Страницы

Անհատական ուսումնական պլան

Սովորողի ընտրությամբ առարկաներ՝
Օտար լեզու՝ անգլերեն, ռուսերեն
Կիրառական մաթեմատիկա


Ակումբային գործունեություն՝
Ընթերցողի ակումբ

Լրացուցիչ կրթություն՝ 
Սպորտ

Իմ մեկնաբանությունը ուսումնական պլանի պարզաբանումների վերաբերյալ՝ 
Ես ունեմ բողոք, որը վերբերում է 3-րդ կետի, մի մասին, որտեղ ասվում է. <<Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են 12-15, ակումբային պարապմունքները` 12-20 հոգիանոց խմբերով>>: Իսկ ինչ է պատահում այն դեպքում, երբ ակումբային գործունեության պարապմունքների մասնակցում են 12-ից քիչ, այն դեպքում, երբ ես ստույգ չգիտեմ իմ խումբը իր մեջ քանի հոգի է կիրառում: Այդ դեպքում արդեն մոտենում է մի այլ հարց, եթե ստույգ գրված չէ, ինչու են ինձ հնարավորություն տալիս ընտրել այդ առարկան: Խնդրում եմ վերանայել այդ պարզաբանումը, և ավելի հասկանալի պարզաբանել:
Նաև կետ 23-ը իմ դուրը չեկավ: Այստեղ ասվում է. «Անգլերենի ուսուցումը կազմակերպվում է ըստ սովորողի լեզվական կարողությունների մակարդակի»: Այսինքն՝ տարբերություն է դրվում սովորողների միջև, իսկ դա հոգեբանական ճնշում է սովորողի համար:

Իմ կարծիքը տնային աշխատանք չհանձնարարելու վերաբերյալ: 
Իմ կարծիքով, տնային աշխատանք չհանձնարարելը հիմնավորված է միայն այն դեպքում, երբ սովորողը ունի լրացուցիչ կրթություն, և ժամանակ չունի: Բացի դրանից, սա շատ մեծ հնարավորություն է, որպեսզի ավելի շատ զբաղվել ինքնակրթությամբ: Եվ դու քեզ լիովին մեծ մարդ, այլ կերպ ասած՝ դու ինքդ ես ընտրում քո ճանապարհը, քո ժամատախտակը, լիովին հասուն մարդ ես՝ Ավագ դպրոց վարժարանի աշակերտ:

Շնորհակալություն ուշադրության համար:
Գրառում՝ Ֆրեդ Սահակյան
Խմբագրող՝ Նունե Մովսիսյան