Страницы

Դիջիպատում

Բարև Ձեզ, ներկայացնում եմ իմ տարեկան հաշվետվությունը: Ուզում եմ սկսել նրանից, թե ինչ եմ արել այս կիսամյակի ընթացքում: Հետո կստեղծագործեմ, թե ինչ սովորեցի այս տարի, ինչպես փոխվեցի և ինչը փոխվեց: Դե, սկսեցինք:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Այս կիսամյակի հայոց լեզուն ամբողջությամբ տարբերվում է անցած տարվա հայոց լեզվից: Անցած տարի մենք շատ վարժություններ էինք անում, իսկ այս տարի հիմքը դրված է սստեղծագործականության վրա: Շատ ենք ստեղծագործում և այդ ամենը ընթանում է նախագծի պայմաններում:

Վիկտոր Համբարձումյան նախագիծ
Այս տարվա առաջին նախագիծը նվիրված էր Վիկտոր Համբարձումյանին, ավելի շուտ Վիկտոր Համբարձումյական օրեր էին, ահա առաջադրանքների և պայմանների ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Ահա նաև իմ արած աշխատանքը՝ այստեղ: Շատ աշխատեցի նախագծի շուրջ, բոլոր մանրամասն և համառոտ տեղեկությունների հետ կարող եք ծանոթանալ վերևի հղումներում:

Մխիթար Սեբաստացի նախագիծ
Մյուս նախագիծը նվիրվում էր մի մարդու, ում անվան դպրոցում սովորում են՝ ես և մյուս սեբաստացիները: Սպասելիքներով լի սկսված, սկսեցի նախագիծը և վստահ եմ այս նախագիծը ինձ հուսախաբ չարեց: Ահա առաջադրանքների և պայմանների ցանկի հետ կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Այդ նախագծին նույնպես մասնակցեցի, ահա ծանոթացեք այդ ամենի հետ՝ այստեղ:

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ, ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
Չգիտեմ, ինչքանով այս տարի հանրահաշից ինչ-որ բան արեցի, բայց ինքներդ կարող եք այդ ամենի հետ ծանոթանալ այստեղ, իմ Google Drive-ում: Վարժությունների մեծ մասը գրել եմ, իմ գործիքում՝ պլանշետումս (Acer Iconia Tab A500): Մաթեմաթիկան այս տարի լավ սկսեցի, բայց չգիտեմ լավ վերջացրի, թե ոչ: Լավ, կիսամյակի վերջ գնահատականներս տեսնելով, կտեսնեմ:


ՌՈՒՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ
Շատ վարժություններ, պատմություններ, գրեցի այս տարի, օրինակ՝ Моё детство живёт в моём дворе, Янтарная комната, Измените смысл фразы на противаположный, Контольная работа և այլն… Այս տարի ռուսերենից նույնպես շատ բան արեցի, օրինակ կարդացի Պուշկինի՝ Пиковая дама, Չեխովի՝  “Радость”, “Размазня”,  “Человек в футляре”,  “Отец семейства” .  

Այս տարի կատարեցի այս առարկաներից այսքանը: Ես նաև գրել եմ նոր նյութեր, հետազոտական, պատմություններ: Եկեք սկսեմ պատմել, որ նյութը ինչպես գրեցի, սկսեմ՝

Հայ ղղջիկ
Եկեք սկսենք ծանոթանալ նյութիս հետ, կարող եք ծանոթացել այստեղ: Կարդացիք, այո, ավելացնելու բան չունեմ, որովհետև նյութում ամեն ինչ գրել եմ: Ես նույնիսկ չեմ հիշում՝ ինչպես որոշեցի գրել այս նյութը՝ հետազոտական, ստեղծագործական: Լսում էի Էլլա Տարունցի – Հայ աղջիկ երգը, և որոշեցի գրել: Էմոցիաներով լի գրեցի այն ինչ կա, առանց համեստության, կամ վախի: Եվ ահա արդյունքը նկատելի է, եթե Ձեզ դուր եկավ այս նյութը, դա ինձ միայն հաճելի է:

Ինքնասիրություն բեմի համար
Նույն ձևով սկսենք, սկսենք ընթերցելով նյութը: Նույն ձևով, հա մոռացա ասեմ, գրում եմ այն, ինչ զգում եմ, մտածում եմ: Դասարանում մի քանի բան ինձ ստիպեց այս նյութը գրել: Չկար ոչ մի երգ, կար Ֆրեդ և համակարգիչ, միասին  ստացվեց այս նյութը: Չգիտեմ ամենահետաքրքիրն էր, թե ոչ, բայց իմ դուրը շատ եկավ:

Չմտածեք, որ ամբողջ տարի այս երկու նյութն եմ գրել,  նշեցի լավագույնները ըստ իս, մյուս նյութերի հետ կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ fredsahakyan.blogspot.com:


Ահա, այսքանն էր իմ Դիջիպատումը, շնորհակալություն, Ձեզ հետ Ֆրեդն էր: