Անընդհատ բողոքներ, տառապած և տանջված դեմքեր մեր կողքին, հոգնած ամենինչից ազգ, կամ էլ ամենինչից պրոբլեմ սարքող մարդիկ։ Այսքանին էլ գումարենք ծանր և անհաջող ֆիլմեր և հերթական կյանքը ծանրացնելու բաղադրիչը պատրաստ է։ Ինչու ոչ ծանր ֆիլմերն էլ շատ լուրջ ազդոմ են մարդու վրա բացասական, չէ որ կես ազգը հենց ապրում է այդ ֆիլմերով և սերիալներով։
Հայկական սերիալներ, կամ էլ «Որոգայթի» տակ մեծածաց սցենարիստներ։ Այո, այդ սերիալը կարծեմ առաջիններից էր «Բրիգադայից» հետո, որ մեր հասարակության վրա մեծ ազդեցություն թողեց։ Բոլոր Սաշաները վերափոխվեցին Հովոներով և ամեն երկրորդը իրեն դնում էր այդ սերիալի հերոսի տեղը։ Ժամանակը անցավ, զարգացություն ապրեցինք սերիալների մասով ու սկսեցինք դրամատիկ ապրել։
Եվ ի վերջո մեր հասարակության կյանքը դարձավ Դիաննա Գրիգորյանի սցենար, բոլորը մոռացան կրիմինալ աշխարհը և սկսեցին ապրել դժվար ապրուստով, անգամ էդպիսի վեռնագրով սերիալ կա։ Միգուցե փոխենք մեր սերիալների սցենարները կամ էլ սկսենք Ամերիկյան կոմեդիաներով, չէ որ ֆիլմերը մեծ ազդեցություն ունեն կյանքում և պիտի մարդուն դրական ազդեցություններ թողեն, այլ ոչ թե սպասողական իրավիճակ, որի ժամանակ մարդիկ կսպասեն մյուս սերիային, որպեսզի իմանան թե Հովոն ոնց եղավ...
Հ.Գ.՝ Վայ, իմ սերիալը կարծես սկսեց, ես գնացի...
Գրառում՝ Ֆրեդ Սահակյանի
Նկարը՝ Անի Սարգսյանի