Страницы

Վարպետության դասեր

Պատմում է Նոր դպրոցի սովորող` Նարեկ Արշակյանը: Իմանալ ավելին:
Դաս 1. Wondershare ծրագրի ներբեռնում
Դաս 2. Adobe Reader ծրագրի ներբեռնում, ուսուցանում

Ուսումնական պարապմունք Նոր դպրոցում
Ես ու Դավիթը Նոր դպրոցի սովորողների հետ Մայիսյան հավաքից սկսել ենք ուսումնական պարապմունքների շարք՝ ուսուցանում ենք համակարգչային ծրագրեր: Ի տարբերություն մյուս դպրոցների, մեր կրտսեր դպրոցներում քննությունն էլ այլընտրանքային, երեխաները աշխատում են համակարգիչներով: 4-րդ դասարանցիների գիտելիքի ստուգումներին ընդառաջ՝ որոշեցինք սովորեցնել word –ի ֆայլը ինչպես պետք է պահպանել pdf ֆորմատով, word –ում աշխատելու մի քանի գաղտնիքներ սովորեցրեցինք: Երեխաները հմուտ էին, մեր ցուցադրելուց հետո իրենք բոլորը հասկացան, թե ինչպես պիտք է աշխատենք ծրագով: Խումբը այդքան էլ մեծ չէր. հավաքել էինք բոլոր նրանք, ովքեր ծրագրից օգտվել չգիտեին: Երեխաները բավականին անաղմուկ էին, մեր բոլոր ասածներն ընդունում էին: Շատերի համակարգիչներում շատ տարբեր խնդիրներ առաջացան, բոլոր խնդիրներն էլ լուծեցինք: Բավականին հաճելի է, երբ քեզնից միքիչ փոքրերը քեզ դիմում են «ընկեր Ֆրեդ»-ով և «ընկեր Դավիթ»-ով: Էլ ավելի հաճելի էր, երբ միջանցքով քայլելիս լսում ես.
- Գիտես, չէ՞, ընկեր Անահիտի տղան ա:
- Էսքան բոյով ու մե՞ծ:
- Հա, մի հատ էլ աղջիկ ունի ընկեր Անահիտը, էս տարի էլ ավարտեց:
Բոլոր երեխաների համար այնքան զարմանալի է, երբ ընկեր Անահիտն ունի այսքան մեծ երեխաներ, և ամեն անգամ, երբ ծանոթացնում է մեզ ընկեր Անահիտը և ասում, որ իր որդին եմ, միշտ տեսնում եմ զարմացած հայացքներ:
Երեխաները շատ խելացի և ընդունակ էին: Մեզ էլ շատ հետաքրքիր էր հետևել նրանց սովորելուն, չէ՞ որ մենք էլ իրենցից ենք սովորում:

Հաջորդ անգամ կհանդիպենք Wondershare ծրագիրը օգտագործելու, ուսումնասիրելու, հմտությունները զարգացնելու նպատակով: