Ես ընտրել եմ Սոկրատեսի մասին թեման, որը անձամբ ինձ համար շատ հետաքրքիր էր: Սոկրատեսը ինձ հետաքրքրեց իր մտքերով, նրանով որ բոլորը նրան դեմ են եղել, բայց նա մեկ է, շարունակել է պայքարել հանուն իր մտքերի: Իր մտքերը, ահա ամենաթանկը, նա հանուն իր մտքերի կարող է մահանալ, հանուն իր գաղափարների կարող է դեմ դուրս գալ բոլորին: Նա պատասխանատվություն է կրում իր ամեն ասածի համար, և իր ամեն ասածը նա կպնդի մինչև մահը: Դժվարություններ այնքան էլ շատ չէին, դժվար չէր տեղեկություն վերցնել Սոկրատեսի՝ մտքերի տիրակալի մասին: Դժվար էր հասկանալ նրա մտքերը, որոնք չափազանց խորը և սուր էին: Օգտվել եմ Սեյրան Զաքարյանի «Փիլիսոփայության պատմություն» գրքից, Հայկական ազատ հանրագիտարանից:
1 գլուխ. Սոկրատեսի կյանքը և գործունեությունը
Սոկրատեսի կյանքի մանրամասները մեզ հասանելի են հիմնականում իրեն ժամանակակից երեք աղբյուրներից. Պլատոնի զրույցներից (դիալոգներից), Արիստոֆանեսի ներկայացումներից և Քսենոփանեսի զրույցներից (դիալոգներից)։ Սոկրատեսի մահվան ժամանակ Արիստոտելը դեռ պատանի էր։ Դեռ չի գտնվել որևէ վկայություն, որ հենց ինքը՝ Սոկրատեսը գրել է որևէ բան։
Սոկրատեսը ծնվել է մ.թ.ա. 469 թ. Աթենքում, քարտաշ Սոֆրոնիսկի և տատմեր Ֆենարետայի ընտանիքում, ստացել է սովորական կրթություն, որպես ծանր հետևակային՝ մասնակցել է մի շարք ճակատամարտերի՝ ցուցադրելով խիզախություն և արիություն։ Սոկրատեսը ամուսնացել էր Քսանթիպեի հետ, որ իր ամուսնուց բավական երիտասարդ էր։ Նրանք ունեցել են 3 որդիներ՝ Լամպրոկլեսին, Սոֆրոնիսկուսին և Մենեքսանուսին։ Սոկրատեսի մահվան ժամանակ իր տղաները դեռ բավականին երիտասարդ էին։ Իր ընկեր Կրիտոն քննադատել էր Սոկրատեսին իր երեխաներին լքելու համար, երբ Սոկրատեսը հրաժարվել էր իր մահապատժից խուսափելու համար փախչել բանտից։
Սոկրատեսն իր փիլիսոփայական գործունեությանը զուգընթաց մասնակցել է Աթենքի հասարակական-քաղաքական կյանքին՝ ոչ միշտ համամիտ լինելով իշխողների և մեծամասնության տեսակետներին։ Լինելով կառավարման արիստոկրատական ձևի կողմնակից, նա հատկապես քննադատում էր դեմոկրատական իշխանության թերությունները, ինչն էլ, ըստ էության, պատճառ հանդիսացավ նրա դեմ դատական գործի հարուցմանը։
2 գլուխ. Սոկրատեսի քաղաքական փիլիսոփայական հայացքները և դրանց ունեցած ազդեցությունները փիլիսոփայական մտքի հետագա զարգացման վրա:
Դա կատարվել է Հունաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։ Սպարտայի ու իր դաշնակիցների հետ պատերազմում Աթենացիները պարտություն էին կրել։ Աթենացիներից ոմանք կարծում էին, որ այդպիսի ծանր պայմաններում դեմոկրատական կառավարումը ամենաճիշտ եղանակը չէր։ Ըստ երևույթին, Սոկրատեսը քննադատոում էր դեմոկրատիան։ Ըստ որոշ գիտնականների, հենց այս հարցի շուրջ քաղաքական ինտրիգներն էին պատճառը, որ որոշում էր կայացվել Սոկրատեսին մահապատժի ենթարկել։
3 գլուխ. Ամփոփում, ինչ տվեց մեզ այս թեման:
Կարծում եմ Սոկրատեսի փիլիսոփայությունը ինձ համար բավականին կարևոր դարձավ: Նա հիմք էր դնում «ճանաչիր ինքտ քեզ» բառերին: Ամենակարևորը ճանաչելն է սեփական անձը, երբ դու ճանաչես ինքտ քո թերությունները, քո թուլությունները դա քեզ կյանքում շատ օգուտ կբերի: Դու կսովորես ինչպես խոսել մարդու հետ, ինչպես ցույց չտալ քո թերությունները, այս ամենին սկիզբ է դնում «ճանաչիր ինքտ քեզ»: