն չկա, կա խիղճ: Այո, խիղճ կա, բայց դա չի խանգարում մարդուն սիրել, չէ որ մարդուն խղճալով չես սիրում: Երբ ես մարդուն խղճում եմ, փորձում եմ նրան օգնել, բայց դա չի ազդում իմ՝ նրան սիրելու վրա: Ես ընդհանրապես չեմ սիրում մարդկանց խղճալ, այն մարդը, ում խղճում են, այնքան նվաստ է թվում: Չեմ սիրում, որ ինչ-որ բան չեն ասում, որովհետև խղճում են, որովհետև որոշ մարդիկ հատուկ էդպես են անում, խղճալի դիրք են ընդունում, որպեսզի մարդուն չասեն իր իրական դերի մասին: Ընդանրապես, ոչ մեկին պետք չէ խղճալ, բոլորը մարդ են, բոլորը հավասար են: Ընդհանրապես խղճալ բառը, շատ կոպիտ է ասված: Բոլորը հավասար են, ոչ մեկին էլ խղճալ պետք չէ:

Իսկ ինչ վերաբերում է՝ «Անփույթ հագնվելը վկայում է երիտասարդի ապագա գրական փառքը» պատմվածքին, ասեմ, որ իրոք երբեմն բարոյական կերպարը ազդում է ֆիզիկական կերպարի վրա: Եթե խոսքը հագնվելու մասին է, ասեմ, այո, երբեմն ես կարող եմ մարդու հագուկապին նայել և ենթադրություններ անել մարդու ապրելաոճի մասին: Բայց դա սխալ է, երբեմն արտաքինը բավականին խաբուսիկ է լինում մարդու բարոյական կերպարի մասին կարծիք կարզմելու համար:

Լեզվական աշխատանք

1. Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին  ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում՝ բանահյուսության մեջ պաշտամունքային արարողությունների,  իսկ քրիստոնեության ընդունումից հետո նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից,  հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:
Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր),  միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են՝ Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը Մովսեսը, Խորենացին, Եղիշեն Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է:
Գրաբարի խոսակցական տարբերակը ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով՝ հանգել է լեզվական նոր որակի միջին հայերենի,  որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ՝ Ֆրիկը Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը,  Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է գրաբարից աշխարհաբար:
Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների՝ արևմտահայ և արևելահայ, մասնավորապես Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները՝ արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն , երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման,  քերականական կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով:
Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման մշակման նորմավորման ավելի մեծ հնարավորություններ,  քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է:
Ե՛վ արևմտահայ, և՛ արևելահայ գրական լեզուներով, ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, գիտական աշխատություններ, լույս են տեսնում՝ գրքեր թերթեր, ամսագրեր:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:


Հովհաննես Թումանյան գնահատվող աշխատանք. 10-րդ դասարան


                                          

1. Թումանյանի կենսագրական հետաքրքիր փաստերից - 0.5

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարումև 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաս (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

2. Թումանյանի պոեմները. «Անուշ»։ Հերոսների բնութագիրը։ Պոեմի ասելիքը։ Պատվախնդրություն թե՞ արժանապատվություն։ Ո՞ւմ առաջ ես պատասխանատու։ 2

Կարծում եմ պոեմները միշտ նկարագրում են մարդուն: Թումանյանի այս պոեմը նկարագրում էր հայ՝ մարդուն, տղամարդուն և կնոջը: Այժմ էլ լինում են դեպքեր, երբ մարդիկ փորձում են զոհաբերել սեփական անձը ուրիշի մոտ պատվավոր երևալու առջև, մոռանալով, որ իրենք իրենց առջև են պատասխանատու: Այդպիսի խնդիր ունեն և ունենալու են շատ տղամարդիկ, որոնք իրականում չունեն արժանապատվություն: Առաջին հերթին, հարկավոր է ունենալ արժանապատվություն, չէ որ հենց դրա բացակայությունը կարող է հանգեցնել պատվախնդրությանը:

Կարծում եմ պատվախնդրությունը և արժանապատվությունը դրանք շատ տարբեր բառեր են: Պատվախնդրությունը դա քո պատվի խնդիրն է բոլորի արջև, այսինքն կարող ես դու քեզ համար լինել պատվավոր, բայց կողքինների համար լինես անպատիվ դա կոչվում է պատվախնդրություն: Իսկ արժանապատվությունը դա պատիվն է սեփական անձի նկատմամբ, կարծում եմ երկուսն էլ կարևոր են: 

Ասեմ այն, որ Անուշի դեպքում, նա իրականում չէր սիրում Սարոյին, որովհետև իսկական սերը միակողմանի է: Նա ցանկանում էր, որպեսզի այդ սերը փոխադարձ լիներ, բոլորն են էդպես ցանկանում, բայց կարծում եմ իսկական սերը էդպիսին չի լինում: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ նա չէր սիրում Սարոյին: Նա հասարակ Թումանյանական աղջիկ կերպար էր և այլ բնավորության գծերով այդքան էլ չէր տարբերվում մյուսներից: 

Մոսիի մեջ ես զգացի եսասիրություն և էգոիզմ: Արժանապատվությունը այստեղ բացակայում էր: Երբեմն մարդիկ անում են բաներ, որից հետո մյուսների համար նրանք պատվավոր են մնում, իսկ իրենց համար անպատիվ, կարծում եմ Մոսին այդպիսին է: Չհավանեցի ես այս կերպարը, հաջողված անհաջողի իրական կերպար է:

Քրիստոնեական պատմություններից ելնելով, իբրև ամեն մարդ պատասխանատու է Ասծո արջև ես կասեմ իմ կարծիքը, որը չի պատկանում ոչ մի կրոնի: Ամեն մարդ պատասխանատու է հենց իր առջև: Գիշերները երբ մենք պատրաստվում ենք քնել, կամ երբ ուղակի մենակ ենք մնում բոլորս էլ մտածում ենք նախորդ, կամ հենց այդ օրվա մասին: Ինքներս մեզ վերլուծում ենք օրը, և մտածում ենք թե ինչպես ենք վարվել: Երբեմն, անպատասխանատու գործից հետո, մենք սկսում ենք ինքներս մեզ պատասխան տալ, թե ինչի ենք այդպես վարվել: Պատասխանատվության բացակայության դեպքում մենք ունենում ենք արժանապատվության հետ խնդիր և այդտեղից էլ սկսում են մեր բոլոր խնդիրները: Ամեն մարդ իր առջև է պատասխանատու:



3. «Թմկաբերդի առումը»։ Հավատարմություն և դավաճանություն։ Ո՞ւմ ենք հավատարիմ կամ ո՞ւմ ենք դավաճանում։ Հերոսների բնութագիրը։ Ով ինչ շահեց կատարված փաստից հետո և ինչ կորցրեց։ 2.5

Մինչև մեր կյանքի վերջ մենք մնում ենք հավատարիմ նրան ում մենք պատկանում ենք, իսկ պատկանում ենք մենք՝ ինքներս մեզ: Չի լինում այնպես, որ մենք դավաճանենք ինքներս մեզ: Լինում են դեպքեր, երբ մենք դավաճանում ենք ինքներս մեր սկզբունքները, բայց այդպիսի դավաճանությունը միշտ էլ ներելի է, չէ որ այլընտրանք չկա: Նաև մենք դավաճանում ենք նրանց, ում գտնում ենք մեզ ոչ արժանի, չէ որ եթե շարունակենք նրանց հետ շբումը, մենք կդավաճանենք ինքներս մեզ, չէ որ մեր անձն է ամենից բարձրը: Չնայած, մենք հավատարիմ ենք մնում նաև այն մարդկանց, ում մենք իրոք սիրում ենք և ովքեր մեզ են հավատարիմ: Մենք հավատարիմ ենք մնում այն մարդկանց, ում նվիրվում ենք և ովքեր մեզ գնահատում են, չէ որ շատ քչերն են կարող գնահատել քո լավ և վատ կողմերը: 

Ասում են շատ գեղեցիկ արտաքինով մարդիկ ներսից լինում են շատ ագահը և վատը, կարծում եմ սա վերաբերում է թմկա տիրուհուն: Չքնաղ և գեղեցիկ լինելով նա ագահ և անկուշտ էր: 

Ինչ վերաբերում է Թաթուլի կերպարին, ասեմ անկեղծ այս կերպարը իմ դուրը շատ եկավ: Պոեմը Թաթուլին նկարագրում էր հավատարիմ և սիրահարված: Կարծում եմ հետաքրքիր է թե ինչու այս կերպարը իմ դուրը եկել: Նրանով էր դուր եկել, որ նա գիտեր սիրել, նա գիտեր թե ինչ է դա: Եթե սիրել ապա նվիրվել մինչև վերջ, այ այսպիսի բառերով է կարելի նկարագրել Թաթուլի սերը, դրանով է նա իմ դուրը եկավ: 

Նադիր Շահը շատ նման էր տիրուհուն, նա նրա պես ագահ և անկուշտ էր:

Շահը նաև շատ խորամանկ էր, քանի որ նա հասկանում էր այն, որ եթե տիրուհին դավաճանեց Թաթուլին, նույն ձևով էլ կդավաճանի իրեն, չէ որ դավաճանը երբեք էլ չի փոխվի: 

Ինչ վերաբերում է Թմկա տիրուհուն, ապա նա Թաթուլին կորցնելուց հետո ոչնչի էլ չարժանացավ և կորցրեց արժանապատվությունը:



4. «Թագավորն ու չարչին»։ Անկեղծության ու քծնանքի հարաբերությունը հասարակության մեջ։ Պատրա՞ստ ենք մեր մասին լսելու ամենը, ինչ ուրիշները մտածում են։ Արդյո՞ք ուզում ենք իմանալ ուրիշների կարծքը։ 2

Անկեղծությանը հասարակությունը երբեք էլ պատրաստ չի լինի, քանի որ անկեղծությանը մենք միշտ ամենաքիչն ենք սպասում: Մենք միշտ ակնկալում ենք քծնանք, չնայած երբեմն անկեղծությունը այնքան պարզ է լինում, որ մենք պատրաստ ենք լինում դրան, բայց դա շատ բացառիկ դեպք:

Մենք պատրաստ ենք լսելու այն, ինչը ակնկալում ենք: Այսինքն, երբ մենք հարցնում ենք. «Տես, նոր տաբատս լա՞վն է», մենք ակնկալում, որ նա կասի «այո», բայց երբ մեզ ասում են «ոչ», մենք միանգամից շփոթմունքների մեջ ենք ընկնում, քանի որ մենք այդ պատասխանը միշտ էլ չենք ակնկալում: 

Մեզ միշտ հետաքրքիր է ուրիշների կարծիքը, գիտեմ նաև այնպիսի մարդկանց, ում կարծիքը հիմնված է մյուսների կարծիքների վրա: Կարծում եմ դա սխալ է միշտ լսել ուրիշի կարծիքներին, չէ որ միշտ չէ, որ հասարակությունը պիտի համաձայն լինի քեզ հետ: Շատերին դա նեղում է, մտածում են թե ինչու համաձայն չեն, բայց շատերն էլ ուղակի բանի տեղ չեն դնում մեծամասնության կարծիքը, կարծում եմ երկու դեպքերն էլ ունեն վատ և լավ կողմեր: 

5. Թումանյանի բանաստեղծությունները (մեր անցած բանաստեղծությունները)։ Դրանցից յուրաքանչյուրի շոշափած թեման, տրամադրությունը, ասելիքը։ 2


«Հին օրհնություն» բանաստեղծությունը կարդալուց հետո, ես հասկացա, որ Թումանյանը նկարագրում է մի իրավիճակ, որին ես էլ եմ ականատես եղել: Ինչպես Թումանյանն է պատմում, մեծերը նստած էին և կենածում ասում են փոքրերին. «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...»: Ինձ միշտ էլ մեծերը էդպես ասել են, կապ չունի կենածի ժամանակ, թե ուղակի ասելիս: Շոշափում է մեր հայկական սեղանների կենածները, հիմիկվա իրականությունը և մեծերի իմաստությունը: Կարծում եմ իմաստության տրամադրություն ունի այս բանաստեղծությունը: Բանաստեղծը, այսպիսի խոսքերով, փոխանցում է բոլոր փոքրերին իր խոսքը, որը գրված է բանաստեղծությունում. «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...»:


Ես եմ իմ կյանքի պատասխանատուն

Ամեն մարդ իր կյանքի պատասխաատուն է, այդ թվում՝ նաև ես: Իմ կյանքում շատ դեպքեր են պատահել, երբ ես չեմ ուզեցել պատասխանատվություն կրել սեփական անձի համար, ինչ-որ հանգամանքների պատճառով: Բարդությունների ժամանակ մենք ուզում ենք, որ ինչ- որ մեկը մեզ օգնի, չէ՛, ոչ թե օգնի , այլ մեր տեղը բարդությունը հաղթահարի: Մենք ամենևին օգնություն չենք ուզում, մենք ուզում ենք մեր տեղը բարդությունը հաղթահարեն: Մենք ուզում ենք պատասխանատվություն վերցնել մեզ վրա միայն այն ժամանակ, երբ հեշտ է, կամ երբ մեզ ձեռք է տալիս: Օրինակ՝ եթե մենք ինչ-որ տեղ շահ ունենք, մենք իհարկե կվերցնենք պատասխանատվությունը մեզ վրա, բայց երբ մենք շահ չունենք,  ոչ թե կվախենանք պատասխանատվություն կրելուց, այլ ուղղակի չենք ուզի, մեզ պետք չի: Լավ պահերին, երբ մենք հաջողություն ենք ունենում,  գոհ ենք լինում, սկսում ենք գլուխ գովալ, թե՝ տեսեք, ես պատասխանատվությունը ինձ վրա վերցրի և հաջողության հասա: Եվ ամեն տեղ մենք գլուխ կգովանք, չէ՞ որ դա շատ լավ առիթ է: ​

«Որքանո՞վ ենք մենք մեզ վստահում»

Յուրաքանչյուր մարդու խնդիրներ միայն իրենն են: Այդ պատճառով է ասվում՝ մարդու խնդիրները, ոչ թե մի քանի հոգու: Այն, որ խնդիրների ժամանակ ընկերներդ քեզ օգնում են, դա դեռ չի նշանակում, որ դա նրանց խնդիրն է: Ես մտածում եմ, որ ինչ էլ լինի, ամեն մարդ իր պատասխանատուն է, իր գլխի տերը, և միայն ինքն է կրում պատասխանատվություն իր համար: Խնդիրը լուծում է մարդը, իր և մյուս ընկերների գաղափարների օգնությամբ: Ինձ թվում է՝ անհնար բաներ չկան, եթե տրված է խնդիր, ուրեմն տրամաբանական է, որ կա լուծում: Կապ չունի՝ լուծումը ինչ ազդեցություն ունի, լուծումը մնում է լուծում, բացասական է, թե դրական այդ ազդեցությունը, ոչոք չի կարող ասել: Չկա խնդրի միանշանակ լուծում: Ցանկացած խնդիր ունի լուծումների տարբերակներ,  և չի նշանակում, որ կա ճիշտ կամ սխալ լուծում։Ամենը գալիս է տեսակետներից, տարբեր տեսակետներ, տարբեր գաղափարներ, հետևում է՝ տարբեր լուծումներ: Ոչ, միշտ կա ընտրության հնարավորություն, բայց միշտ կա ուղին փոխելու տարբերակ: Ես կարծում եմ, որ սխալ է ասել. «Դե ինչ արած, էսպես պիտի անեմ, այլ տարբերակ չկա: Եթե իշխողը ասում է էսպես պիտի անեմ, ուրեմն էսպես պիտի անեմ: Ես պարտավոր եմ լուծելու այս խնդիրը միայն այս տարբերակով, որովհետև ես պատրավոր եմ, այլ ելք չկա»: Իհարկե, մեղքը բարդել մյուսների վրա շատ հեշտ է, որովհետև ամեն մարդ վախենում է, չի ուզում պատասխանատվություն վերցնել իր վրա: Մենք վախենում ենք խնդիրը վերցնել մեր վրա, որովհետև վախենում ենք սխալվելուց, չէ՞ որ սխալվելու դեպքում մեզ կդատի հասարակությունը, այդքան կարևոր հասարակությունը: Մենք ուզում ենք տալ էնպիսի լուծում, ինչպիսի կտային բոլորը: Մենք բոլորի նման գլուխներս կախ շարժվում ենք և վախենում ենք բարձրացնել մեր գլուխը., չէ՞ որ ոչոք չգիտի՝ ինչ կլինի, երբ բարձացնենք մեր գլուխը…

Գեղարվեստում...

Սեպտեմբերի 30-ին ամբողջ դասարանով միասին գնացինք Գեղարվեստի դպրոց։ Դպրոց մտնլուն պես մեզ դիմավորեց տիկին Սոֆյան։ Տիկին Սոֆյան մեզ ուղեկցեց դեպի ընթերցարան, որտեղ մեզ սպասում էին Գեղարվեստի շրջանավարտների մի խումբ։ Նրանք ծանոթացրին մեզ  ԱրշիլԳորկուն նվիրված իրենց նախագծին։ Ներկայացրին պրեզենտացիա և պատմեցին Գորկու մասին։ Այնուհետև գնացինք ընկեր Կարենի արվեստանոց, բարեբախտաբար ընկեր Կարենը այնտեղ էր։ Մի քանի բառ փոխանակեցինք, և նա պատմեց նկարչության մասին։ Պատկերասրահում մեզ դիմավորեց ընկեր Քնարիկը իր թաթերական խմբի հետ։ Նրանք  ներկայացում ցուցադրեցին Գորկու կյանքի մասին, որը, ցավոք սրտի, ոչ բոլորը հասկացան։
Այդպես ավարտվեց մեր ուղղևորությունը դեպի Գեղարվեստի դպրոց։ Այնտեղ շատ հետաքրքիր մթնոլորտ էր, պատերին ամենուր նկարված էր։ Շատ կուզենայի մեր դպրոցում էլ այդպես լիներ, հուսամ մի օր կլինի…