Страницы

Մխիթար Սեբաստացի նախագիծ




Առաջադրանք 1
Դասարանում երկար ժամանակ, տարբեր կայքեր փորփրեցինք: ԵՎ հասկացանք, որ օտարալեզու (անգլերեն, ռուսերեն) կայքերում, ավելի շատեն տեղեկությունները, քան Հայկական կայքերում: Հայատառ տեղեկություններում նշված է Սեբաստացու համառոտ բնութագիրը, կենսագրությունը, իսկ օտարալեզու կայքերում ամեն ինչ գրված է մանրամասնորեն և պարզ: Հետևությունը այն է, որ Հայերի մեծամասնությունը ավելի քիչ գիտի Սեբաստացուն, քան մյուսները:

Առաջադրանք 2
Փորձեք կազմել այն տեղանունների աշխարհագրական բառարանը, որտեղ եղել է Մխիթար Սեբաստացին, համակարգչային համապատասխան ծրագրիGoogle Earth-ի օգնությամբ պատրաստեք տեսանյութ:
Սեբաստիա, Հալեպ, Էջմիածին, Սևան, ԿարինԿոստանդնուպոլս, Վենետիկ:

Առաջադրանք 3
Սեբաստիայի Ս. Նշան եկեղեցու մասին տեղեկություններ փնտրեք հանրագիտարաններում (համացանցում բացակայում է): Մուտքագրեք տեղեկությունը՝  տեղադրելով բլոգներում, չմոռանաք աղբյուրը նշել:
Սուրբ նշան վանքը հայկական վանքային համալիր էր պատմական Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում։ Կործանվել է Մեծ Եղեռնի ժամանակ։

Առաջադրանք 4
Ուսումնասիրեք Մխիթարյան միաբանության կայքը՝  փոքրիկ հատվածներ թարգմանելով: Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը:
Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում :Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա.,դրանք  << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակզանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:Քանի որ իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել , նա իրականացնում է իր առաքելությունը `քարոզելու Հիսուսի ավետարանը:

Առաջադրանք 5