Страницы

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:
Ես ապրում եմ Հայաստանում, մի երկրում, որտեղ՝ ամեն երկրորդ քայլին հանդիպում է թափոն, իսկ ամեն երկրորդ մարդը ծխում է: Ամբողջ Հայաստանը դարձել է շատ աղտոտված, մարդիկ էլ չեն զբաղվում մաքրությամբ, և սկսում են հենց իրենք էլ թափել աղբը գետնին: Ծխող մարդիկ էլ շատացել են, ամեն մեկը ծխում է, ախտոտում է օդը, բացի ծխող մարդկանցից կան նաև գործարաններ: Գործարաններ, որոնք դրվել և ստեղծվել են սխալ տեղերում, գործարաններ որոնք մոտ են բնակելի շենքերին, և որոնց ծուխը շնչում ենք ամեն մեկս: Բացի Հայաստանից կան նաև այլ շատ աղտոտված երկրներ, օրինակ՝ Պակիստանը, Ինդոնեզիան, Սաուդյան Արավիան, Ռուսաստանը և այլ շատ երկրներ: Դա ընդանրապես ուրախալի փաստ չէ, որ մենք այս երկրների կողքին ենք: Հայաստանի ամենաաղտոտված քաղաքներն են՝ Երևանը, Հրազդանը, Արարատը, Ալավերդին: Իհարկե այս մոլորակում չկա այնպիսի երկիր, որը կատարելապես մաքուր է, բայց դա չի նշանակում, որ պետք է աղբը նետել, որտեղ պատահի: 

2.Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Երբևէ չի եղել, որ շրջակա միջավայրի խնդիրները այնպես իմ վրա ազդի, որ լուրջ հետևանքներ ունենա: Իսկ ընդանրապես, ինձ ուղակի դուր չի գալիս, մեքենաների վառելիքանյութի հոտը:

3.Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դեր ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
Շրջակա միջավայրի բարելավումը հնարավոր է միայն մեկ ձևով, դարձնել օրինական խախտում, երբ թափոնները գցում են ոչ ճիշտ տեղում: Օրինակ երբ մեկը աղբ նետի գետնին, նրան որոշ չափի տուգանք հատկացվի, կարծում եմ այդ դեպքում ամեն ինչ ավելիհաջող կստացվի, քան թե հիմա: 

4.Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Շրջակա միջավայրս բարելավելու համար, ուղակի ընկերներիս և մտերիմ մարդկանց թույլ չեմ տալիս աղբը նետել գետնին: Իսկ ինչ վերաբերում է օդի աղտոտմանը, ես նրանց ընդամենը խորհուրդ եմ տալիս չծխել, կլսեն խորհուրդս թե ոչ, դա այքան էլ մեծ դեր չունի, քանի որ այդպիսի քայլով նրանք բարելավում են ոչ թե իմ առողջությունը, այլ իրենց, որովհետև երբևէ ծխախոտի ծխի հոտից ես ինձ վատ չեմ զգացել: