Страницы

Հովհաննես Թումանյան գնահատվող աշխատանք. 10-րդ դասարան


                                          

1. Թումանյանի կենսագրական հետաքրքիր փաստերից - 0.5

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա։ Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարումև 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաս (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

2. Թումանյանի պոեմները. «Անուշ»։ Հերոսների բնութագիրը։ Պոեմի ասելիքը։ Պատվախնդրություն թե՞ արժանապատվություն։ Ո՞ւմ առաջ ես պատասխանատու։ 2

Կարծում եմ պոեմները միշտ նկարագրում են մարդուն: Թումանյանի այս պոեմը նկարագրում էր հայ՝ մարդուն, տղամարդուն և կնոջը: Այժմ էլ լինում են դեպքեր, երբ մարդիկ փորձում են զոհաբերել սեփական անձը ուրիշի մոտ պատվավոր երևալու առջև, մոռանալով, որ իրենք իրենց առջև են պատասխանատու: Այդպիսի խնդիր ունեն և ունենալու են շատ տղամարդիկ, որոնք իրականում չունեն արժանապատվություն: Առաջին հերթին, հարկավոր է ունենալ արժանապատվություն, չէ որ հենց դրա բացակայությունը կարող է հանգեցնել պատվախնդրությանը:

Կարծում եմ պատվախնդրությունը և արժանապատվությունը դրանք շատ տարբեր բառեր են: Պատվախնդրությունը դա քո պատվի խնդիրն է բոլորի արջև, այսինքն կարող ես դու քեզ համար լինել պատվավոր, բայց կողքինների համար լինես անպատիվ դա կոչվում է պատվախնդրություն: Իսկ արժանապատվությունը դա պատիվն է սեփական անձի նկատմամբ, կարծում եմ երկուսն էլ կարևոր են: 

Ասեմ այն, որ Անուշի դեպքում, նա իրականում չէր սիրում Սարոյին, որովհետև իսկական սերը միակողմանի է: Նա ցանկանում էր, որպեսզի այդ սերը փոխադարձ լիներ, բոլորն են էդպես ցանկանում, բայց կարծում եմ իսկական սերը էդպիսին չի լինում: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ նա չէր սիրում Սարոյին: Նա հասարակ Թումանյանական աղջիկ կերպար էր և այլ բնավորության գծերով այդքան էլ չէր տարբերվում մյուսներից: 

Մոսիի մեջ ես զգացի եսասիրություն և էգոիզմ: Արժանապատվությունը այստեղ բացակայում էր: Երբեմն մարդիկ անում են բաներ, որից հետո մյուսների համար նրանք պատվավոր են մնում, իսկ իրենց համար անպատիվ, կարծում եմ Մոսին այդպիսին է: Չհավանեցի ես այս կերպարը, հաջողված անհաջողի իրական կերպար է:

Քրիստոնեական պատմություններից ելնելով, իբրև ամեն մարդ պատասխանատու է Ասծո արջև ես կասեմ իմ կարծիքը, որը չի պատկանում ոչ մի կրոնի: Ամեն մարդ պատասխանատու է հենց իր առջև: Գիշերները երբ մենք պատրաստվում ենք քնել, կամ երբ ուղակի մենակ ենք մնում բոլորս էլ մտածում ենք նախորդ, կամ հենց այդ օրվա մասին: Ինքներս մեզ վերլուծում ենք օրը, և մտածում ենք թե ինչպես ենք վարվել: Երբեմն, անպատասխանատու գործից հետո, մենք սկսում ենք ինքներս մեզ պատասխան տալ, թե ինչի ենք այդպես վարվել: Պատասխանատվության բացակայության դեպքում մենք ունենում ենք արժանապատվության հետ խնդիր և այդտեղից էլ սկսում են մեր բոլոր խնդիրները: Ամեն մարդ իր առջև է պատասխանատու:



3. «Թմկաբերդի առումը»։ Հավատարմություն և դավաճանություն։ Ո՞ւմ ենք հավատարիմ կամ ո՞ւմ ենք դավաճանում։ Հերոսների բնութագիրը։ Ով ինչ շահեց կատարված փաստից հետո և ինչ կորցրեց։ 2.5

Մինչև մեր կյանքի վերջ մենք մնում ենք հավատարիմ նրան ում մենք պատկանում ենք, իսկ պատկանում ենք մենք՝ ինքներս մեզ: Չի լինում այնպես, որ մենք դավաճանենք ինքներս մեզ: Լինում են դեպքեր, երբ մենք դավաճանում ենք ինքներս մեր սկզբունքները, բայց այդպիսի դավաճանությունը միշտ էլ ներելի է, չէ որ այլընտրանք չկա: Նաև մենք դավաճանում ենք նրանց, ում գտնում ենք մեզ ոչ արժանի, չէ որ եթե շարունակենք նրանց հետ շբումը, մենք կդավաճանենք ինքներս մեզ, չէ որ մեր անձն է ամենից բարձրը: Չնայած, մենք հավատարիմ ենք մնում նաև այն մարդկանց, ում մենք իրոք սիրում ենք և ովքեր մեզ են հավատարիմ: Մենք հավատարիմ ենք մնում այն մարդկանց, ում նվիրվում ենք և ովքեր մեզ գնահատում են, չէ որ շատ քչերն են կարող գնահատել քո լավ և վատ կողմերը: 

Ասում են շատ գեղեցիկ արտաքինով մարդիկ ներսից լինում են շատ ագահը և վատը, կարծում եմ սա վերաբերում է թմկա տիրուհուն: Չքնաղ և գեղեցիկ լինելով նա ագահ և անկուշտ էր: 

Ինչ վերաբերում է Թաթուլի կերպարին, ասեմ անկեղծ այս կերպարը իմ դուրը շատ եկավ: Պոեմը Թաթուլին նկարագրում էր հավատարիմ և սիրահարված: Կարծում եմ հետաքրքիր է թե ինչու այս կերպարը իմ դուրը եկել: Նրանով էր դուր եկել, որ նա գիտեր սիրել, նա գիտեր թե ինչ է դա: Եթե սիրել ապա նվիրվել մինչև վերջ, այ այսպիսի բառերով է կարելի նկարագրել Թաթուլի սերը, դրանով է նա իմ դուրը եկավ: 

Նադիր Շահը շատ նման էր տիրուհուն, նա նրա պես ագահ և անկուշտ էր:

Շահը նաև շատ խորամանկ էր, քանի որ նա հասկանում էր այն, որ եթե տիրուհին դավաճանեց Թաթուլին, նույն ձևով էլ կդավաճանի իրեն, չէ որ դավաճանը երբեք էլ չի փոխվի: 

Ինչ վերաբերում է Թմկա տիրուհուն, ապա նա Թաթուլին կորցնելուց հետո ոչնչի էլ չարժանացավ և կորցրեց արժանապատվությունը:



4. «Թագավորն ու չարչին»։ Անկեղծության ու քծնանքի հարաբերությունը հասարակության մեջ։ Պատրա՞ստ ենք մեր մասին լսելու ամենը, ինչ ուրիշները մտածում են։ Արդյո՞ք ուզում ենք իմանալ ուրիշների կարծքը։ 2

Անկեղծությանը հասարակությունը երբեք էլ պատրաստ չի լինի, քանի որ անկեղծությանը մենք միշտ ամենաքիչն ենք սպասում: Մենք միշտ ակնկալում ենք քծնանք, չնայած երբեմն անկեղծությունը այնքան պարզ է լինում, որ մենք պատրաստ ենք լինում դրան, բայց դա շատ բացառիկ դեպք:

Մենք պատրաստ ենք լսելու այն, ինչը ակնկալում ենք: Այսինքն, երբ մենք հարցնում ենք. «Տես, նոր տաբատս լա՞վն է», մենք ակնկալում, որ նա կասի «այո», բայց երբ մեզ ասում են «ոչ», մենք միանգամից շփոթմունքների մեջ ենք ընկնում, քանի որ մենք այդ պատասխանը միշտ էլ չենք ակնկալում: 

Մեզ միշտ հետաքրքիր է ուրիշների կարծիքը, գիտեմ նաև այնպիսի մարդկանց, ում կարծիքը հիմնված է մյուսների կարծիքների վրա: Կարծում եմ դա սխալ է միշտ լսել ուրիշի կարծիքներին, չէ որ միշտ չէ, որ հասարակությունը պիտի համաձայն լինի քեզ հետ: Շատերին դա նեղում է, մտածում են թե ինչու համաձայն չեն, բայց շատերն էլ ուղակի բանի տեղ չեն դնում մեծամասնության կարծիքը, կարծում եմ երկու դեպքերն էլ ունեն վատ և լավ կողմեր: 

5. Թումանյանի բանաստեղծությունները (մեր անցած բանաստեղծությունները)։ Դրանցից յուրաքանչյուրի շոշափած թեման, տրամադրությունը, ասելիքը։ 2


«Հին օրհնություն» բանաստեղծությունը կարդալուց հետո, ես հասկացա, որ Թումանյանը նկարագրում է մի իրավիճակ, որին ես էլ եմ ականատես եղել: Ինչպես Թումանյանն է պատմում, մեծերը նստած էին և կենածում ասում են փոքրերին. «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...»: Ինձ միշտ էլ մեծերը էդպես ասել են, կապ չունի կենածի ժամանակ, թե ուղակի ասելիս: Շոշափում է մեր հայկական սեղանների կենածները, հիմիկվա իրականությունը և մեծերի իմաստությունը: Կարծում եմ իմաստության տրամադրություն ունի այս բանաստեղծությունը: Բանաստեղծը, այսպիսի խոսքերով, փոխանցում է բոլոր փոքրերին իր խոսքը, որը գրված է բանաստեղծությունում. «Ապրե՛ք, երեխե՛ք, Բայց մեզ պես չապրեք...»: