Страницы

Ղազարոս Աղայան նախագիծ


Առաջադրանք 1
Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։
Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Առաջադրանք 2
Համեմատիր Աղայանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթները՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:
Տարբերություններ՝
Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը - Մեր դպրոցում առաջնությունը տալիս են ստեղծականությանը:

Նմանություններ՝
Աղայանը դեմ էր մարմնական պատիժներին - Մեր դպրոցը նույնպես դեմ է մարմնական պատիժներին:
Աղայանը կողմնակից էր՝ երկսեռ ուսուցմանը - Մեր դպրոցը նույնպես կողմնակից է:
Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը - Մեր դպրոցի թեզն էլ է այդպիսին:
Նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։
Բոլոր խնդիրները լուծվում են ուսուցչի ջանասիրության, նվիրվածության շնորհիվ:
Դպրոցն այնպիսի կրթություն պետք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպես և մարմնապես մի աստիճանով» բարձր լինի նախորդից։

Առաջադրանք 3
Նայեք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը:
Աղայանի մասին քո կարդացածը, տեսածն ու ընկերներիցդ լսածը 5-7 նախադասությամբ գրավոր շարադրիր:

Ղազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է 1840 թ․ Ապրիլի 5-ին և մահացել 1911 թ․ Հունիսի 20-ին: Եղել է՝  հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս, նաև Աղայանը հայ ամենահայտնի հեքիաթագիրներից է:  Ծնվել է հայաբնակ գյուղում՝ Բոլնիս-Խաչենում, որը այժմ գտնվում է Վրաստանում: Սզկբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և քահանա Տեր-Պետրոսի մոտ, ով Շամլուդա գյուղի քահանան էր:  Բացի այդ ամենից իր գիտելիքները լրացրել է ինքնակրությամբ: Ղազարոս Աղայանին համարում են նաև, մեր ուսուցիչների ուսուցիչ, նրա մանկավարժական համակարգով: Աղայանի մանկավարժական համակարգը նաև շատ նման է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համակարգին:

Առաջադրանք 4
Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:

Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

Խիղճ - զգացմունք, որը նույնպես առանձնացնում է մարդուն կենդանուց: Չնայած, վերջերս իմացա, որ անգամ փղերը ունեն խղճի զգացում, ինչևէ: Ինչ է լինում երբ մարդը խիղճ չի ունենամ, նա կորցնում է իր մարդկաինությունը: Դառնում է չար, կործանում է բոլորին և անգամ չի տեսնում, կուրանում է, բոլոր առումներով: Խղճի կորուստ, խղճի կորուստը ինչ-որ տեղ նման է էգոիստությանը, ինչ-որ տեղ, երբ դու չես մտածում դիմացինի մասին, այսինքն կորցնում ես խիղճտ դիմացինի հանդեպ: Ցավեցնում ես իրեն և կորցնում ես ինքտ քեզ, ինքտ քո մարդկաինությունը: Ահա թե ինչն է մարդուն տարբերում կենդանուց, խիղճը:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:

Խիղճ - զգացմունք, որը առանձնացնում է մարդուն կենդանուն, երբեմն անգամ չի առանձնացնում:

Նկարի աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ
Առաջադրանքի աղբյուր՝ Նունե Մովսիսյանի բլոգ