Показаны сообщения с ярлыком Այցելություններ. Показать все сообщения

Նոր դպրոցի ապագա բլոգգերները

.jpg)
Ֆոտոշարքը՝ Անահիտ Գևորգյանի
Իրականությունից հեքիաթ
Ես միշտ իմացել եմ, որ մեր կրթահամալիրի փոքր սեբաստացիները շատ լավն են, բայց
որ այսքան: Լավ, չշտապեմ, եկեք ձեզ պատմեմ, թե ի՜նչ լավ էր Բ4 դպրոց-պարտեզում:
Այսօրվան ես շատ էի սպասում, որ ճիշտն ասեմ շատ եմ սիրում փոքրերին: Վիկան ինձ վաղուց էր ասել, որ գնալու էինք այնտեղ, նախագիծ իրականացնենք հեքիաթների մասին: Թումանյանական ընթերցումներ, քննարկումներ են. մենք էլ կարդում ենք: Շատ էինք մեծերով խոսել հեքիաթների մասին, հերթը փոքրերինն էր: Ընթերցասեր սովորողներով հավաքվեցինք՝ ես, Վիկան, Դավիթը և Լիանան: Միասին ճանապարհ ընկանք դեպի հաջորդ կանգառ, որը մեզ բերեց Բ4 դպրոց-պարտեզ: Մտանք դպրոց, և ես հիշեցի, թե ինչպես էի 4-5 տարեկանում այստեղ վազվզում... Իհարկե չհիշեցի, բայց կրթահամալիրի ամեն ինչն ինձ այնքան հարազատ է. այստեղ եմ ծնվել և այստեղ մեծացել:Գեղարվեստում...
Սեպտեմբերի 30-ին ամբողջ դասարանով միասին գնացինք Գեղարվեստի դպրոց։ Դպրոց մտնլուն պես մեզ դիմավորեց տիկին Սոֆյան։ Տիկին Սոֆյան մեզ ուղեկցեց դեպի ընթերցարան, որտեղ մեզ սպասում էին Գեղարվեստի շրջանավարտների մի խումբ։ Նրանք ծանոթացրին մեզ ԱրշիլԳորկուն նվիրված իրենց նախագծին։ Ներկայացրին պրեզենտացիա և պատմեցին Գորկու մասին։ Այնուհետև գնացինք ընկեր Կարենի արվեստանոց, բարեբախտաբար ընկեր Կարենը այնտեղ էր։ Մի քանի բառ փոխանակեցինք, և նա պատմեց նկարչության մասին։ Պատկերասրահում մեզ դիմավորեց ընկեր Քնարիկը իր թաթերական խմբի հետ։ Նրանք ներկայացում ցուցադրեցին Գորկու կյանքի մասին, որը, ցավոք սրտի, ոչ բոլորը հասկացան։
Այդպես ավարտվեց մեր ուղղևորությունը դեպի Գեղարվեստի դպրոց։ Այնտեղ շատ հետաքրքիր մթնոլորտ էր, պատերին ամենուր նկարված էր։ Շատ կուզենայի մեր դպրոցում էլ այդպես լիներ, հուսամ մի օր կլինի…

Այսօր Հանրային Հեռուստատեսությունում
Այսօր ես և Նարեն այցելեցինք Հանրային
Հեռուստատեսություն (Հ1)՝ նկարահանվելու նպատակներով: Ուզում եմ ամեն ինչ
ճանապարհից սկսել. ճանապարհը սկզբում չէինք գտնում, բայց հետո վարորդն
օգնեց մեզ:
Ես նկարել եմ մուտքի տեսքը, որպեսզի բոլորը տեսնեն. երևի շատերին է
հետաքրքրում...
Ահա մուտքը, մտնելիս սպասում էի, որ տեսնելու եմ ինչ-որ աննկարագրելի տեղ, բայց այնքան էլ աննկարագրելի չէր. Չնայած՝ չեմ բողոքում լավ էր... Քանի որ ես և Նարեն շտապելու արդյունքում 1 ժամ շուտ գնացինք, միասին սպասեցինք Հանրային Հեռուստաընկերության ճաշարանում: Նարեն անչափ լարված էր և վայրկյան առ վայրկյան կրկնում էր այն, ինչ պիտի ասեր: Եվ ահա ժամեր անց մենք արդեն գրիմի՝ հարդարման, սենյակում էինք: Հա,՜ մոռացա նշել, որ տեսանք նաև, թե ինչպես է այդ ամենը նկարահանվում, ուղղակի ոչ թե շենքում, այլ՝ ավտոբուսի մեջ: Մի քանի նկար այնտեղից...
Եվ ահա մոտեցավ Նարեի համար այդքան սպասելի պահը: Նարեի ձեռքերը լարվածությունից դողում էին, իսկ ես նրան քաջալրում էի: Ինձ, բնականաբար, չթողեցին մտնել նկարահանման դահլիճ, այդ իսկ պատճառով ես նստած նայում էի, ինչպես են այդ ամենը մշակում մասնագետները: Նշեմ, որ շատ հետաքրքիր էր հետևել այդ ամենին: Մի քանի նկար այսքան պատմածիս մասին...
Եվ ահա ավարտվեց եթերը, բայց հետո ինչ, որ վերջացավ, Նարեն շարունակում էր լարված մնալ, չհասկանալով, որ արդեն ամեն ինչ վերջացել է: Օրն անցավ շատ հետաքրքիր և ուրախ: Ում հետաքրքրում է... Հաղորդումը կհեռարձակվի Դեկտեմբերի 27-ին, հաղորդաշարը՝ «Բախման Կետ» : Հատուկ շնորհակալություն Աշոտ Բլեյանին, Հանրային Հեռուստաընկերությանը և ընկեր Մարգարիտային:
Գրառումը՝ Ֆրեդ Սահակյան
Նկարները՝ Ֆրեդ Սահակյան

Подписаться на:
Сообщения (Atom)