Страницы

Հայ-վրացական պատերազմ

1918-1920 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետությունը կանգնած էր բազմաթիվ խնդիրների առաջ։ Մի կողմից սպառնում էր Թուրքիան, որը Հայոց Ցեղասպանությունիցհետո ձգտում էր նաև թափանցել Արևելյան Հայաստան և Կովկաս, սակայն 1918 թվականին կրելով ծանր պարտությունՍարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայումստիպված էր սպասել։ Նույն ժամանակահատվածում Հայաստանըկարողացավ իրեն միացնել հայերով բնակեցված պատմականՆախիջևանը, Զանգեզուրը, Կարսի մարզը։

Սակայն ուժերը անհավասար էին, թուրք-բոլշևիկյան համագործակցությունը, կովկասյան թաթարների անդադար հարձակումները ստիպում էին Հայաստանի կառավարությանը անընդհատ լինել պատերազմական վիճակում։ Առիթից ուզում էր օգտվել նաև Վրաստանը, որը չգիտես ինչու կարծելով, թե Հայաստանը շուտով որպես պետություն կվերանա, գրավվելով Թուրքիայի կողմից, մտածեց որ Լոռին կարելի է օկուպացնել և այնտեղ մտցրեց իր 7000-ոց զորքը։ Սակայն կարճ ժամանակ անց, հայկական բանակը մեծ զորավար Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ բոլորովին ջախջախեց և դուրս մղեց վրացական զորքի թափթփուկներին ընդհուպ մոտենալով Թբիլիսիին, սակայն հաշվի առնելով, որ Թբիլիսին հնուց ի վեր մեծամասամբ եղել է բնակեցված հայերով, և հայերի կողմից է ընդհանրապես մշակույթ մտել Թբիլիսի, չգրավեց քաղաքը։ Վրաց մենշևիկյան կառավարությունը, օգտվելով ՀՀ ծայրահեղ ծանր կացությունից (գրավյալ տարածքներ, փակ սահմաններ, տնտեսության կաթվածահար վիճակ, մի բուռ սովից ու համաճարակներից լլկված ժողովուրդ, դրան գումարած՝ հազարավոր անօթևան գաղթականներ), շահադիտական նպատակով մշտապես ոտնահարում էր Հայաստանի նորաստեղծ հանրապետության իրավունքները։ Այդ մասին վկայում է այն փաստը, որ Վրաստանն ամեն կերպ ցանկանում էր սեփականացնել Թիֆլիսում եղած համակովկասյան նշանակության ողջ գույքի օրինականորեն Հայաստանին պատկանող մասնաբաժինը։ Արդեն 1918թ. աշնանը Վրաստանը սկսեց իր հավակնություններն անթաքույց դրսևորել ինչպես Լոռի- Փամբակի, այնպես էլ սահմանամերձ հայկական այլ գավառների նկատմամբ։

Թեև Հայստանի և Վրաստանի միջև սահմանները դեռևս ճշգրտված չէին, այդուհանդերձ, ինչպես գրել է Լեոն. «Լոռին կտրել Հայաստանի մարմնից՝ կը նշանակե հայ աշխարհի ամբողջ կյանքն ու կուլտուրական գանձերը և դարերի ու հարյուրավոր սերունդների մեծագործությունը թալանի տալ»։

Հաշվի առնելով «վիճելի» համարվող տարածքների ժողովրդագրական վիճակը, Հայստանի կառավարությունը առաջարկում էր հայ-վրացական սահմանն անցկացնել «մոտավորապես Շուլավերի զուգահեռականով, իսկ վրացիները, Թիֆլիսը հարավից ապահովելու ռազմավարական նկատառումներով, պահանջեցին սահմանն անցկացնել զգալիորեն ավելի հարավ, մոտավորապես Լոռու ձորով և Ախլքալաքի գավառի հարավային մասով: Նման սահմանագծման դեպքում, համարյա բացառապես հայերով բնակեցված Բորչալուի գավառի մի զգալի մասը և Ախալքալաքի գավառի հարավային մասն անցնում էին Վրաստանին», - գրել է Հ.Հախվերդյանը։ Դեռ ավելին, վրացական կողմն ամենևին հակաված չէր տարածքային վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելուն՝ դյուզն- իսկ չերկմտելով, որ, զինված բախման դեպքում, ուժասպառ, արյունաքամ եղած Հայաստանն անկարող է իր մեծաքանակ և անհամեմատ լավ սպառազինված ուժերին պատշաճ դիմադրություն ցույց տալ։

1918թ. աշնանը Առաջին աշխարհամարտը մոտենում էր ավարտին, և, ի դեպ, Անտանտի տերությունների հաղթանակը որևէ կասկած չէր հարուցում։ Հոկտեմբերի 5-ին թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշան Երևանում հայտարարեց, որ իրեն հրամայված է զորքերը հանել Լոռի-Փամբակի շրջանից։ Հայկական կառավարությունը Դրոյին հանձնարարեց իր ղեկավարած Դիլիջան-Լոռիի զորամասի զորքերով անմիջապես զբաղեցնել թուրքերից ազատված տարածքը։ Դրոյի հրամանով, Կուռո Թարխանյանի հեծելազոր գրավեց Դսեղ-Քոլագերան-Ղաչաղան գիծը, իսկ Ապարնում գտնվող գնդապետ Ղորղանյանի զորամասը, անցնելով Սպիտակի լեռնանցքով, զբաղեցրեց Ջալալօղլի–Կուռթան գիծը։ Հոկտեմբերի 21-ին հայ զինվորներն արդեն լիովին վերահսկում էին շրջանը։ Հոկտեմբերի վերջին վրացական զորքերի հրամանատարությունն ամբարտավան ոճով վերջնագիր ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ հայկական զորախումբը Լոռվա գավառի սահմաններից անմիջապես հեռացնլու պահանջով։ ՀՀ կառավարությունը մերժեց վերջնագիրը, քանի որ ընդունել այն, կնշանակեր գավառը կամովին զիջել Վրաստանին։ Այդ մերժմանն ի պատասխան, վրացական կողմը փակեց Հայաստան մտնող երկաթգիծը՝ մեր երկիրը կտրելով արտաքին աշխարհից, իսկ դեկտեմբերի 5-ին գրավեց Ախալքալաքը։ Վարչապետ Հովհ. Քաջազնունու բազմաթիվ դիմումները Վրաստանին՝ ազատելու հայկական տարածքները, մնացին անպատասխան։ Ավելին, հայկական գավառում վրացի զինվորների պահվածքն ամբարտավան էր և սանձարձակ, հաճախակի բռնություններ էին գործադրվում հայ ազգաբնակչության նկատմամբ։ Այլ ելք չկար, դեկտեմբերի 13-ին Դրոն հրաման ստացավ իր զորախմբով գավառը մաքրել վրացական զորքերից։ Ռազմական նախարար Հ. Հախվերդյանի վկայությամբ, «Վրաստանի դեմ գործող զորքերի կազմում պետք է ընդգրկվեին 3-րդ բրիգադը (Ղարաքիլիսայում և Դիլիջանում տեղաբաշխված 5-րդ ու 6-րդ հայկական գնդերը՝ հրետանային դիվիզիոնով), 2-րդ հետևակային գունդը՝ 6-րդ մարտկոցով, 4-րդ գունդը, որի մի գումարտակն ավելի վաղ ուղարկվել էր Ախալքալաք և գնդապետ Կորոլկովի սահմանապահ հեծելազորային գունդը, որը տեղաբաշխված էր Շահալի-Վորոնցովկա շրջանում: Հավելյալ՝ տեղի կազմակերպված բնակչությունը, որն առանձին վաշտերի տեսքով ընդգրկվում էր կանոնավոր գնդերում: Մոտ 100-120 սվին ունեցող վաշտերի կազմով զորաբաժինը կարող էր ունենալ ընդամենը մինչև 6000 կանոնավոր զորք և 2000 աշխարհազորային՝ 16-20 հրանոթով»։

Հայկական զորքերը ռազմական գործողությունները վարում էին երեք հիմնական ուղղություններով։ Ձախ թևում գործող գնդապետ Տեր-Նիկողոսյանի զորամասը, գիշերային անակնկալ գրոհով, գրավեց Վորոնցովկան ու Պրիվոլնոյեն՝ գերելով վրացի 50 զինվորականների, այդ թվում՝ 5 սպաների։ Առգրավվեց 3 լեռնային հրանոթ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Աջ զորախումբը՝ Այրումի ուղղությամբ շրջանցելով հակառակորդի զորքերի դիրքերը, դուրս եկավ վրացիների թիկունք, ինչը հնարավորություն տվեց կենտրոնում գործոքղ գլխավոր զորախմբին լուրջ հաջողությունների հասնել Սանահինի ուղղությամբ։ «Հակառակորդի կողմից գլխավոր շարասյունը լուրջ դիմադրության հանդիպեց Սանահինի մոտ, որտեղ հայերը, մարտի արդյունքում, առգրավեցին վրացական երկու զրահագնացք, իսկ երրորդը վրացիները պայթեցրել և նետել էին փոքր-ինչ ավելի հյուսիս, քանի որ Այրումի մոտ ճանապարհը փակել էր այնտեղ դուրս եկած աջ զորասյունը: Սա վրացիներին հարկադրեց նահանջել Սանահինից: Բացի այդ, Սանահինի և Այրումի միջև առգրավվել էին պարենով ու հագուստով լի 3-4 վագոն: Հենց այդտեղ էլ գերի վերցվեց վրացիների մի ամբողջ գումարտակ, գնդապետ Էրիսթովի հրամանատարությամբ, որը պահակախմբի ուղեկցությամբ ուղարկվեց Դիլիջան»։ Չչնայած այս փայլուն հաղթանակին, հայկական զորքերի վիճակն օրեցօր ծանրանում էր։ Վրացական զորքերն անընդմեջ համալրում էին ստանում, ինչը դեպի Թիֆլիս նահանջին զուգընթաց ավելի զգալի էր դառնում։ Մինչդեռ հայկական զորքերը, ընդհակառակը, առաջ շարժվելով ավելի ու ավելի էին կտրվում թիկունքից, ուստի և ավելի էր դժվարանում զինամթերքի ու պարենի մատակարարումը։ «Կազմակերպված թիկունքի բացակայության պայմաններում, զինամթերքն ու պարենը հարկ էր լինում հայթայթել տեղում»։ Այսուհանդերձ, դեկտեմբերի 17-ին հայկական զորքերը նոր հաղթանակ տարան։ Ազատագրվեց Ախթալա կայարանը։ Հայ զինվորների գրոհն այնքան անսպասելի և անկասելի էր, որ վրացական զորքերի հրամանատար Ծուկիձեն, գերի չնկնելու համար, իր ջախջախված զորքերի մնացորդներով պարզապես ճողոպրեց մարտադաշտից ՝ հայ զինվորների թողնելով խոշոր ռազմավար. 2 զրահապատ գնացք, 4 հրանոթ, 25 գնդացիր, մեծաքանակ զինամթերք։

Ռազմական գործողությունները վերսկսվելուց առաջ, հայկական զորքերի հրամանատար Դրոն, սթափվելու և հայկական տարածքներն անմիջապես ազատագրելու կոչով, դիմեց վրացական զորքերի հրամանատարությանը. «Ձեր և ձեր ղեկավարած զինվորների կողմից հայկական բնակչության նկատմամբ գործադրած ճնշումներն անցնում են բոլոր սահմանները: Ուշքի եկե´ք, հիշեցե´ք, որ դուք զորքերն եք դեմոկրատական հանրապետության, որը գլխավորում են ժողովրդների ինքնորոշման գաղափարի ջատագովները: Եթե դուք չէք ցանկանում հետագա արյունահեղություն, ապա անմիջապես պետք է մաքերք մեր տարածքները»։ Մինչդեռ վրացական կողմը, չանսալով Դրոյի խոհեմության կոչին, վճռեց, թարմ ուժեր ներգրավելով, փոխել պատերազմի անբարենպաստ ընթացքը։ Դեկտեմբերի 18-ին վրացական զորքը նոր խոշոր համալրում ստացավ՝1000 զինվոր, հեծելազորային հարուրյակ, լեռնային 3 մարտկոց, զրահապատ գնացք։ Իսկ հայկական զորախումբը դեռևս թիկունքից ոչ մի օժանդակող ուժ չէր ստացել, և մարտերը վարում էր հիմնականում առգրավված զինամթերքով։ Սակայն դա չխանգարեց նրանց առաջխաղացումը։ Դեկտեմբերի 23-ին հայկական զորքերը գրավեցին Սադախլուն, ապա նաև՝ Շուլավերը։ Դեկտեմբերի 24-ին ճակատային գիծ ժամանեց զորավար Ծուլուկիձեի փոխարեն վրացական զորքերի հրամանատար նշանակված Մազնիևը՝ իր հետ բերելով նոր օգնական ուժեր։ Այսպիսով, մարտական գործողություններում ներգրավված վրացական զորքերի թվաքանակը հասավ 8000-ի, այսինքն, զգալիորեն գերազանցում էր հայկական զորքերին։ Ռազմական գործողությունները վերսկսվեցին նոր թափով։ Օգտվելով իր թվական գերակշռությունից, հակառակորդն անընդմեջ գրոհներով փորձում էր ջլատել հայկական ուժերը և բեկում մտցնել պատերազմի ընթացքի մեջ։ «Չորս օր հայկական զորքերը համառորեն պաշտպանվում էին Շուլավերի մոտ, մինչև վրացիները, որ թվական գերակշռություն ունեին, թևերից շրջանցեցին հայերին, ճեղքեցին նրանց պաշտպանությունը և հասան Սադախլու: Հայկական զորքերը հարկադրված էին ետ քաշվել մինչև Այրում»։ Սակայն վրացական կողմի հաջողությունը տևական չէր։ Դեկտեմբերի 30-ին հայկական զորքերը ստացան այս պատերազմում առաջին ու միակ համալրումը՝ 600-հոգանոց ջոկատ և, չնայած վրացիների թվական գերակշռությանը, հաջորդ օրն իսկ կրկին հարձակաման անցան ու վճռական գրոհով վերագրավեցին Սադախլուն։ Դեպի Թիֆլիս ճանապարհն այլևս բաց էր։ Սակայն, նույն օրը երեկոյան, Անգլիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ, վերջապես հրադադար հաստատվեց։ Պատերազմն ավարտվեց։ Հայկական զորքերը, ցուցաբերելով աննկուն կյամք, խիզախություն, նաև մարտավարական հմտություն ու հնարամտություն, փայլուն կատարեցին առաջադրված խնդիրը՝ համոզիչ հաղթանակի հասնելով նորաստեղծ հանրապետության մղած առաջին պատերազմում։ Վերլուծելով պատերազմում հայկական զորքերի իրականացրած գործողությունները, ռազմական նախարարը եղրահանգել է. «1) Գործողության պլանը ճիշտ էր կազմված, քանի որ զորքերի գլխավոր զանգվածը հարձակվում էր կարճ և հակառակորդի կարևորագույն կետ՝ Թիֆլիս, տանող ուղղությամբ, և միայն ոչ մեծ մասն էր հատկացված երկրորդական թատերաբեմի՝ Ախլքալաքի համար: Երեք զորասյուներով շարժումը, հակառակորդին հեռվից շրջանցելու հնարավորություն էր տալիս, ինչը խիստ կարևոր է լեռնային երկրներում գործողությունների ժամանակ: Աջ գրասյունը հաջողությամբ կատարեց իր խնդիրը՝ Այրումի մոտ դուրս գալով հակառակորդի թիկունք, սակայն ձախ զորասյունը չկարողացավ նման զորաշարժ իրականացնել՝ գլխավոր ուժերի հետ, կապ չունենելու պատճառով: 2) Գործողության նախապատրաստման, այսինքն՝ զորքերի կենտրոնացման և թիկունքի ստեղծման հնարավորությունը, Հայաստանի հաղորդակցությունների ու պարենի կուտակման առումով աղքատիկ միջոցների պայմաններում, խիստ սահմանափակ էր, բայց նախանշված միջոցառումներն էլ, ցավոք չկատարվեցին, քանի որ պատերազմական գործողություններն սկսվեցին ժամանակից շուտ: Դրա հետևանքը հարձակաման թուլություն էր և դանդաղ առաջխաղացումը՝ ռազմական կարիքները տեղում հայթայթելու անհրաժեշտության պատճառով: Գործողության համապատասխան նախապատրաստման դեպքում, հայերը, նույնիսկ իրենց թույլ ուժերի առկայությամբ, կհասնեին մինչև Թիֆլիս: Պատերազմի արդյունքը նախ այն էր, որ հայերը փաստորեն իրենց ձեռքին պահեցին գրավված տարածքները և երկրորդը, կոտրվեց վրացիների ամբարտավանությունը, ովքեր սկսեցին ավելի զգույշ վերաբերվել հայերին»։ 1919թ. Հունվարին, դաշնակից երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, գումարվեց հայ-վրացական կոնֆերանս, որտեղ փոխադարձ համաձայնությամբ որոշվեց Լոռիում ժամանակավորապես հաստատել «չեզոք գոտու» կարգավիճակ՝ Անգլիայի վերահսկողության ներքո։ Վերականգնվեցին հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները, և, որ թերևս ամենակարևորն է, վերջնականապես լուծվեց երկրի համար ամենակենսական խնդիրներից մեկը՝ վերագործարկվեց երկաթուղին՝ արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցման կարևորագույն միջոցը։