Страницы

Թումանյան, նախագիծ

Թումանյանի գրածներում կա մի բան, որ ինչ էլ լինի, ինչ էլ պատահի մեր ազգը իր մեջ միշտ դա կպահի, ա իհարկե ադաթներն են։ Թումանյանի շատ պատմվածքներում է ընդգծվում մեր ազգի ադաթները։ Ամենանկատելիները դա իհարկե ‹‹Անուշը›› և ‹‹Մարոն›› պոեմներում են։ Երկու պոեմներում էլ խախտվում են ադաթներ, մի դեպքում փեսան քցում է ախպոր անունը, բոլորի մոտ, մյուս դեպքում էլ Մարոն սկսում է չսիրել Կարոին, իր տուն հարս գնալու պատճառով։ Իհարկե, երկու դեպքերում ամենակարևոր հանգամանքը դա տղամարդու անունն է։ Այն ժամանակվանից մինչ օրս մեր մեջ պահպանվել է դա, որ տղամարդու անունը միշտ բարձր մնա, որ հանկարծ կինը տղամարդու անունը չգցի։ Թումանյանին այդպես ջերմ ընդունելը պատահականություն չեն, իզուր չէ, որ նրան սիրում են թե փոքրերը, թե մեծերը։ Թումանյանի գրերում մնացել են մեր ազգի ադաթներ, մեր ազգին բնորոշ գծեր, որոնք արդիական են մինչ օրս։ Եկեք բերեմ մի քանի օրինակ: Մեր օրերում, երբ,ասենք, տղայի քրոջը տեսնում են ասենք գիշերը ուժ ժամին, դրսում, դա իհարկե, եթե տեսնեն մյուսները հեչ պատվաբեր չի լինի, անգամ շատ եղբայրներ չեն թողնում իրենց քույրերին տանից դուրս գալ ասենք ժամը վեցից հետո: Կարծում եմ, ձեզ կհետաքրքրի ինչպես եմ վերաբերվում ես, էդպիսի ավանդապաշտ քայլերին, ես դրան նայում եմ շատ նորմալ: Դա շատ ճիշտ է քրոջը արգելել, բռի մեջ պահել, քանի որ շատ դեպքեր վաղուց ապացուցել են, որ շատ աղջիկներ չեն կարողանում իրանց ճիշտ պահել ազատության մեջ: Ազատությունը լավ բան է այն դեպքում, երբ գիտես, որ դու կարողես ճիշտ կառավարել այն, իսկ լկտիությունը և խուժանությունը դա հեչ էլ ազատության դրսևորում չէ: