Страницы

Գևորգ Մարզպետունի

հրատարակվել է 1896 թվականին, Թիֆլիսի «Արձագանք» ամսագրում: Առանձին գրքով այն լույս է տեսել 1912թվականին։
Հեղինակը վեպում պատկերում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։
Մուրացանը ցանկանում էր Գևորգ Մարզպետունու կերպարի միջոցով ժողովրդին փոխանցել իր սերը հայրենիքի նկատմամբ։ Շատ քննադատներ կարծում են, որ Գևորգ Մարզպետունու շուրթերով խոսում է ինքը՝ հեղինակը։ Այս ստեղծագործությամբ Մուրացանը ցուցադրեց հայ ժողովրդի հայրենասիրական ծրագրերը։

ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Մուրացանը նկարագրում է Հայաստանը10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում ու հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։

Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։

Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը[5]:

Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում

Աղբյուրը՝ Վիքիպեդիա