Страницы

Սուտը

Ինձ համար մարդկային սուտը վատ սովորություն է, երբեմն էլ պաշտպանողական ռեակցիա է։ Մենք ստում ենք, երբ ինչ-որ բանից վախենում ենք, երբ վախենում ենք ինչ֊որ մեկին կորցնելուց, երբ վախենում ենք մեր անունը կորցնելուց։ Ես ինքս նկատել եմ, որ որոշ դեպքերում անկախ ինձանից սուտ եմ խոսում, էնպես չի սուտ չխոսեմ կտուժեմ, բայց անկախ ինձանից սուտ եմ խոսում։ Կարծում եմ՝ առանց ռիսկի դիմելու մենք երբեք ոչմեկին չենք խաբի։

Շատերը սուտը ընդունում են, որպես շատ վատ փաստ, օրինակ շատերը այն ասոցացնում են չարության հետ։ Ոչ բոլոր ստերն են չարիք։
Ամենակարևորը, փախեք ստից, ամեն ձևի ստից, նամանավանդ ինքդ քեզ ստելուց։ Հետևեք ձեր ամենակարևոր ստին և դիտարկեք այն ամեն ժամ, ամեն րոպե։ Սուտ խոսելը կորցնում է ամենակարևորը մարդու հավատքը։ Երբ մենք ինչ֊որ մեկին ստում ենք, սպանում ենք նրա հավատքը, կորցնում ենք ամենակարևորը՝ վստահությունը։ Խոսքը իհարկե ոչ թե սովորական ստի մասին է, որը մենք գործածում ենք ամենակարևորը, այլ այն, որով մենք կարող ենք ցավացնել մարդուն։