Օրերը անցնում էին շատ
հասարակ ձևով, ես կողմնակի նախագծեր չէի անում, միայն անում էի այն նախագծերը, որոնք
ինձ հետաքրքիր էին: Եվ մի օր ընկեր Մարգարիտան ինձ ասաց, որ ուրբաթ օրը հետս խոսելու
բան ունի: Մտածեցի` երևի ինչ-որ բան այն չեմ արել, կամ էլ ինչ-որ բան պիտի անեմ: Չէի
դիմանում, անընդհատ հարցնում էի, թե ինչ ենք խոսելու, բայց էդպես էլ չասաց: Վերջապես
եկավ ուրբաթ օրը, մոտեցա ընկեր Մարգարիտային, և նա ասաց, որ ինձ համար շատ լավ բան
է մտածել: Նոր նախագիծ, որը ինձ կհետաքրքրի, որը ինձ կոգևորի, որը ինձ անգործ չի թողի:
Խոսեցի, և ընկեր Մարգարիտան առաջարկեց, որ սկսեմ մի նոր նախագիծ, որտեղ ես կքննադատեմ
մեր ավանդական նմանությունները: Երբ ակումբով գնացել էինք ճամփորդության, մի անգամ
էդպես խոսել եմ, և ընկեր Մարգարիտան մտածել է, որ կարելի է դա մշակել, և դա կօգնի ինձ
զարգանալ: Ինձ նույնպես դա հետաքրքրեց, ես էդպիսի շատ հաղորդումներ էի նայում: Իմ հաղորդմանը
նման համացանցում նույնպես հաղորդում կար հայերեն, և մենք որոշեցինք առանձնանալ: Մտածեցինք,
թե կարելի է արանքներում Աշոտը, Հովսեփը երևան և ինչ-որ բան անեն, որպեսզի նրանք նույնպես
պարապ չմնան: Որոշեցինք և այդ ամենը կազմակերպեցինք: Ես արդեն գիտեի, պատկերացնում
էի՝ ինչպիսին է լինելու հաղորդումը, ինչ ձևաչափերով:
Հասավ սցենար գրելու
պահը, ամենադժվար պահը, չէ՞ որ պիտի էնպիսի բան գրեի, որը կհամապատասխաներ իմ կարծիքին,
և որը հաճույքով կդիտվեր: Կարծեմ երեք օր ես գրում էի սցենարը, գրում, ջնջում և էդպես
մի քանի անգամ: Հետո մի պահ հոգնում էի գրելուց, հետո բացում էի ֆայլը և շարունակում
գրել: Էդպես, ես ավարտին հասցրի սցենարը, անկեղծ ասած, ես ինձնով հպարտ էի, ինձանից
գոհ էի, որ երեք էջանոց տեքստ գրեցի: Տեքստ, որը դուր կգա ինձ, որը կլինի հումորային,
որը իր մեջ կկիրառի լրջություն և հետաքրքիր խոսք: Չեմ ասում, որ միանգամից էդպես կստացվի,
կամաց-կամաց, էլի…
Նկարահանման առաջին
օրը եկավ, և ես չէի սովորել տեքստը: Այո, առաջին անգամն էր, մտածում էի, որ հեշտ կպրծնեմ,
բայց հեշտ պրծնելը դժվար էր: Առաջին անգամ էի TV Սեբաստացիում ներկայանում սեփական
հաղորդումով, և ամեն ինչ ուզում էի իմ սրտով լինի: Ամեն ինչ իմ սրտով էր, տաղավարը,
կանգնածս դիրքը, բայց էստեղ առաջացավ մի մեծ խնդիր, ես տեքստս չէի սովորել: Կարծում
էիք հեշտ է պատմել երեք էջանոց տեքստ, այն դեպքում, եթե տեքստը կարդացել ես գրելուց
մեկ էլ ընկեր Մարգարիտայի խմբագրումից հետո: Ես կարծում էի՝ հեշտ է, ես կյանքումս էդպես
չէի սխալվել: Էդպես ես երկու ժամ անընդհատ կրկնում էի առաջին պարբերությունը, որը այդքան
էլ շատ չէր: Թողեցինք մյուս անգամվա համար, որոշեցի լուրջ սովորել, և սովորեցի: Սովորեցի,
և նկարահանեցինք մեր հաղորդումը, որը իմ սրտով էր:
Եվ հիմա ես ունեմ իմ
հաղորդումը, և ես չեմ դժգոհում, այո էդպես շատ քիչ է լինում: Շատ ուրախ եմ, որ ես կարողանում
եմ սեփական հաղորդումը ունենալ: