Ողջույն, ձեզ հետ Նարեն և Ֆրեդն են։
Այսօր մենք կներկայացնենք Ծաղկաձորում օրվա վերլուծությունը: Եկեք միասին սկսենք ամենասկզբից...
Այսօր մենք կներկայացնենք Ծաղկաձորում օրվա վերլուծությունը: Եկեք միասին սկսենք ամենասկզբից...
Առավոտյան հանդիպեցինք դպրոցի երթուղայինների մոտ, բոլոր երեխաները արդեն եկել են, չնայած որ դեռ ժամը՝ 9:00 էր: Եկանք, բարևեցինք մեր ընկերներին, տեղավորեցինք մեր իրերը: Դրսում սպասում էինք մեր ընկերներին, զրուցում էինք, խոսում ճամբարի մեր ծրագրերի մասին: Արդեն ժամը եկավ, և պիտի տեղավորվեինք ավտոբուսների մեջ (տեղերը մեծ էին, բոլորը շատ լավ տեղավորվեցին, այդ թվում նաև մենք) և, ինչպես ասում են, ընկանք ճանապարհ: Ճանապարհին խոսում էինք, խաղեր էինք խաղում. իրար խառնեցինք ֆուտբոլիստենրի ու երգիչների անունները, դրանց գումարեցինք քաղաքները, հանեցինք մեր չիմացածը, մի խոսքով, չնկատեցինք՝ ինչպես անցանք այդքան ճանապարհը: Հասանք Ծաղկաձոր։ Շենքը գեղեցիկ էր թե՛ դրսից, թե՛ ներսից: Տեղավորեցինք մեր իրերը, ամեն մարդ բարձրացավ իր սենյակը: Միջին և Ավագ դպրոցը տեղավորվեցին 3-րդ հարկում:
Այնուհետև գնացինք Սպորտբազա՝ հետևելու՝ ինչպես են պարապում ծանրաձողով, ինչպես են լողում ջրավազանում: Տեսանք նաև դահուկորդների համար նախատեսված ճանապարհը, որտեղ ձյունը շատ հարթ էր, և մեզ չթույլատվեցին գնալ այնտեղ, որ չփչացնենք այդ հարթությունը։ Լավ ման եկանք և շատ լավ՝ հետազոտական, հետաքրքրաշարժ քայլարշավ իրականացրինք շնորհիվ մեր հրաշք կազպակերպիչների: Այնուհետև եկանք հանգստյան տուն և պատրաստվեցինք ճաշին: Ճաշից հետո գնացինք վայելելու մեր հանգստյան ժամը, իրոք վայելելու, քանի որ այն տևում էր 2 ժամ: Հանգստյան ժամին մենք ֆիլմ դիտեցինք մեր սենյակում, ոմանք քնեցին, ուրիշները շախմատ էին խաղում: Հա՜, մոռացա նշել շատերը գնացին եկեղեցի, աղի բլիթը կնքելու, բայց մենք չգնացինք, որովհետև անտանելի հոգնած էինք:
Ահա մեր այսօրվա վերլուծությունը։ Վաղվա մասին կիմանաք վաղը՝ կայքում:
Գրառումը՝ Նարե Հովհաննիսյան, Ֆրեդ Սահակյան