Ինձ թվում է, որ բոլորին հետաքրքրեց, թե ի՞նչ է նշանակում դժբախտ երջանկություն: Դժբախտ երջանկությունը դա հազվադեպ զգացմունք չի, ուղղակի մենք չէնք զգում այդ զգացմունքը: Դժբախտ երջանկություն - կոպիտ ասած կարոտի և հույսի խառնուրդ: Բերեմ օրինակ՝ եթե հայ զինվորը գնում է բանակ նա կարոտում է իր ընտանիքին այդ զգացմունքը կոչվում է դժբախտություն, բայց նա երջանիկ է, որ եկել է հայ բանակ, որպեսզի պաշտպանի իր հայրենիքը և օրերից մի օր կգնա տուն, այդ զգացմունքն էլ հույսն է: Կամ ուրիշ օրինակ, որը ես դեռ չէմ ապրել չնայած զինվորել դեռ չէմ դառել, բայց դե... Երբ մեծանում ենք, որոշ ծնողներ կորցնում են իրենց ծնողներին դա դժբախտությունն ու կարոտն է, բայց նա կորցնելուց հետո ձեռք է բերում նոր ընտանիք այդ զգացմունքները հույսն ու երջանկությունն է: Որոշ մարդիք մտածում են, որ այդպիսի զգացմունք չկա և ընդհանրապես դժբախտ երջանկություն չի կարող լինել, չէմ ուզում վիրավորել այդպիսի մարդկանց, որովհետև նրանք դեռ չէն ապրել այդ զգացմունքը, այդ իսկ պատճառով չգիտեն ինչ է դա: Շատ ցավոտ ու կարոտով լի բան է դժբախտ երջանկությունը: Ձեզ հետ Ֆրեդն էր...