Նրան համարում 1900 թթ. Անվանում էին արնոտ հրեշ։ Գաբրիելա անունով տարօրինակ աղջիկը ծնվել է 1884 թ.-ին՝ Շվեյցարիայի Բասել քաղաքում: 6 տարեկան հասակում նա սկսեց իր կարիերան անճոռնիների շոուում։ Նա 1900 թ.-ին մասնակցել է Փարիզյան համաշխարհային ցուցահանդեսին, որպես տարօրինակ էքսպոնատ՝ «Կնոջ կեսը»։
Շոուբիզնեսում նրա առաջին փորձը բավականին հաջող էր՝ շուտով դեբյուտից հետո Գաբրիելը մեկնում է Ամերիկա։ Միացյալ Նահանգներում նրան հրավիրեցին միանգամից 3 իրար մեջ մրցող կազմակերպություններ՝ «Dreamland Circus Side Show» կրկեսը, «Barnum & Bailey» և «Ringling Bros» թատրոնները։ Բացի դրանից, 1912 թ.-ին, մադմուազել Գաբրիելը սկսեց իր տարօրինակ և կարճ կարիերան «New York’s Hammerstein Theater» թատրոնում։ Նա ունեցավ ոչ թե 3-4 պայմանագիր, այլ արդեն 10 պայմանագրից ավելի, պայմանագրի այդ կետերը ֆիզիկապես չէր կարող կատարել։ Այդ պատճառով նրա մի քանի գործակալները նրան դատի տվեցին։ 4 երկար տարիներ տևեցին դատական հարցերը: Մազմուազել Գաբրիելայի բոլոր խախտումների համար պարտադրում էին վճարել տուգանք 2 հազար դոլլարի չափով:
Չնայած անգամ այդպիսի պատժամիջոցները չկանգնեցրին աղջկան իր հաջողության ճանապարհին: Նա շարունակում էր տքնաջան աշխատել մի քանի թաթերախմբերում՝ կյանքում փող վաստակելով իր արտաքին տեսքով: Չնայած անգամ իր առանձնահատկությունը՝ ոտքերի բացակայությունը, տգեղ չեր դիտվում: Ընդհակառակը, մադզմուազել Գաբրիելան՝ գեղեցիկ, հմայիչ, բարեկազմ և մի քիչ էլ համեստ կին էր: Տարօրինակ արտաքին տեսքը, զուգորդված փափկության և ինքնատիպության հետ , նրան գրավիչ էին դարձնում: Համաձայն 1929 թ. «London Life» թերթի հոդվածի, մադմուազել Գաբրիելը ընդանրապես չուներ ոտքեր՝ դրանցից անգամ հետք չկար: Մարմինը վերջանում էր որովայնից մի քիչ ներքև: Իսկ աղջկա կազմվածքը բավականին տպավորիչ էր՝ ֆիզիկական տվյալները և բնական գեղեցկությունը նա միշտ ընդգծում էր հարուստ վիկտորիական հագուստով և թանկարժեք վառ զարդարանքներով: Մադմուազել Գաբրիելը անկախ էր և երբեք չէր բողոքում իր վիճակից:
Նա հավատում էր, որ «պակաս կին չէր, քան մյուսները», չնայած այն փաստին, որ ֆիզիկապես նա կնոջ կեսն էր: Այս կինը այնքան բարձր աղմուկ բարձրացրեց հայտնվելով տարբեր քաղաքների և երկրների բեմերում, որ իր ցուցադրությունները ստիպված նայում էին մի քանի անգամ: Ոչ պակաս հաջողություններ սպասում էին մադզմուազել Գաբրիելին անձնական կյանքում՝ փաստացի հայտնի է, որ նա ամուսնացած է եղել երեք անգամ: Առաջինը նրա ամուսինը դարձել է մի տղամարդ՝ Հանթեր ազգանունով, այնուհետև նա ամուսնացած է եղել թատրոնային գործակալի հետ: Գաբրիելի երրորդ ամուսինը եղել է գերմանացի ջենտլմեն:
Թարգմանեցի այս կայքից