Страницы

Ամփոփելով տարին



Այս տարին բավականին հեշտ և հետաքրքիր տարի էրորն անցավ շատ աննկատԻնձ մոտ շատ բան չի փոխվել անցած ուսումնական տարվանիցփոխվելէ դպրոցումբայց ոչ ինձ մոտԱվագ դպրոցում փոխվել էր տնօրենը և բոլոր դպրոցների ավագ դպրոցներին մի տեղում հավաքեցինՍկզբում ոչ մեկն էլ չէրհարմարվումորովհետև շատ անսովոր է, երբ միջանցքում այդքան շատ մարդ կաԷնպես չիոր չէինք ճանաչում իրար և նոր ծանոթացանքոչովքերսովորել էին մեր դպրոցի կրտսեր դպրոցներում ես նրանց ճանաչում էիիրենց հետ էի Նոր դպրոցում սովորել: Շատ առարկաներ էլ չէր փոխվել և եթե մի կարևոր փոփոխություն եղավ ինձ մոտ, դա ամենևին էլ դպրոցի հետ կապ չուներ: Ուղղակի զգում եմ, որ մ իքիչ հասունացել եմ, չնայած` ինձ մոտ ամեն ուսումնական տարուց հետո այդպիսի զգացողություն է լինում: Ամեն տարի սկզբում ես էլ ավելի պատասխանատու վերաբերվես նրան, ինչով զբաղվում ես: Առջևում ավարտական դասարանն է, երբ ինչ էլ անեմ, չեմ կարող մնալ հարազատ դպրոցում, ստիպված պիտի գնամ: Այսպիսի պահերին մեծ ցանկություն ունեմ, որ դպրոցը դարձնեն ոչ թե 12, այլ 15-16որպեսզի միշտ մնամ այստեղ: Կարծում եմ` շատերը կհասկանան ինձ, մի տեղ, որտեղ դու սովորում ես փոքրուց: Այստեղ է քո տունը, այստեղ ես ընկերներ ձեռք բերել, այստեղ ես առաջին անգամ սիրահարվել, կարդալ ու գրել սովորել: Իսկ հիմա հասկանում ես, որ այս կարևոր էջը թերթելու ժամանակն է, որ դպրոցը ընդամենը կյանքի մի փուլ է, որը բոլորս էլ անցնում ենք և ոչ մեկս էլ չենք կարող հավերժ մնալ դպրոցում: Դե բացի տիար Բլեյանից, միայն տիարն է, որ միշտ այստեղ է լինելու: Դա զարմանալի չէ, որովհետև բոլորս էլ գիտենք, որ տիարը տարի առ տարի դառնում է ավելի եռանդուն, ավելի ակտիվ: Այսքան տարի է դպրոցում եմ և չեմ հասկանում` ինչպես է կարելի միշտ էդպես ակտիվ լինել, միգուցե դա գալիս է մեզանից, չնայած` մեզանից տիարին հակառակը պասսիվությունը և դնջությունը պիտի գար, մեզանից` նկատի ունեմ Ավագ դպրոցի սովորողներից: Դեռ չեմ ավարտել դպրոցը, բայց արդեն զգում եմ այն պատասխանատվությունը, որը իմ ուսերին է լինելու դպրոցը ավարտելուց հետո: Մի երազանք ունեմ, որ գոնե մյուս տարին այս տարվա նման արագ չի անցնի, որպեսզի ավելիերկար թվա, չնայած չգիտեմ դա ինչպես պիտի լինի: Դանդաղ է անցնում երբ անհետաքրքիր է լինում, երբ կողքիդ մարդիք քեզ համար անհետաքրքիր են, բայց մեր դպրոցում երկու դեպքերն էլ չի լինում: Արջևում ավարտական դասարանն է: