Սեպտեմբերի 30-ին ամբողջ դասարանով միասին գնացինք Գեղարվեստի դպրոց։ Դպրոց մտնլուն պես մեզ դիմավորեց տիկին Սոֆյան։ Տիկին Սոֆյան մեզ ուղեկցեց դեպի ընթերցարան, որտեղ մեզ սպասում էին Գեղարվեստի շրջանավարտների մի խումբ։ Նրանք ծանոթացրին մեզ ԱրշիլԳորկուն նվիրված իրենց նախագծին։ Ներկայացրին պրեզենտացիա և պատմեցին Գորկու մասին։ Այնուհետև գնացինք ընկեր Կարենի արվեստանոց, բարեբախտաբար ընկեր Կարենը այնտեղ էր։ Մի քանի բառ փոխանակեցինք, և նա պատմեց նկարչության մասին։ Պատկերասրահում մեզ դիմավորեց ընկեր Քնարիկը իր թաթերական խմբի հետ։ Նրանք ներկայացում ցուցադրեցին Գորկու կյանքի մասին, որը, ցավոք սրտի, ոչ բոլորը հասկացան։
Այդպես ավարտվեց մեր ուղղևորությունը դեպի Գեղարվեստի դպրոց։ Այնտեղ շատ հետաքրքիր մթնոլորտ էր, պատերին ամենուր նկարված էր։ Շատ կուզենայի մեր դպրոցում էլ այդպես լիներ, հուսամ մի օր կլինի…
Այդպես ավարտվեց մեր ուղղևորությունը դեպի Գեղարվեստի դպրոց։ Այնտեղ շատ հետաքրքիր մթնոլորտ էր, պատերին ամենուր նկարված էր։ Շատ կուզենայի մեր դպրոցում էլ այդպես լիներ, հուսամ մի օր կլինի…