Страницы

Ինձ հուզող հարցերը

Ինձ ամենա շատը հուզում է մեր ժողովրդի չարության հարցը: Չգիտեմ ինչու բոլոր հայերը, չէ չնայած ոչ բոլոր հայերը այնքան չարացած են, որ խոսքեր չունեմ: Ես աբշած եմ այդ մարդկանց չարությունով: Չնայած իրենց չարությունը ես հասկանում եմ: Ուղղակի այդ մարդիք այնքան վատ բաներ են տեսել, որ տխրությունը չարության տեսքով են ցույց տալիս: Չգիտեմ ինչու ինձ թվում է, որ դա պատճառ չի: Եկեք բերեմ օրինակ: Երթուղային տաքսիյի մեջ նստած էի, հանկարծ նստեց մի կին մի քանի րոպե հետո ես նրան զիճեցի, իսկ նա պատասխանեց <<Լավա ֆայմեցիր ինձ զիճեիր>>: Պատկերա՞ցնում էք: Ես զիճեցի նրան, իսկ նա շնորհակալության տեղը մի բանել մունաթ եկավ: ԵՎ ամբողջ ճանապարհին այդ կինը չար հայացքով նայում էր իմ դեմքին կարծես իր տղային հում-հում կերել էի, այ այդպիսի դեմքով էր նայում: Կամ ևս մի դեպք պատմեմ մտա խանութ և վաճառողուհուն ասացի.
- Ինձ այ այն եռշիկներից կտաք
- Սրանցից - պատասխանեց նա
- Այո, լավն են
- Դե հին են...
- Լավ ուրեմն մյուսից տվեք
- Ուֆֆֆ չէս տեսնում ես յեքա հերթի մեջ դու մի բանել միտքտ ես փոխում: Ավելի շուտ չէիր կարող ասել: Սենցեք էլի հանում, որ հերթը շատանումա հետո էլ ասում են, թե վաճառողուհինա մեղավոր:
Բա այսպիսի դեպք, իսկ ես այդ պահին դուրս եկա խանութից և գնացի ուրիշ խանութ: Պատկերացնում եք մի գեղեցիկ և ջահել աղջիկ, որի մեջ այնքան չարություն կա, որ խոսքերով չէս փոխանցի: Նրա գործը հաճախորդին լավ սպասարկելն է, այլ ոչ թե կոպտելը: Ահա այսպիսի դեպքեր: Մի խոսքով ուզում եմ ասել, որ բարի լինեք միմյանց հանդեպ և սիրեք իրար չէ, որ մեր պապերը պայքարել են մեր երկրի ազատության համար, որ համերաշխ ապրենք այլ ոչ, թե իրար անիծենք և կոպտենք: Շնորհակալություն, ձեզ հետ Ֆրեդն էր, կհանդիպենք: