Վերջերս խանութներում և համացանցում հայտնվել է հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների«Հրաժեշտ պատրանքներին» ինքնակենսագրական գիրքը: Այնտեղ հեղինակը պատմում է իր կյանքի, ստեղծագործական ճանապարհի մասին,վերլուծում է ներկայի և անցյալի դասերը, մտորում է ապագայի մասին: Գրքի գլուխներից մեկը նվիրված է հայաստանյան հիշողություններին:
Հեղինակ՝ Վլադիմեր Պոզներ
«Մի անգամ մութ գիշերով ես հայտնվեցի Հայաստանի սարերում՝ ոչ հեռուՍևանից, որի գոյությանը սպառնում էր թունելի շինարարության ծրագիրը: Ես հենցայդ առիթով Երևանում նյութեր էի հավաքում: Օրը երկար ու շոգ էր, ոչ միօդորակիչի մասին ոչ ոք ականջի պոչով էլ չէր լսել: Օրվա վերջում ինձ՝տանջվածիս, նստացրին «Վոլգա» և ինչ-որ տեղ տարան: Ես մեռածի պես քնեցի։Աչքերս բացելուն պես մեքենայի պատուհանից տեսա սև թավշյա երկինքը՝վրանանհավանական չափերի աստղերով: Նրանք այնքան ցածր էին, որ թվում էր՝ կարողես ձեռք տալ: Եվ հանկարծ ես նկատեցի լուսինը, ավելի շուտ, նրա կեսը՝ նա, որպեսհեքիաթային նավակ, ընկած էր կողքի վրա և լողում էր երկնքով: Մանկությանստարիներին, կարդալով «Հազար ու մի գիշեր» հեքիաթները, ես սիրում էի դիտելձևավորումները, որտեղ բարձր աշտարակների գմբեթների վրա լողում էր կողքիթեքված կիսալուսինը: Այն ժամանակ ինձ թվում էր, որ դա երևակայությանհեքիաթային թռիչք է՝ միանգամայն համապատասխանսյուժեի անիրականությանը։Ես հասկանում էի, որ կիսալուսինը չի կարող կողքի թեքվել: Եվ ահա՝ այստեղ՝Սևանի ափին, հայտնաբերեցի ինձ համար, որ նկարազարդումները, ախր,միանգամայն իրական էին, որ ահա «Հազար ու մի գիշեր» հեքիաթները գլխիդվերևում են, հերիք է՝ ձեռքդ մեկնես: Բայց այդ հայկական գիշերին, ինձ ուրիշհայտնագործություններ էլ էին սպասում։
Գնացինք, գնացինք և վերջապես հայտնվեցինք ինչ-որ լեռնային գյուղակում: Վարորդը արգելակեց տնակներից մեկի մոտ: Ես հետաքրքրվեցի, թե ինչու մենք կանգնեցինք, և նա պատասխանեց, որ այստեղ ապրում են նրա ընկերները, որ նա սովածացել է, և այստեղ սիրով մեզ կկերակրեն: Շուրջբոլորը անթափանց մութ էր, ոչ մի լույս չկար, ժամը գիշերվա մեկն էր թե երկուսը, և պարզ էր, որ բոլորը քնած են անմեղ քնով: Ես պատկերացրի մարդկանց արձագանքը, ում արթնացնում են աստված գիտի երբ, հանուն Մոսկվայից եկած էս կողմերով անցնող հյուրի հետ ընթրիքի: Բայց ես հասկանում էի, որ վիճելն անիմաստ է: Վարորդը դուրս եկավ մեքենայից, նեղ արահետով բարձրացավ դեպի տնակը և թակեց դուռը: Վառվեց լույսը, դուռը կիսաբացվեց, և լսվեց ինձ անհասկանալի լեզվով ոչ բարձր զրույցը: Հետո վարորդը վերադարձավ, ծխեց և պարզաբանեց.
- Նրանք մեզ մի քիչ շուտ էին սպասում:
«Հա, էլի,- մտածեցի, - ես էլ քեզ հավատացի»: Այնքան լուռ էր, որ մեր շունչը բարձր էր թվում: Հանկարծ տան լույսը վառվեց, բացվեց դուռը, և ինչ-որ տղամարդ ռուսերենով բարձր ասաց.
- Համեցեք:
Տնակը փոքր էր, փայտե պատերով և հատակով, համարյա առանց կահույքի, ամենինչ խոսում էր դժվար և ոչ հարուստ կյանքի մասին: Չգիտեմ ինչու, մտքիս եկավՕկլահոմայի գյուղացիների՝ Մեծ դեպրեսիայի տարիների տնակների նկարները:Բայց սա ոչ Օկլահոման էր և ոչ էլ երեսունականների ճկնաժամային Ամերիկան:Աչքի էր զարնում տարբեր ճաշատեսակներով լի սեղանը. ուտելիքը մի տասը հոգուկհերիքեր: Տանտերը ձեռքս պինդ սեղմեց և խնդրեց ներել իրեն, իբր ինքը շտապ գործեր ունի և պետք է դուրս գա տնից: Հետո պարզ դարձավ, որ նա դուրս էր եկել, որպեսզի խորովածի համար գառ մորթի «սպասված» հյուրի համար: Մինչ սպասումէինք, ես ուսումնասիրում էի սենյակը: Անկյուններից մեկում դրված էր միմահճակալ, որին պառկած էր մի ծեր կին: Չէ, ծեր չէ, հինավուրց: Նա ինձ նայում էր անթարթ խոշոր աչքերով, որոնցում անասելի թախիծ կար: Թվում էր, որ այդ աչքերը տեսել են ամեն ինչ՝ և՛ Հայաստանի ծաղկունքի ու փառքի ժամանակները, և՛ նրա տառապանքների դարերը, և՛ նրա հերոսական պայքարը ընդդեմ նվաճողներիհեղեղի՝ Հռոմի անհաղթելի լեգիոնների, պարթևական նետաձիգների և ձիավորների, Բյուզանդիայի բռնակալների, թաթարների անողոք ջոկատների, Լենկ-Թեմուրիպողպատե բռունցքը, յաթաղանով Օսմանյան կայսրության կեռ յաթաղանի... Այս ամենը անցել է նրա աչքերի առաջով, նա բոբիկ ոտքերով անցել է պատմությանանտապաստան ավազով, նրա աչքերում անցել է դարերի իմաստությունը, և, նայելով դրանց, ես ինձ զգում էի չափազանց փոքրիկ և մերկ: Ես թեքվեցի և նկատեցի իմ ետևում կանգնած յոթը տղաների: Ուս ուսի, լրիվ նույն ակնհայտորենտոնական հագուստով նրանք կանգնած էին ըստ հասակի՝ ամենաբարձրահասակը աջից, ամենափոքրիկը ձախ անկյունում, ճիշտ է, ամենաբարձրահասակը այնքան էլ հսկա չէր: Ես նրան ամենաշատը տասնմեկ տարեկան կտայի, բայց նրա դեմքը շատ հասուն էր և դրա պատճառով նա իր տասնվեց տարիներից միաժամանակ և՛ մեծ էր երևում, և՛ երիտասարդ: Բայց այս ամենը ես հետո էի հիշում...
Իսկ այդ պահին ես ցնցվեցի նրանից, որ մանկական աչքերը ֆիշտ այնպիսին էին,ինչպիսին պառավինը: Եվ ես արտասովոր և անհարմար զգացողություն ունեինրանից, որ ինձ ուսումնասիրում էին երեխաներ, որոնք իրենց ծնված օրվանից ավելի մեծ են, քան ես կլինեմ իմ մահանալու ժամանակ: Այդ պահին ես հասկացա, որ իմ մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ է նրա հետ համեմատած, ինչ նրանք փրկում էին: Այս մարդիկ կարողացան վերապրել որպես ազգ՝ պահպանելով իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց հողը (չնայած ոչ ամբողջությամբ): Նրանքուղիղ հետնորդներն են նրանց, ովքեր ապրել էն Հռոմի ծնունդից առաջ և նախքանՀին Հունաստանը կարարեր իր հրաշքը, ովքեր եղել են խորհրդավորեգիպտացիների առաջին փարավոնների ժամանակակիցները:
Երբ մենք նստեցինք սեղանի շուրջ, տանտիրոջ կինը չմիացավ մեզ: Պառավըշարունակեց մնալ անկողնու վրա՝ անթարթ մեզ նայելով, իսկ ընտանիքի մայրը նստել էր նրա կողքին և հետևում էր, թե ինչպես ենք մենք ուտում: Դա ինձ հուսահատեց, և նյարդայնացրեց, ինչը ես ասացի վարորդին մեկ ժամ հետո, երբ մենք հրաժեշտ տվեցինք ամբողջ ընտանիքին (ի պատասխան պառավը գլխովարեց, ընտանիքի մայրը ժպտաց, բայց տեղից չշարժվեց, ընկերական յոթնյակըմոտեցավ և հերթով սեղմեց ձեռքս, իսկ հայրը գրկեց՝ պինդ, արջավարի):
- Գրո՛ղը տանի – բորբոքվեցի ես: - Ինչո՞ւ այդ դժբախտ կնոջը թույլ չի տրվում նստելմեզ հետ սեղանի շուրջ: Ոնց էլ չլինի մենք ապրում ենք քսաներորդ դարի վերջինքարորդում իբրև թե զարգացած երկրում:
Վարորդը ճոճեց գլուխը և ասաց.
- Դու չես հասկանում, դու ոչինչ չես տեսնում: Դու չնկատեցի՞ր: Ամեն անգամ, երբտանտերը կանգնում էր կենաց ասելու, նա նայում էր կանանց, որպեսզի ստանաթույլատվություն: Դու չե՞ս հասկանում, որ կինը թույլ տվեց նրան գառ մորթելուխորովածի համար: Եթե երկու կանայք թույլ չտային, մեզ ներս չէին թողնի: Ձեզ մոտեն կանայք նստում ձեր կողքին, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մեզ մոտ այդպես չէ:Մենք լսում ենք կանանց, որովհետև կինն է կյաքը, նրանից է գալիս ամեն ինչ: Իսկդու սեղան, հա սեղան…
Եվս մեկ անգամ, կուրացած սեփական մշակույթով, սեփական ավանդույթներով, եսմեծամտորեն վերաբերերվեցի ուրիշ մշակույթին և եկա եզրահանգման, որ այդժողովուրդը կանանց համարում է երկրորդ տեսակի: Մասամբ, որքան հասկանումեմ, ես իրավացի էի, բայց իրավացի էր նաև վարորդը՝ ծաղրելով զուտ արտաքին«հավասարությունը», որին ձգտում ենք մենք՝ արևումտքի քաղաքակրթության ներկայացուցիչներս: Մի խոսքով, ես ևս մեկ դաս քաղեցի՝ մի դատիր, եթե չեսգործից տեղյակ չես... »։
Թարգմանությունը՝ Ֆրեդ Սահակյանի

Աղբյուրը՝ monolitik.wordpress.com