Կարծում եմ, որ մեր կյանքի ընթացքում բոլորս էլ գոնե մեկ անգամ դավաճանել ենք ինքներս մեզ: Ինչ ասել է դավաճանություն քո հանդեպ: Երբ դու գնում ես քո կամքի դեմ, երբ դու ուզում ես անել մի բան, բայց չես անում, որովհետև ուրիշների կամքն է էդպիսին: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես էդպես շատ եմ արել:
Գիտեք, շատ է լինում կյանքում, երբ ասում են. «Էդպես ստացվեց», և հենց «էդպես ստացվեցներից» գալիս է դավաճանությունը ինքդ քո նկատմամբ: Կյանքը բերում է մեզ տարբեր փորձությունների առջև, և այդ փորձությունների ժամանակ ամենակարևորը հենց չդավաճանելն է ինքդ քեզ: Երբեք պետք չէ դավաճանել սեփական կերպարին, փոփոխել անձը: «Բոլորս միշտ վերևում ենք պատասխան տալու», չկա էսպիսի բան, բոլորս կյանքի վերջում պատասխան ենք տալու ինքներս մեզ, մենք մեծ պատասխանատվության առջև ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Այդպիսի դավաճանությունը ներելը շատ դժվար է:
Դավաճանության պատճառները շատ-շատ են, բայց կարծում եմ դավաճանության հիմքը վախն է: Ամեն դավաճանության հետևում կանգնած է մեծ վախ: Երբ ամուսինը դավաճանում է իր կնոջը, այդտեղ կա վախ, որ տղամարդը վախենում է, որ չի սիրի այդ կնոջը: Վախ սեփական անձի նկատմամբ: Ամեն մարդ ունի որոշ չգրված օրենքներ, որոնք նա չի խախտի իր ամբողջ կյանքի ընթացքում: Բայց վախը մեզ ստիպում է գնալ մեր կյանքին դեմ, դավաճանել սեփական օրենքները, կարծում եմ այդպիսի դեպքերից հետո, շատ դժվար է նայել հայլու մեջ, որովհետև ում որ դավաճանում ես, դժվար է նայել նրա աչքերի մեջ:
Դավաճանություն ուրիշի նկատմամբ, զգացողություն, որը ես երբեք չեմ ապրել: Անկեղծ եմ ասում, այդպիսի զգացողությունը չապրելը իմ կյանքի չգրված օրենքն է, և մի օր հանկարծակի, եթե վախից ելնելով ես խախտեմ այդ օրենքը, ես առաջին հերթին կդավաճանեմ ինձ, չէ՞ որ միայն ես եմ իմ կյանքի պատասխանատուն: