Դժվար թե անգլիացի ֆիզիկոս և գիտության տարածող՝ Տրևոր Կոքսը գիտի Անդրեյ Ոզնեսեսկու այս խոսքերը: Բայց արդեն մի քանի տարի է, ինչ նա շրջում է աշխարհի ամենալուռ տեղը: Այս խնդիրը հեշտերից չէ, որովհետև անգամ խուլ անտառում երգում են թռչունները, խշխշում են տերևները, բզզում են միջատները, քչփչում են գազանիկները… Բացի այդ՝ քիչ են այնպիսի տեղերը, որոնցով չեն անցնում ինքնաթիռները:
Մի քանի անգամ Կոքսը լսել էր Մոխավե անապատի լռությունը: Այն բացարձակ չի եղել՝ երբեմն աղմկել է քամին, հեռվից լսվել է գնացքի և մեքենայի ձայնը, իսկ գիշերները ոռնացելեն գայլերը : Բայց ընթացքում այնքան լուռ է եղել, որ Կոքսի ականջները զնգացել են:
Շատ լուռ է Անտարկտիդայում: Ճիշտ է, ուժեղ ցրտի ժամանակ այնտեղ լսվում է, այսպես ասած, աստղերի շշուկը: Այդ խշխշան ձայնը լսվում է, երբ օդը արտաշնչելիս դուրս է գալիս թոքերից և օդի մեջ վերածվում է սառցե բյուրեղների:
Աղբյուրը՝ Գիտությունը և կյանք
Թարգմանեց՝ Ֆրեդ Սահակյանը