Յուրաքանչյուր մարդու խնդիրներ միայն իրենն են: Այդ պատճառով է ասվում՝ մարդու խնդիրները, ոչ թե մի քանի հոգու: Այն, որ խնդիրների ժամանակ ընկերներդ քեզ օգնում են, դա դեռ չի նշանակում, որ դա նրանց խնդիրն է: Ես մտածում եմ, որ ինչ էլ լինի, ամեն մարդ իր պատասխանատուն է, իր գլխի տերը, և միայն ինքն է կրում պատասխանատվություն իր համար: Խնդիրը լուծում է մարդը, իր և մյուս ընկերների գաղափարների օգնությամբ: Ինձ թվում է՝ անհնար բաներ չկան, եթե տրված է խնդիր, ուրեմն տրամաբանական է, որ կա լուծում: Կապ չունի՝ լուծումը ինչ ազդեցություն ունի, լուծումը մնում է լուծում, բացասական է, թե դրական այդ ազդեցությունը, ոչոք չի կարող ասել: Չկա խնդրի միանշանակ լուծում: Ցանկացած խնդիր ունի լուծումների տարբերակներ, և չի նշանակում, որ կա ճիշտ կամ սխալ լուծում։Ամենը գալիս է տեսակետներից, տարբեր տեսակետներ, տարբեր գաղափարներ, հետևում է՝ տարբեր լուծումներ: Ոչ, միշտ կա ընտրության հնարավորություն, բայց միշտ կա ուղին փոխելու տարբերակ: Ես կարծում եմ, որ սխալ է ասել. «Դե ինչ արած, էսպես պիտի անեմ, այլ տարբերակ չկա: Եթե իշխողը ասում է էսպես պիտի անեմ, ուրեմն էսպես պիտի անեմ: Ես պարտավոր եմ լուծելու այս խնդիրը միայն այս տարբերակով, որովհետև ես պատրավոր եմ, այլ ելք չկա»: Իհարկե, մեղքը բարդել մյուսների վրա շատ հեշտ է, որովհետև ամեն մարդ վախենում է, չի ուզում պատասխանատվություն վերցնել իր վրա: Մենք վախենում ենք խնդիրը վերցնել մեր վրա, որովհետև վախենում ենք սխալվելուց, չէ՞ որ սխալվելու դեպքում մեզ կդատի հասարակությունը, այդքան կարևոր հասարակությունը: Մենք ուզում ենք տալ էնպիսի լուծում, ինչպիսի կտային բոլորը: Մենք բոլորի նման գլուխներս կախ շարժվում ենք և վախենում ենք բարձրացնել մեր գլուխը., չէ՞ որ ոչոք չգիտի՝ ինչ կլինի, երբ բարձացնենք մեր գլուխը…