Страницы

Показаны сообщения с ярлыком Ակումբային նախագծեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ակումբային նախագծեր. Показать все сообщения

Իրականությունից հեքիաթ

Ես միշտ իմացել եմ, որ մեր կրթահամալիրի փոքր սեբաստացիները շատ լավն են, բայց
որ այսքան: Լավ, չշտապեմ, եկեք ձեզ պատմեմ, թե ի՜նչ լավ էր Բ4 դպրոց-պարտեզում:
Այսօրվան ես շատ էի սպասում, որ ճիշտն ասեմ շատ եմ սիրում փոքրերին: Վիկան ինձ վաղուց էր ասել, որ գնալու էինք այնտեղ, նախագիծ իրականացնենք հեքիաթների մասին: Թումանյանական ընթերցումներ, քննարկումներ են. մենք էլ կարդում ենք: Շատ էինք մեծերով խոսել հեքիաթների մասին, հերթը փոքրերինն էր: Ընթերցասեր սովորողներով հավաքվեցինք՝ ես, Վիկան, Դավիթը և Լիանան: Միասին ճանապարհ ընկանք դեպի հաջորդ կանգառ, որը մեզ բերեց Բ4 դպրոց-պարտեզ: Մտանք դպրոց, և ես հիշեցի, թե ինչպես էի 4-5 տարեկանում այստեղ վազվզում... Իհարկե չհիշեցի, բայց կրթահամալիրի ամեն ինչն ինձ այնքան հարազատ է. այստեղ եմ ծնվել և այստեղ մեծացել: