Страницы

Ես եմ իմ կյանքի պատասխանատուն

Ամեն մարդ իր կյանքի պատասխաատուն է, այդ թվում՝ նաև ես: Իմ կյանքում շատ դեպքեր են պատահել, երբ ես չեմ ուզեցել պատասխանատվություն կրել սեփական անձի համար, ինչ-որ հանգամանքների պատճառով: Բարդությունների ժամանակ մենք ուզում ենք, որ ինչ- որ մեկը մեզ օգնի, չէ՛, ոչ թե օգնի , այլ մեր տեղը բարդությունը հաղթահարի: Մենք ամենևին օգնություն չենք ուզում, մենք ուզում ենք մեր տեղը բարդությունը հաղթահարեն: Մենք ուզում ենք պատասխանատվություն վերցնել մեզ վրա միայն այն ժամանակ, երբ հեշտ է, կամ երբ մեզ ձեռք է տալիս: Օրինակ՝ եթե մենք ինչ-որ տեղ շահ ունենք, մենք իհարկե կվերցնենք պատասխանատվությունը մեզ վրա, բայց երբ մենք շահ չունենք,  ոչ թե կվախենանք պատասխանատվություն կրելուց, այլ ուղղակի չենք ուզի, մեզ պետք չի: Լավ պահերին, երբ մենք հաջողություն ենք ունենում,  գոհ ենք լինում, սկսում ենք գլուխ գովալ, թե՝ տեսեք, ես պատասխանատվությունը ինձ վրա վերցրի և հաջողության հասա: Եվ ամեն տեղ մենք գլուխ կգովանք, չէ՞ որ դա շատ լավ առիթ է: ​