Страницы

Կոտրվածքներ



Կոտրվածք է կոչվում ոսկրի ամբողջականության խախտումը: Այն առաջանում է,երբ  ոկրի վրա ազդող արտաքին մեխանիկական ուժը գերազանցում է նրա, այդ ուժին դիմադրելու ընդունակությանը:
Եթե կոտրվածքի գիծը  չի անցնում ոսկրի ամբողջ հաստությամբ, կոչվում է ճաք:
  
 Դասակարգումը
Ըստ ձևի՝
1.      բաց կոտրվածք- ոսկրի կոտրվածքի հետ մեկտեղ կա փաձուկ հյուսվածքների և մաշկի վնասում          /վերք/
2.      փակ- մաշկի վնասում չկա
Ըստ բեկորների թվի
1.  Միաբեկորային
2. Բազմաբեկորայինառջանում են  2 և ավելի բեկորներ
Ըստ բեկորի տեղաշարժի
1.Տեղաշարժումով
2.Առանց տեղաշարժման

Կոտրվածքների նշանները
1.     Ցավ
2.     Դեֆորմացիա
3.     Շարժման  սահմանափակում / երբեմն ` պաթոլոգիկ շարժունություն/
4.     Այտուց
5.     Մաշկի գույնի փոփոխություն

Առաջին օգնությունը
1.Ցավազրկում- դեղորայքային, և սառույցով
/ տաքացնող միջոցները` կոմպրեսները հակացուցված են/
2. Անշարժացում- շինաներով, կամ ձեռի տակ եղած հարմար ամուր նյութերով` ստվարաթուղթ, փայտի տախտակ և այլն: Շինան պարտադիր ընդգրկում է Կոտրվածքի մոտակա հարևան 2 հոդերը  3.Եթե կան վերքեր փակում ենք վիրակապով, կանգնացնում արնահոսությունը
4.  Տալիս ենք հեղուկներ, հետևում ընդհանուր վիճակին, տեղափոխում հիվանդանոց