Այսօր Ապրիլի 22-ին Երկիր Մոլորակի օրն է, որն արդեն 42 տարի է, ինչ նշվում է աշխարհի ամենատարբեր երկրներում: Այս օրը մեկ անգամ եւս մարդկության ուշադրությունն է հրավիրվում մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա: Այս տարի այն անցկացվում է "Միլիարդավոր կանաչ գործեր" կարգախոսով:
Երկրի և մայր Երկիր մոլորակի օրերը երկու տարբեր միջազգային տոներ են, բայց իմաստը նույնն է, քանզի այս օրը մեկ անգամ ևս մարդկության ուշադրությունն է հրավիրվում մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա:
Այս օրը ողջ մարդկությունը, յուրաքանչյուրը պետք է խորհի և խնայողաբար վերաբերվի Երկիր մոլորակին: Ինչպես հավաստում են աշխարհում Մոլորակի օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված ‹‹փոքրիկ գործերի›› մասին է։
Աղբյուր՝ Այսօր՝ Թարմ լուրեր Հայաստանից, Երկիր մեդիա հեռուստաընկերություն
Խմբագրող՝ Ֆրեդ Սահակյան