Այսօր ես և Նարեն այցելեցինք Հանրային
Հեռուստատեսություն (Հ1)՝ նկարահանվելու նպատակներով: Ուզում եմ ամեն ինչ
ճանապարհից սկսել. ճանապարհը սկզբում չէինք գտնում, բայց հետո վարորդն
օգնեց մեզ:
Ես նկարել եմ մուտքի տեսքը, որպեսզի բոլորը տեսնեն. երևի շատերին է
հետաքրքրում...
Ահա մուտքը, մտնելիս սպասում էի, որ տեսնելու եմ ինչ-որ աննկարագրելի տեղ, բայց այնքան էլ աննկարագրելի չէր. Չնայած՝ չեմ բողոքում լավ էր... Քանի որ ես և Նարեն շտապելու արդյունքում 1 ժամ շուտ գնացինք, միասին սպասեցինք Հանրային Հեռուստաընկերության ճաշարանում: Նարեն անչափ լարված էր և վայրկյան առ վայրկյան կրկնում էր այն, ինչ պիտի ասեր: Եվ ահա ժամեր անց մենք արդեն գրիմի՝ հարդարման, սենյակում էինք: Հա,՜ մոռացա նշել, որ տեսանք նաև, թե ինչպես է այդ ամենը նկարահանվում, ուղղակի ոչ թե շենքում, այլ՝ ավտոբուսի մեջ: Մի քանի նկար այնտեղից...
Եվ ահա մոտեցավ Նարեի համար այդքան սպասելի պահը: Նարեի ձեռքերը լարվածությունից դողում էին, իսկ ես նրան քաջալրում էի: Ինձ, բնականաբար, չթողեցին մտնել նկարահանման դահլիճ, այդ իսկ պատճառով ես նստած նայում էի, ինչպես են այդ ամենը մշակում մասնագետները: Նշեմ, որ շատ հետաքրքիր էր հետևել այդ ամենին: Մի քանի նկար այսքան պատմածիս մասին...
Եվ ահա ավարտվեց եթերը, բայց հետո ինչ, որ վերջացավ, Նարեն շարունակում էր լարված մնալ, չհասկանալով, որ արդեն ամեն ինչ վերջացել է: Օրն անցավ շատ հետաքրքիր և ուրախ: Ում հետաքրքրում է... Հաղորդումը կհեռարձակվի Դեկտեմբերի 27-ին, հաղորդաշարը՝ «Բախման Կետ» : Հատուկ շնորհակալություն Աշոտ Բլեյանին, Հանրային Հեռուստաընկերությանը և ընկեր Մարգարիտային:
Գրառումը՝ Ֆրեդ Սահակյան
Նկարները՝ Ֆրեդ Սահակյան