Բարև Ձեզ, այսօր ուզում եմ խոսել
ինքնասիրության մասին: Նյութի ընթացքում ես կպատասխանեմ հետևյալ հարցերին և որոշակի դիտարկումներ, հարցադրումներ
առաջ կքաշեմ.
·
Ի՞նչ է ինքնասիրությունն ինձ համար, շատերի համար, ընդհանրապես:
·
Ինչո՞ւ նյութի վերնագիրը հենց այդպիսին է:
·
Ի՞նչ է նշանակում ինքնասիրություն
բեմի համար:
Սկսեմ նրանից, թե ինչ է ինքնասիրություն կոչվածն ինձ համար: Ինքնասիրություն... եթե փորձենք բաժանել մի բառը
երկու բառերի, կստացվի՝ ինքնային սիրահարվածություն: Բայց հարցը նրանում է, որ եթե
մարդ ինքնասիրահարված է, նրան չեն ասում ինքնասեր, չգիտեմ ինչու, երբ մարդ ինքնասիրահարված
է լինում, ասում են նա ինքնասիրահարված է, բայց ուրիշ ձևով, մի տեսակ կոպիտ է հնչում…
Հնչում է կոպիտ և որոշ մարդկանց համար՝ վիրավորական: Բայց անինքնասեր մարդը ոչ մեկին էլ պետք չի: Վերնագրեցի այսպես, որովհետև
որոշ մարդիկ ցույց
են տալիս և պաշտպանում են իրենց ինքնասիրությունը, բայց այդ ամենը անում են բեմի համար:
Այսինքն այդպես է անում, որ ոչ մեկը չասի՝ անինքնասեր է: Հետաքրքիր է,
չէ՞… Ասում է ինքնասիրահարված լինելը վատ է, բայց
այնպես է անում, որ իրեն չասեն ինքնասիրահարված չէ:
Ուզեցա փոքրիկ հետազոտություն անել
և իմ ընկերներից հարցնել ի՞նչ է ինքնասիրությունը և ահա ստացա այսպիսի պատասխաններ՝
Ինքնասիրությունը , երբ սիրում ես քո բնազդը,
ապրելակերպը, չգիտեմ…
Իմ կարծիքով
ինքնասիրությունը մարդու
բնույթի մի մասն է, երբեք չպետք
է մոռանաս կամ չարաշահել անձնական ինքնասիրությունդ: Ինքնասիրությունը
քո եսի մի մասն է:
Ինքնասիրությունն այն է, ինչ բոլորս էլ ունենք:
Շատ տարբեր է եսասիրությունից: Ավելի շատ եսը բարձր մակարդատկում պահելու
միջոց-զգացում-չգիտեմ էլ ինչ: ԻՆքնասիրություն բոլորն
էլ ունեն, բայց կան տարբեր ընկալումներ
ու մենք ուղղակի
պիտի հասկանանք, որ անինքնասերները առանձնապես անինքնասեր չեն,կամ անինքնասեր են միայն մեր տեսանկյունից:
Ինքնասիրությունն այն
է, որ չես թողնում տրորեն քո անձը և դու էլ չես տրորում ուրիշինը… Շատ
են ինքնասիրությունը շփոտում էգոիզմի հետ, բայց դրանք ընդհանրապես տարբեր բաներ են…
Եթե մարդու մեջ ինքնասիրություն չլինի , նա չի կարող մարդ կոչվել…
Ինձ
համար
ինքնասիրությունը ամենակարևոր բաներից է, որն ամեն մարդու համար պիտի ամենից
վեր լինի: Եթե մարդ անամոթ, ստող եղավ, իրեն չի հետաքրքրի իր մասին ինչ վատ բաներ խոսում: Մի խոսքով,
եթե էդ
մարդուն
անպատվում են, նա, միևնույնն է, նույնն է մնում և իր ինքնասիրության
համար չի պայքարում, ուրեմն անինքնասեր մարդ է:
Եթե դու այս հարցն ինձ հղեիր երկու
կամ մեկ տարի,
կամ էլ մեկ շաբաթ առաջ` ես կպատասխանեի, որ այն ոչինչ է ու միայն փչացնում
է աշխարհը, կոտրում
համաշխարհային բարությունը, բայց հիմա ես կասեմ, որ այն ամենակարևոր հատկությունն է, զգացումը ` թե նպատակներին հասնելու և թե երջանիկ
լինելու:
Բարդույթ, որը խանգարում է երջանիկ լինելուն, խանգարում՝
մարդկային հարբերություններին, սիրուն:
Եվ
ահա ինձ թվում է պատասխանները Ձեզ հետաքրքրեցին: Մտածված
պատասխաններ
էին, Իսկ ո՞ր մտքի հետ եք համաձայն:
Տեսեք, ամեն մարդ ինչ-որ
առումով կյանք է: Այո, ճիշտ եք, ըստ ինձ, ինքնասիրությունը կյանք է: Եվ ինչպես մի երգում
է ասվում. «Ինքնասիրությունը կյանք է, իսկ մենք նրա ծաղրածուն»: Մարդիկ կան, որոնք
պաշտպանում են ինքնասիրությունը բեմի համար, բայց չէ որ ինքնասիրությունը սրտից եկող
զգացմունք է: Այո, զգացմունք է, սիրեք ինքներդ Ձեզ, քանի որ եթե չսիրեք Ձեզ, արդյունքում Ձեր կյանքը վերածելու է դժոխքի: Դարձրեք Ձեր ինքնասիրությունը
արժանի և մի թողեք, որ այն տրորեն: Ձեզ հետ Ֆրեդն էր, շնորհակալություն ուշադրության
համար…