Իմ վերջին կարդացած գիրքը դա եղել է С.Т.А.Л.К.Е.Р. 13 сектор-ը։ Ես սիրում եմ կարդալ ֆանտազիա, որովհետև ֆանտազյաներում կա մարդկային որակի, մտածելակերպի մասին շատ բաներ: Ֆանտազիան այդ ամենը ավելի հետաքրքիր է դարձնում։ Ահա այդ իսկ պատճառներով, ուրիշ ժանրերի գրքեր չէմ կարդում։ Չնայած կարդում եմ` դետեկտիվ, զուտ հետաքրքրության համար։ Ֆանտազիա ոճը շատ լավն է, որովհետև ֆանտազիան մի աշխարհ է, կարդալով կարծես դու մտնումես այդ աշխարհ։ Ուրիշ ոչմի ժանր ինձ չի տանում իր աշխարհ։ Եթե անկեղծ լինեմ, ավելի շատ ֆիլմերնեմ նայում, շատ ու շատ գրքերի։ Այնտեղ ցուցադրվում է ամեն ինչ, ավելի պարզ։ Գիրքը կարդալուց առաջ, ես պիտի տրամադրվեմ։ Գիրքը ընտրելուց առաջ, սկզբում նայում եմ գրքի կազմի նկարը, հետո նայում եմ գրքի ֆիլմը կա, թե ոչ։ Եթե լինում է նայում եմ, եթե դուրս գալիս է կարդում եմ, որովհետև գրքում շատ ավելի բաներ են լինում, քան ֆիլմում։ Կարդալուց հետո պարտադիր պիտի կիսվեմ տպավորություններովս քույրիկիս հետ։ Փոքր ժամանակ ես գիրք կարդում էի, միայն այն ժամանակ, երբ տնային առաջադրանք էին տալիս կարդալ։ Կոնկրետ սիրած գրող չունեմ, որովհետև կարդում եմ շատ տարբեր գրքեր։
Ֆրեդ Սահակյան
Ֆրեդ Սահակյան