Ես ընտրել եմ Սոկրատեսի մասին թեման, որը անձամբ ինձ համար շատ հետաքրքիր էր: Սոկրատեսը ինձ հետաքրքրեց իր մտքերով, նրանով որ բոլորը նրան դեմ են եղել, բայց նա մեկ է, շարունակել է պայքարել հանուն իր մտքերի: Իր մտքերը, ահա ամենաթանկը, նա հանուն իր մտքերի կարող է մահանալ, հանուն իր գաղափարների կարող է դեմ դուրս գալ բոլորին: Նա պատասխանատվություն է կրում իր ամեն ասածի համար, և իր ամեն ասածը նա կպնդի մինչև մահը: Դժվարություններ այնքան էլ շատ չէին, դժվար չէր տեղեկություն վերցնել Սոկրատեսի՝ մտքերի տիրակալի մասին: Դժվար էր հասկանալ նրա մտքերը, որոնք չափազանց խորը և սուր էին: Օգտվել եմ Սեյրան Զաքարյանի «Փիլիսոփայության պատմություն» գրքից, Հայկական ազատ հանրագիտարանից: