Страницы

Այցելությունների մասին

Ուրբաթ օրը առավոտյան մեզ Տիկին Նունեն ասաց, որ պիտի այցելենք մի քանի դպրոցներ, նախագծի պայմաններում, և մենք այցելեցինք Գեղարվեստի դպրոցը և Նոր դպրոցը։ Սկզբից պատմեմ Գեղարվեստի մասին, որովհետև առաջինը այցելեցինք այնտեղ։ Մտանք դպրոց և անմիջապես մեզ դիմավորեց ընկեր Արմինեն։ Առաջինը ուղղեվորվեցինք պարասրահ, այնտեղ պար էին սովորեցնում մի խումբ համով փոքրիկների։ Հետո բարձրացանք վերևի դասարան, այնտեղ դասարանով կատարում էին մի առաջադրանք, որ նրանք պիտի նկարեին ‹‹Paint›› ծրագրով դրսի եղանակը, ես նայեցի մի քանի փոքրիկների աշխատանք, և ուղղակի ապշած էի, նրանք Paint-ով ինձնից լավ էին նկարում։ Գեղարվեստում այցելեցինք շատ դասարաններ այնուհետև դուրս եկանք Գեղարվեստի բակ, այնտեղ մի փոքրիկ աղջիկ մի երկար հեքիաթ էր պատմում, Ռուսերենով այն էլ անգիր, ես ուղղակի զարմացած էի… Բակից հետո մենք հրաժեշտ տվեցինք Գեղարվեստի դպրոցին, և գնացինք Նոր դպրոց։ Գնացինք և այնտեղ մեզ դիմավորեց Տիկին Կարինեն։ Միասին բարձրացանք վերև, և տեսանք, որ փոքրերը խելոք շարքով կանգնած, գնում են ճաշելու։ Չխանգարելու համար մենք գնացինք Նոր դպրոցի ներքին բակ։ Այնտեղ նկարում էին փոքրիկները։ Փոքրիկնորը վրցինին ուղղակի գերազանց էին ‹‹ղեկավարում››, այն իմմաստով, որ ուղղակի շատ լավ էին նկարում։ Հետո մենք բարձրացանք բնագիտական լաբարատորիա, որտեղ հետազոտում էին երկաթի հատկությունները, և վերհիշեցի մեր հին բնագիտության դասերը։ Մի խոսքով շատ լավ ճամփորդեցինք, և ծանոթացանք մի քանի դասարանների նախագծերի հետ։