Եվ ահա մոտեցավ ցուրտ ձմռան ավարտ, ոչ թե մոտեցավ, այլ ավարտվեց։ Եկավ անձրևոտ և տերևոտ գարունը։ Գարուն, որը բերում է ոչ դրական էմոցիաներ։ Եվ այսօր գարնան առաջին օրը ես զգացի, որ օրս անցավ չափից դուրս անտրամադիր, անիմաստ, աննպատակ։ Ամբողջ օրը կլանվելով համակարգչի դիմաց անգամ չնկատեցի դրսի լավ եղանակը։ Չգիտեմ ինչ գրեմ, որպեսզի պարզ դառնա հիմիկվա հոգուս միջի անհիմնված դատարկությունը։ Գիշեր է արդեն, բայց գարունը ոչնչացրել է դրական ամեն ինչը, միգուցե գարունը ինձ չի ժպտում, չգիտեմ… Անգամ չգիտեմ ինչ ծրագրեր ունեմ գարնանը, անկազմակերպված եմ հիմա, գլխիս ամեն միտք վերցնում է մի ճյուղ, առանձնանալով մյուսից։ Միայն գիտեմ մի բան, որ ոչինչ չգիտեմ… Չեմ սիրում չմտածելով վաղվա մասին, ապրել վաղը։ Ուզում եմ ամեն ինչ իմ ուզածով լինի, բայց չգիտեմ ինչ եմ ուզում։ Կարծես 4 տարեկան երեխա լինեմ, որը նվնվում և պահանջում է, բայց անգամ նա չգիտի ինչ է պահանջում։ Ուզում եմ փորել հողը, ծածկել այն, բայց շնչել, շնչել և մտածել։ Անհասկանալի է ամեն ինչ… Պարզ է մի բան, որ գարնանը ընդհանրապես պատրաստ չեմ․․․
Հ.Գ. Ինչքան ուզում եմ օգտագործեցի, բայց անգամ ես չգիտեմ ինչ եմ ուզում։
Գրառումը՝ Ֆրեդ Սահակյան
Նկարը՝ Премиум обои HD
Հ.Գ. Ինչքան ուզում եմ օգտագործեցի, բայց անգամ ես չգիտեմ ինչ եմ ուզում։
Գրառումը՝ Ֆրեդ Սահակյան
Նկարը՝ Премиум обои HD