Страницы

Տանտեզուրու, թարգմանություն

Տանտեզուրու – կարմրագլուխ ճապոնական կռունկ է (տանտե նշանակում է «կարմրագլուխ») – հին ժամանակներից եղել է ճապոնական մշակույթի անօտարելի մաս, որը խորհրդանշում է երկարակեցություն և բարգավաճում: Կռունկները որպես կերպար և թեմա հանդիպում են համարյա թե բոլոր ճապոնական ավանդական արվեստների մեջ: 
Ճապոնացիները ունեն հայտնի խոսք. «Կռունկը ապրում է հազար տարի, կրիան – տասը հազար տարի»: Այն կրճատվել է մինչև այս կենդանիների անունները, որը արտասանվում է, որպես մի բառ – ցուրուկամէ, որը նշանակում է երկար կյանքի բարեմախթանք:
Համարվում է, որ եթե կռունկները վերածվում են մարդկանց, ուրեմն նրանք ընդունում են այլերկրյա եկեղացականների կերպար և փնտրում են ամբողջ աշխարհով իրենց օգնության կարիգը ունեցողներին:
Կռունկները – ճապոնական միֆոլոգիայում աղջիկ մարդագայլերն են, որոնք բավականին հազվադեպ են վերածվում մարդկանց, մարդկային կերպարի մեջ – շատ բարի, հաճելի, ամենինչ հասկացող հայացքով գեղեցիկ արարածներ են: Ատում են բռնությունը:

Ամբողջ Ճապոնիայում կա հայտնի լեգենդ վնասված կռունկի մասին, որը վերածվել է գեղեցիկ աղջկա, ով ամուսնացել է իրեն փրկող երիտասարդի հետ: Պարզվել է աղջիկը հիասքանչ ջուլհակ է: Կռունկի կերպարում նա գործում էր զարմանալի հյուսվածքներ իր բմբուլներով, փակվելով բոլորից իր սենյակում: Երբ ամուսինը հետևում էր նրան, նա կրկին վերածվում էր թռչնի և թռչում էր: Համարվում է, երբ կռունկները վերածվում են մարդկանց, հաճախ ընդունում են այլերկրյա եկեղացականների կերպար և փնտրում են ամբողջ աշխարհով իրենց օգնության կարիգը ունեցողներին:

Թարգմանությունը՝ Ֆրեդ Սահակյանի