Страницы

Տպավորություններ

Այնքան բան ունեմ պատմելու, որ չգիտեմ թե ի՞նչից սկսեմ: Լավ եկեք սկսեմ սկզբից...
Մենք կարծեմ առավոտյան ժամը՝ 08:15 շարժվեցինք: Բոլորով նստեցինք և ես չնկատեցի, թե ինչպես սկսեց ավտոբուսը շարժվել, ես չհասցրեցի նույնիսկ մարիկիս ցտեսություն ասել, բայց մայրիկիս օդային համբույրով բավարարվեցի: Սկսեցինք շարժվելը... և ահա մենք բոլորս հասկացանք, որ մենք շարժվում ենք զինակոչիկների ավտոբուսով: Դե իհարկե, երբ դա նկատեցինք սկսեցինք ծիծաղել, իսկ հետո սովորեցինք... Չնկատելով թե ինչպես ժամանակը անցավ մենք նկատեցինք, որ արդեն հասել ենք:  Արագ տեղավորվելուց հետո մենք շտապեցինք ծանոթանալ միջավայրի հետ: Ծանոթանալուց հետո քնեցինք: Մի խոսքով շատ չմանրացնեմ ամեն ինչ: Ուղղակի  ասեմ, որ շատ հիանալի ճամբար էր, որի ընթացքում մենք գժվեցինք, նեղացանք, ծիծաղեցինք և ուրախացանք: Ես ավելի մտերմացա Սեբաստացիների հետ... Շատ հիանալի և առշավային ճամբար էր... Շնորհակալություն տիկին Մարիետ: