Եվ ահա նստած իմ վրանում գրում եմ վիճակիս մասին: Ցուրտ է՝ ճամբարային հասարակ գիշեր, բայց անձրևը և կարկուտը այնքան ուժեղ են տեղում, որ մտածում ես՝ վրանը ցրիվ կտան: Դրսում մարդ չի երևում, երեխաները հավաքվել են տաք տեղում: Մեզ էլ առաջարկեցին, բայց ոչ. չեմ սիրում երեխաների հետ քնել՝ ուսուցիչների հսկողության տակ: Ոչինչ չի երևում: Ուզում եմ դուրս նայել, բայց մառախուղը պարուրել է ամբողջ երկինքը: Հավանաբար դրսում ցեխից և կեղտից բացի ոչինչ չկա: Վրանը քամու ուժից շարժվում է, ահա-ահա կկոտրվի: Օրն այնքան էլ լավը չէր, անտրամադիր օր էր, եղանակի պես… Ոչ կարողացանք ընկերներով մի լավ գնդակ խաղալ, ոչ էլ կարողացանք վազվզել արևի տակ: Վրանում վեց հոգով ենք. ես, մոտիկ ընկերս, նորեկ ընկերս և երեք փոքրիկները: Լավ, եթե քնել չի ստացվում, խոսենք: Ի՞նչ խոսենք: Որոշեցի խոսել կյանքի դժվարություններից, խոսեցի՝ երկար-բարակ, բայց մեկ է՝ ցուրտը մոռանալ չի լինում: Մեկ էլ դրսից ձայն լսվեց, բացվեց վրանի դուռը, և ուսուցիչներից մեկն ասաց.
- Դե ինչ, լա՞վ է, քնեք տղաներ, ցուրտ է դրսում, վաղը արշավ ունենք, կողքի լեռը պիտի բարձրանանք, քնեք, որ չհոգնեք:
- Լավ, բարի գիշեր, պարոն,– ասաց փոքրիկներից մեկը:
Ասեցինք լավ, բայց այդպես էլ չկարողացանք քնել և ահա հինգ րոպե անց, լռության ներկայությունը նկատելով, որոշեցի խոսել.
- Դե ինչ, տղեք, ի՞նչ կառաջարկեք, մի բան անենք, որ այս վատ տրամադրությունը չքվի: Թե չէ տխուր պառկել ենք, կարծես բանտում լինենք: Խաղ խաղանք: Սկսի, փոքրիկ, խաղում ենք «Города»: Ես եմ սկսում, Երևան:
- Ն՞, Նովգորոդ,- ասաց փոքրիկներից մեկը:
- Դիլիջան: - շարունակեց ընկերս:
- Էհ, այսպես խաղալ չի լինի,– ասաց նոր ընկերս,- չեմ կարողանում: Իբրև ի՞նչ, փորձում եք մոռանա՞լ այս ցուրտը: Ցուրտը մենք ամեն պահ զգում ենք: Թե ասա՝ ինչո՞ւ չգնացինք շենքում նորմալ քնեինք, ինչի՞ քո խելքին ընկանք: Անձրևից հիմա վրանը կփլվի, է հետո՞: Դուրս գալ չի լինի: Հիմա այնտեղ ֆիլմ են դիտում, իսկ մենք այստեղ մրսում ենք:
- Քեզ ի՞նչ պատահեց,– հեգնանքով պատասխանեցի ես,– իբրև քիչ ենք մրսում, մի բան էլ քո նեղվելը հեչ տեղին չէր: Ես քեզ չստիպեցի գալ, ընդամենը առաջարկեցի, իսկ դու մտածելով, որ այդպես ճիշտ է, եկար: Հանգստացիր, հիմա բոլորս էլ մրսում ենք, անտրամադիր ենք, բայց արի մեր խնդիրները ուրիշի բեռ չհամարենք... Չնայած՝ ինչո՞ւ ոչ, եկեք ամեն մեկս մեր խնդրի մասին պատմենք: Դե սկսիր, պուճուր:
- Ի՞նչ պատմեմ, մեկ հատ ցավ ունեմ,- ցածրաձայն ասաց փոքրիկներից մեկը,– սիրում էի մի աղջկա, հետո պարզվեց բակի ընկերն էլ է նրան սիրում: Որոշեցի այդ աղջկան նվեր տալ, գնեցի մի փունջ ծաղիկ և տարա, որ նվիրեմ: Ընկերս տեսավ, որ տանում եմ, եկավ ձեռքիս խփեց, ծաղիկները վնասվեցին: Մի լավ կռվեցինք, հետո կանգնեցի ու սկսեցի շորերս թափ տալ, իսկ ընկերս լաց լինելով գնաց տուն: Վատ զգացի, միգուցե էգոիզմի դրսևորում էր, չգիտեմ:
- Ոչ-ոչ,– ասացի ես և մտածելով, որ մեծը ես եմ, որոշեցի խորհուրդներ տալ,– դու ճիշտ ես արել, դու ձգտել ես, որ այդ աղջիկը քոնը լինի, իսկ ինչո՞ւ նույնը ինքը չէր անում: Որովհետև վախկոտ է: Դե ուրեմն ձգտիր այդ աղջկան, թող քոնը լինի:
Դե իհարկե, չէի ասելու, որ սխալ է արել, որ պիտի ընկերոջը զիջեր, քաջալրելու համար, այդպես ասեցի: Չեմ սիրում, երբ ինչ որ մեկը տխուր նստում է:
Հերթը մոտիկ ընկերոջս հասավ, բայց նրան ոչինչ չհարցրի: Նրա մասին ամեն ինչ գիտեմ: Քիչ հետո նոր ընկերս դուրս գնաց՝ շենք, դե այնտեղ տաք էր: Նրան ոչ ոք չմիացավ:
- Դե, դու ասա, ասա տեսնեմ քեզ ի՞նչ է եղել,– ժպտալով ասացի ես: Առաջին անգամ էի այդ փոքրիկին տխուր տեսնում:
- Ֆրեդ, չեմ ուզում ասել, կանցնի կգնա, միշտ այդպես է ինձ մոտ,- լացակումած ասաց փոքրիկը:
- Լավ,– չուզեցա համոզել, այլապես լաց կլիներ:
Ուզում էի անցնել մյուս փոքրիկին, բայց նայելով նրա աչքերի մեջ պատասխանն արդեն պարզ դարձավ: Երբևէ տեսե՞լ եք միայնակ կատվի աչքեր, որոնք ձեզ են նայում: Այ, այդպիսի աչքեր ուներ նա: Բոլորից հարցրի: Իմ հերթն էր, նկատելով, որ ոչ մեկին դա հետաքրքիր չէր՝ չպատմեցի:
Ահա պահը եկավ և սկսեցի ընդհանուր բաներից խոսել: Միգուցե խոսքերս կօգնեն փոքրիկներին: Հպարտորեն սկսեցի խոսել.
- Գիտե՞ք, երբեմն էգոիստաբար մենք անում ենք այն, ինչ ուզում ենք, հետո զղջում: Ինքներս մեզնից նեղանում, տխրում, ամեն ինչ խառնվում է: Մենք չգիտենք՝ որն է ճիշտը՝ ճիշտ քայլը, բայց կյանքի ընթացքում թե ճիշտ, թե սխալ քայլեր ենք անում: Ասե՛ք, մի բան ասեք, որը դուք ինքներդ ձեզ համար չեք անում: Չեք կարողա, որովհետև բոլորիս մեջ բարությունը կործանվել է, բոլորս այդպիսին ենք: Կյանքի օրենքն է այդպիսին: Մենք ապրում ենք ինքներս մեզ համար, և չունենք երկրրորդ կյանք,որ նվիրենք ուրիշ մեկին: Մենք բոլորս էգոիստ ենք, բայց երբեմն սերը մեզ ստիպում է դիմացինի մասին մտածել: Միևնույն է, դրանից էլ մենք մեր շահը ունենք: Ասածս այն է, որ...
Ուզում էի շարունակել, մեկ էլ նկատեցի, որ բոլորը քնել են:
Չգիտեի՝ ինչ անել, միայնակ էի մնացել, արթուն: Անձրևը չէր դադարում:
Աչքերս փակեցի և սկսեցի մտածել իմ մոլորակի մասին: Ամեն գիշեր այդպես եմ անում… Մտածեցի, մտածեցի, և երջանկությունից աչքերս լցվեցին: Սիրում եմ երազել, իսկ իմ մոլորակում ամեն ինչ այնպես է, ինչպես ես եմ ուզում: Քնեցի, երազումս տեսնում էի իմ մոլորակը, աշխարհը: Արթնացա ու ինքս ինձ ասացի. «Մի օր կլինի այնպես ինչպես դու ես ուզում, միայն թե քո միջի մի քանի կաթիլ բարությունը քեզ թույլ չի տա»: Աչքերս փակեցի և անգամ չնկատեցի՝ ինչպես քնեցի…