Страницы

Պատմության վերաքննության աշխատանք

Հայ ազատագրական միտքը
ԱԱզատագրական մտքի կողմնորոշումը և հիմնավորումըԻսրայել ՕրիՀովսեփ 
Էմին
ԲՍեփական դրսևորումներըզինված պայքարը Սյունիքում և Արցախում
ԳՌուսական կողմնորոշումազատագրու՞մթե ձուլում
Հայաստանում ազատագրական պարտությունից հետո ազատագրական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին հիմնավորվեց հայկական գաղթավայրերում:
Հայկական սփյուռքի գաղթավայրերից առավել ակտիվ էին Ռուսաստանինը և Հնդկաստանինը:
Ռուսական կայսրությունում հայերին նրանց հայրենիքի ազատագրման դատարկ հույսեր էին տալիս: Ռուսաստանը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի միջերկրական ծով և Հնդկական օվկիանոս` այդ ճանապարհին գրավելով Հայաստանը:
Հնդկաստանում հաստատված հայերը զբաղվում էին տարանցիկ առևտրով և իրենց ձեռքում խոշոր կապիտալներ էին կուտակել: Երբ Հնդկաստանը դարձավ Անգլիայի գաղութը, տեղի հայերը սկսեցին խոշոր տնտեսական կորուստներ կրել` չդիմանալով Անգլիացիների հետ տնտեսական մրցակցությանը: Հայերի մոտ առաջացավ անկախ Հայաստան իրենց տնտեսական գործնեությունը տեղափոխելու գաղափարը:

1768թ-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը Հայաստանի ազատագրության հույսեր արթնացրեց: 1769թ-ին հայ ձեռնարկատեր Մովսես Սարաֆյանը կազմեց Հայաստանի ազատագրության ծրագիր: Այս ծրագրով ռուսները մտնելու էին Անդրկովկաս, ազատագրելու էին արևելյան Վրաստանն ու արևմտյան Հայաստանը, ապա երկու ուղղություններով`Ախրքալաք-Էրզրում, Երևան-Վան ուղղություններով մտնելու էին արևմտյան Հայաստան և ազատագրելու էին այն:Ռազմական գործողությունների համար ծախսվող ֆինանսական միջոցները տրամադրելու էին հայերը և Հայող եկեղեցին:Սակայն այս ծրագրից ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար կոմս Պանինին հետաքրքրեց միայն, թե հայերը ինչպիսի օգնություն կարող են տրամադրել ռուսական բանակին: 1771թ-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին հասարակական-քաղաքական խմբակը: Այն գլխավորում էր մեծահարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանը: Խմբակի անդամներն էին Շահամիրյանի երկու որդիները, արցախցի Մովսես Բաղրամյանը և Գրիգոր Խոջաջանյանը: 1773թ-ին այս խմբակում լույս ընծայվեց «նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքույկը: Այստեղ ներկայացված էին Հայաստանի ազատագրության ուղենիշները. հայերի շրջանում տարածվելու էր լուսավորություն, կրթված ազգը չհանդուրժելով օտարի լուծը ապստամբության ճանապարհով անկախություն էր նվաճելու: 1787-1788թթ. Մադրասի խմբակը լույս ընծայեց Շահամիր Շահամիրյանի հեղինակած «Որոգայթ փառաց» գիրքը: Այս գրքի սկզբում ներկայացված էր Հայաստանի համառոտ պատմությունը: Գրքի մեծ մասը ապագա անկախ Հայաստանի 527 հոդվածից բաղկացած սահմանադրության նախագիծն էր: Նախորդ «Նոր տետրակի» հեղինակը Մովսես Բաղրամյանն էր, չնայած գրքույկի կազմի վրա Շահամիր Շահամիրյանի որդու` Հակոբի անունն էր: Տեղեկանալով գրքույկի բովանդակությանը Ամենայն Հայող կաթողիկոս Սիմոն Երևանցին հրամայեց գրքույկի օրինակները վառել և բանադրեց Մովսես Բաղրամյանին: Ազատագրական շարժման այս փուլի ամենակառկառուն դեմքը Հովսեփ Էմինն էր: Էմինը ծնվել է 1726թ-ին Պարսկաստանի Համադան քաղաքում:
Ընտանիքը շուտով տեղափոխվում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքը, որտեղ երիտասարդ Էմինը 1745թ-ին ընդունվում է Անգլիական քոլեջ: Սակայն Էմինի նպատակը զինվորական կրթություն ձեռք բերելն էր, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեկնել Անգլիա: Հոր կամքին հակառակ Էմինը մեկնում է Անգլիա և այստեղ առաջին 3 տարիները անց է կացնում բավականին չարքաշ կյանքով:Էմինի կյանքում բեկումը սկսվում է անգլիական խոշոր ազնվական` դուքս Նորթումբեռլենդի հետ պատահական հանդիպմամբ: Անգլիայի թագաժառանգի երաշխավորությամբ Հովսեփ Էմինը ընդունվեց Վուլվիչի ռազմական ակադեմիան, որը սակայն նա չավարտեց:Սկիզբ առած Յոթնամյա պատերազմին Էմինը կամավոր գրվեց, պատերազմում խիզախության փայլուն օրինակներ դրսևորեց և անձամբ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծից ստացավ այս երկրի բարձրագույն «Սև արծիվ» շքանշանը:Վերադառնալով Անգլիա` Հովսեփ Էմինը ընդունելություն ստացավ Անգլիայի վարչապետ Վիլիամ Պիտից:Այս հանդիպման ժամանակ Էմինը հասկացավ, որ Անգլիան Հայաստանի ազատագրմանը չի աջակցելու: 1759թ. իր անգլիայի բարեկամներից դրամական նպաստ ստանալով` Էմինը ժամանեց Հայաստան: Նա Էրզրումի վրայով եկավ Էջմիածին, արժանացավ տեղի հոգևորականության թշնամական վերաբերմունքին և հայրենիքում հասկացավ, որ Հայաստան ազատագրել հնարավոր է միայն Ռուսաստանի աջակցությամբ:1763թ-ին Հովսեփ Էմինը Ռուսաստանի վրայով եկավ Վրաստան և հանդիպում ունեցավ վրաց թագավոր` Հերակլ II-ի հետ: Էմինը առաջարկեց վրաց թագավորին վրաց բանակը վարժեցնել եվրոպական ձևով:Թիֆլիսում գտնվելիս Հովսեփ Էմինը նամակագրական կապ հաստատեց Արևմտյան Հայաստանում` Մուշ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Կարապետի վանքի վանահայր Հովնանի հետ:Վերջինս Էմինին գրում էր, որ եթե վրացական 16.000-անոց զորքը մտնի Արևմտյան Հայաստան, տեղի հայերը կապստամբեն և 40.000-անոց զորք դաշտ կհանեն:
Նամակագրական այս կապի մասին տեղեկացավ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը բանադրեց Հովնանին ու առաջարկեց Հերակլ II-ին Վրաստանից վտարել Էմինին:
Հովսեփ Էմինը ստիպված էր 1764թ-ին հեռանալ Վրաստանից և քիչ անց հայտնվել Ղարաբաղում:Այստեղ Հովսեփ Էմինը հանդիպումներ է ունենում Աղվանից (Գանձասարի) կաթողիկոս Հովյաննես Հասան-Ջալալյանի հետ, ինչպես նաև մելիքների հետ:
Քննարկվում էր Ղարաբաղի ազատագրության հարցը:Սակայն Ղարաբաղում էլ Հովսեփ Էմինին հետապնդում էր չար ճակատագիրը Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակների տեսքով:Էմինը ստիպված էր հեռանալ Ղարաբաղից և Իրաքի Բասրա նավահանգստով վերադառնալ Հնդկաստան:
Այսպիսով Հովսեփ Էմինի ծրագիրը չիրականացավ:
Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան։ Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։ Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:
Օգտագործվող հղումներ՝ Հայկական Վիքիպեդիա, Անուններ.com

Իմ կարծիքը
Իմ կարծիքով Էմինը մեծ հայրենասեր էր, քանի-որ նա անցավ մեծ դժվարությունների միջով: Սկզբում նա հակառակվեց իր հոր կամքին, հանուն հայրենիքի վտանգի մեջ դրեց իր և հոր հարաբերությունները: Անգլիական քոլեջում սովորելուց հետո մեկնում է անգլիա զինվորական կրթություն ստանալու համար: Չնայած այնտեղի դժվար կյանքի, Էմինը այնտեղ մնում է 3 տարով: Ինձ դուր եկավ այս անձնավորությունը իր հայրենասիրությունով, քանի-որ նա միշտ պայքարում էր, չնայած որ այն ժամանակ հույսը այդքան էլ մեծ չէր: Բացի դրանից նա նույնպես հետաքրքրված էր Ղարաբաղի ազատագրությամբ, չնայած անգամ Հովսեփ Էմինի այդ ծրագիրը չստացվեց: Կարծում եմ այդ ժամանակ որևէ գործունեություն զարգացնելը անիմաստ էր, որովհետև արտաքին հովանավորություն չկար: Բացի դրանից, կարծում եմ իզուր էր, որ հույսը դրեց Ռուսաստանի վրա, որովհետև վերջում նույնպես ոչ մի օգնություն չստացավ: 

Հայկական մշակույթը Ուշ միջնադարում և նոր Ժամանակների սկզբին
ԱՄշակույթի հիմնական կենտրոնները
ԲՄշակույթը որպես ինքնապահպանման միջոց
ԳԴպրոցը և պատմագրությունը մշակութային համակարգում

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներիցԴրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներիցայլև պեղումների նյութերիցՊատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրերկիկլոպյան ամրոցներպեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, ԼճաշենՎանաձոր և այլն):
Դրանցում գտնված զենքերըգործիքներըկենցաղային իրերըարձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասինՀին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9 7րդ դդ.):  Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեցՈւրարտուի քաղաքաշինությունն ու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններովԴրանք բացահայտվել են քաղաք-ամրոցներիԷրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ:
Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստիայլև կավե և մետաղյա իրերիզենք ու զրահիզարդերի բազում նմուշներՀիշատակության են արժանի հատկապես Արինբերդում (Թեյշեբաինիպեղված հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակները (ռիտոններ):
Դպրոց:  XV-XVII դարերի քաղաքական բուռն անցուդարձերը, հարատև պատերազմները՝ սրանց ուղեկից բռնագաղթով ու ավերածություններով, խիստ բացասական ազդեցություն ունեցան հայ մշակույթի զարգացման ընթացքի վրա: Արդեն XV դ. առաջին կեսին սկսվեց անկումը գիտության և արվեստի որոշ ճյուղերում: Այն ավելի խորացավ XV դ. երկրորդ կեսին և ամբողջ XVI դարում:
Ժամանակաշրջանի հարափոփոխ և դժնդակ պայմաններն առաջին հերթին իրենց կնիքը դրեցին դպրոցական գործի կազմակերպման ու ընդհանուր վիճակի վրա: Տաթևի համալսարանը, որ գիտամշակութային և գաղափարահասարակական բուռն գործունեություն էր ծավալել նախորդ ժամանակահատվածում, XV դ. սկզբին կորցնում է իր դերն ու նշանակությունը: Գրիգոր Տաթևացումահից (1409) հետո այն արագորեն (1410-1412) դադարեցնում է իր գործունեությունր: Երկարատև չէր նաև Մեծոփի դպրոցի գործունեությունը: Թովմա Մեծոփեցու ուսուցչապետության շրջանում այստեղ ուսումնասիրվում էին գիտության և արվեստի բազում բնագավառներ, ստեղծվում էին դասագրքեր: Դրանցից էին լեզվաուսուցողական առաջին հայերեն դասագիրքը՝  հորինված Թովմա Մեծոփեցու կողմից, ճանաչված տոմարագետ Հակոբ Ղրիմեցու բնագիտական աշխատությունները:
XV դարի աոաջին կեսին Հայաստանում և գաղթավայրերում գործող դպրոցները, որոնք դժվարությամբ աշխատում էին պահպանել Գլաձոր-Տաթևյան ավանդույթները, աստիճանաբար անչքանում են և խամրում XV դ. կեսերից մինչև XVII դ. սկիզբն րնկած՝ պատերազմների ու տնտեսական անկման ժամանակաշրջանում: Կրթական գործի աշխուժացման ու աստիճանական վերելքի սկիզբը դրվեց XVII դ. աոաջին կեսին: Առաջինը Սյունյաց Մեծ կամ Հարանց անապատի դպրոցն էր, որ գործում էր Տաթևի վանքին մերձակա մի վայրում: Այստեղի նշանավոր ուսուցիչներից Մովսես Տաթևացին ( 1578-1632), որր հետագայում դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս, դպրոցներ հիմնադրեց նաև Երևանում ու Հովհանավանքում: 1620-ական թվականներին դպրոց է բացվում Էջմիածնում: XVII դարում բեղմնավոր գործունեություն են ծավալում նաև Բաղեշի Ամիրդոլու վանքի, Վանա լճի Լիմ կղզու, Նոր Ջուղայի դպրոցները:
Պատմագրություն:  Հայ բազմաբովանդակ մատենագրության մեջ իրավամբ առանձնահատուկ տեղ է հատկացվում պատմագրությանը:  V դ. հայ պատմագրությունը արտասովոր վերելք ապրեց համաշխարհային պատմագրության այն բեկումնային փուլում,երբ անկման վիճակում էր գտնվում հունահռոմեական պատմագրությունը, իսկ բյուզանդականը դեռևս պետք է հաղթահարեր սկզբնավորման դժվարությունները: Արգասավորված անտիկ, մասամբ նաև ասորական պատմագրության նվաճումներով՝ V դ. հայ դասական պատմագրությունը վստահորեն դարձավ համաշխարհային պատմագրական մտքի առաջատարներից մեկը:
Վաղ միջնադարյան հայկական մշակույթի համակարգում պատմագրության բացառիկ դերը պայմանավորված էր ժամանակաշրջանի առաջ քաշած հրամայական պահանջով: Ռազմական ու քաղաքական առումով իրանական ու հռոմեական զորեղ աշխարհակալությունների ճնշմանը տեղի տալով և զրկվելով քաղաքական միասնականությունից՝ հայ էթնոսը պետք Է լարեր բոլոր ուժերր՝ իր հոգևոր ամբողջականությունն ու ինքնությունը պահպանելու համար: Այդ գերխնդիրը չլուծելու պարագայում հայ էթնիկ հանրությանն անխուսափելի կործանում էր սպառնում: Ելքը մեկն էր՝ կերտել ինքնատիպ ու հարուստ մշակույթ, նպատակասլաց գաղափարախոսական համակարգ, ազգայնացնել քրիստոնեական եկեղեցին, ձեոք բերել հոգևոր անկախություն: V դ. հայ պատմիչները պետք է գիտակցեին և ապա հայ հասարակությանը ճանաչելի դարձնեին իրենց ազգի աոանձնահատուկ (ոչ բացառիկության իմաստով) լինելը, հետևաբար փաստարկեին սեփական ուղիով ընթանալու իրավունքը: Բնական պետք է համարել, որ ինքնահաստատման ճանապարհի առաջին քայլը լինելու էր ինքնաճանաչումըայսինքն՝         ազգային արմատների վերհանումը: Ստացվում էր, որ ազգային ինքնության գաղափարի ըմբռնման ասպարեզում առավել մեծ անելիքներ ունեին մեր պատմիչները՝ թե' որպես սերունդների հիշողությունը գրառողներ և թե' որպես ժողովրդի դարավոր ուղին իմաստավորող գիտնականներ:

                                                                                                          
Հայկական հարց
ԱՀայկական հարցը որպես միջազգային հարց
ԲՀայկական հարցի տիպաբանումըսեփական մոտեցումներ
ԳՀայկական հարցգործող իրականությունթե անցյալականություն

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1878, նախնական պայմանագիր, որով ավարտվեց 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմը: Ստորագրել են փետրվարի 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևն ու Ա. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը:
Սան Ստեֆանոյի պայմանագրով Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Բոսնիան և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում: Բուլղարիան (Արլ. Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բ. դռան կողմից հաստատվող իշխանությունով: Թուրքական զորքերը դուրս Էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուսական զորքերը մնում էին այնտեղ 2 տարի ժամկետով: Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 մլն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի ղիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հվ. Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը ե մինչև Սողանլուղ ընկած տարածքը:
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արմ. Հայաստանում:
Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արմ. Հայաստանի մի մասի գրավումը ոուսական զորքերի կողմից ազատագրման հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին: 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց Ազգ. ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթանական իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ: 1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը Ազգ. ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը): Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին Արմ. Հայաստանի ռուսական գրավումից) մերժվեց: Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Սեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին: Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խնդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային: Ռուսական կառավարությունը համաձայնվեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում: Այսպես երևան եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, որտեղ ասված էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից» [«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 92): Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին: Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին: Այդուհանդերձ, 16-րդ հոդվածը, պայմանագրի 25-րդ և 27-րդ հոդվածների հետ (որոնք նախատեսում էին «Ասիական Թուրքիայից» ռուսական զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ և արգելում ռուսական բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն՝ հայերի հալածանքը), ընդհանուր առմամբ, նպաստավոր էր հայերի համար. Բ. դուռը պարտավորվում էր Արմ. Հայաստանում անցկացնել բարենորոգումներ, Արմ. Հայաստանի մի մասը (Կարս, Արդահան, Բայազետ, Ալաշկերտի հովիտ և ուրիշ վայրեր) անցնում էր Ռուսաստանին:
Սան Ստեֆանոյի պայմանագրով էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոնական պետության (Բուլղարիա) ստեղծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ: Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների, հատկապես Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի համար, ինչը և հանգեցրեց Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը 1878-ի Բեռլինի կոնգրեսում:
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս: Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝
Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.
Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ: Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը:

Իմ կարծիքը
Արդեն երկար ժամանակ է անցել Հայկական հարցը ստեղծումից հետո: Ավելի քան մեկ դար է անցել, սակայն հիմնորեն հայկական հարցը մինչ օրս լուծված չէ: Միգուցե այդ հարցը էլ երբեք էլ իր լուծումը չստանա: Հայկական պատմական տարածքները խաղաղ պայմաններում վերադարձնելը անհնարին է, դա նշանակում է, որ այս գործում մենք պիտի ունենանք արտաքին հովանավորություն: Այս պահին հիմնական խնդիրը հայաբնակեցված տարածքների անկախ ինքնորոշում տալն է: Այսինքն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը և Ջավախքահայերի ինքնուրույն որոշումների կայացմանը օգնելն է: Հայկական հարցը, որ միջազգային ասպարեզ էր իջել ուներ նաև ներքին բովանդակություն: Հայ ժողովուրդը դրանով առաջին հերթին հասկանում էր արևմտահայության հարցը, որին նա նվիրեց ողջ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Մեծ տերություները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումները իրականացնելու պահանջներով` նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունը օտար երկրների մշտական միջամտություներից ազատվելու համար նախընտրեց Հ հարցի լուծման ուրույն ուղի` հայերի զանգվածային կոտորածները: