Ինչքան վեպեր, ստեղծագործություններ, երգեր և խոսքեր կան սիրո մասին, բայց ես կփորձեմ առանձնանալ։ Միգուցե կառանձնանամ նրանով, որ կփորձեմ առանձնանալ, ինչևէ։
Սերը մի երազ, սերը մի կրակ, սերը կանաչ լույս, սերը երջանիկ արցունքներ։ Սեր… Ինչ է սերը, չգիտեմ, մի՞ թե գիտեմ, այո, գիտեմ, բայց դեռ ոչ մեկ չի կարողացել սահմանել սերը մի քանի բառում, թեկուզ նախադասությունում։ Սեր, կարելի է այն տեսնել միայն աչքերի մեջ։ Սեր, ինչ կապ ունի ում հանդեպ է, կարևորը լինի ինչ ֊որ ձևի, ինչ֊ որ երջանկության գիծ, երջանիկ սեր։ Սերը ինչ է… Մի՞ թե սերը հենց այն էՙՙ ինչ պարուրում է մեզ, նրա աչքերի մեջ նայելիս։ Միթե այն է երբ տեսնելով նրան երջանկանում ես մի ամբողջ օր, բայց բավարար է չտեսնել, չխոսել նրա հետ 10 րոպե, դու սկսում ես կարոտել, տանջվել, կարոտել այն, ինչ սիրում ես։
Իսկ ինչն ես սիրում, ապա, փորցիր, տեղվորիր մի քանի բառերի մեջ այն ինչ զգում ես, փորցիր նայել նրա աչքերի մեջ և չհալվես, փորձիր տեսնել նրա ժպիտը և չժպտաս, փորցիր ուղղակի պարզունակ ասել սիրում եմ, և հոգումդ վառ լույսեր չվառվեն։
֊ Սիրում ե՞ս
֊ Իհարկե, սիրում եմ:
֊ Ի՞նչպես:
֊ Սրտով և գլխով:
֊ Դժվա՞ր է:
֊ Դժվար չէ, ընդամենը գիտակցիր այն, ինչ ունես, միթե հրաշալի չէ, միթե երջանիկ չէ…
Երջանիկ է, երջանիկ ես, դու, այո, դու ես երջանիկ, իսկ նա, նա էլ, անբացատրելի երջանկություն է պարուրում։ Պարուրում է երբ մոռանում ես ճաճանչափայլ էգոտ, նվիրելով կյանքտ մեկին, ով արժանի է… Դժվար չէ գտնել արժանիին, նա գալիս է, ձգտում և ձգում է քեզ, ամեն օր, ամեն պահ, ամեն ակնթարթ։ Ամեն ակնթարթ սպասում ես, որ կտեսնես նրան, ահա, հրաշք կլինի և նա կհայտնվի կողքիտ, և համեստորեն ժպտալով կլցնի էներգիադ, կվերականգնի ուժերդ և թույլ կտա քայլես առաջ, մոռանալով այն ինչ եղել է։
Ինչպես ասում է Իտյեն. ‹‹Ում սիրում ես, նրա նկատմամբ պետք չէ միշտ իրավացի լինել››, չէ որ բավական է նա տխրի և դու կմտափոխվես։ ‹‹Սերը երազ է, թող երազ էլ մնա››, անիրագործելի ոչինչ չկա, ամեն մարդ ձգտում է սիրուն, մերժված սերը անտեսիր, գտիր հասանելիին և կունենաս փոքրիկ սեր, որի հիմքը կլինի ընկերությունը, զուտ…
Այսքանը, իսկ հիմա ներկայացնեմ Ձեզ մի քանի հետաքրքիր աֆորիզմներ սիրո մասին.
‹‹Մարդ չի կարող սիրել կյանքում երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը››։
Բալզակ
‹‹Սիրել՝ նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչընդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում››։
Անույ
‹‹Չի սիրում նա, ով չի սիրում մշտապես››։
Արիստոտել
‹‹Սերը սովորաբար հակադրությունները գերադասում է նմանություններից››։
Բալզակ
‹‹Սերը ցինիկություն չէ, սերը անբացատրելի ուրախություն է››։
Ֆրեդ
Այսօր այսքանը, Ձեր հետ Ֆրեդն էր, շնորհակալություն ուշադրության համար
Նկարը` Премиум обои HD
Աֆորիզմները՝ Աֆորիզմներ Իմաստուն Մտքեր գրքից
Գրառումը՝ Ֆրեդ Սահակյանի