Страницы

Показаны сообщения с ярлыком Նախագծեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նախագծեր. Показать все сообщения

Թումանյան, նախագիծ

Թումանյանի գրածներում կա մի բան, որ ինչ էլ լինի, ինչ էլ պատահի մեր ազգը իր մեջ միշտ դա կպահի, ա իհարկե ադաթներն են։ Թումանյանի շատ պատմվածքներում է ընդգծվում մեր ազգի ադաթները։ Ամենանկատելիները դա իհարկե ‹‹Անուշը›› և ‹‹Մարոն›› պոեմներում են։ Երկու պոեմներում էլ խախտվում են ադաթներ, մի դեպքում փեսան քցում է ախպոր անունը, բոլորի մոտ, մյուս դեպքում էլ Մարոն սկսում է չսիրել Կարոին, իր տուն հարս գնալու պատճառով։ Իհարկե, երկու դեպքերում ամենակարևոր հանգամանքը դա տղամարդու անունն է։ Այն ժամանակվանից մինչ օրս մեր մեջ պահպանվել է դա, որ տղամարդու անունը միշտ բարձր մնա, որ հանկարծ կինը տղամարդու անունը չգցի։ Թումանյանին այդպես ջերմ ընդունելը պատահականություն չեն, իզուր չէ, որ նրան սիրում են թե փոքրերը, թե մեծերը։ Թումանյանի գրերում մնացել են մեր ազգի ադաթներ, մեր ազգին բնորոշ գծեր, որոնք արդիական են մինչ օրս։ Եկեք բերեմ մի քանի օրինակ: Մեր օրերում, երբ,ասենք, տղայի քրոջը տեսնում են ասենք գիշերը ուժ ժամին, դրսում, դա իհարկե, եթե տեսնեն մյուսները հեչ պատվաբեր չի լինի, անգամ շատ եղբայրներ չեն թողնում իրենց քույրերին տանից դուրս գալ ասենք ժամը վեցից հետո: Կարծում եմ, ձեզ կհետաքրքրի ինչպես եմ վերաբերվում ես, էդպիսի ավանդապաշտ քայլերին, ես դրան նայում եմ շատ նորմալ: Դա շատ ճիշտ է քրոջը արգելել, բռի մեջ պահել, քանի որ շատ դեպքեր վաղուց ապացուցել են, որ շատ աղջիկներ չեն կարողանում իրանց ճիշտ պահել ազատության մեջ: Ազատությունը լավ բան է այն դեպքում, երբ գիտես, որ դու կարողես ճիշտ կառավարել այն, իսկ լկտիությունը և խուժանությունը դա հեչ էլ ազատության դրսևորում չէ:

Project: Sport and games

Sport is very important in our life. It is popular among young and old people. Many people do morning exercises, jog in the morning, train themselves in clubs. Other people like sport too they only watch sports game on TV and listen the sports news and results. Physical training is an important subject in school. Boys and girls play football, volleyball and basketball at the lessons. Sport helps people to be healthy and fit. In our school we have club lessons, one of this clubs is sport club. In sport clubs students choose the sport they prefer: football, basketball, volleyball, gymnastics, table tennis, cycling. To keep fit some people join special classes or go to aerobics or yoga lessons, do some kind of training in a gym. Sport is a good mean of struggling with stress. Sometimes, after sitting the whole day at the desk at school, I feel that I want to do some activities to dance, to play basketball, or just to run.
My favorite sport is football. I love football, I watch every football match. My favorite football club is Barcelona, I love this team because this team plays very effective. This year this team played very well. It won La liga trophy, also Barcelona was in the final of Champions League and Copa Del Rey.

One of the sport brand Nike quot is "Never give up",  I think sport also teaches us.

Also watch my friend's super shot in my youtube channel


Նախագիծ. «Ռեկրեացիոն ռեսուրսներ»

Սկզբում եկեք հասկանանք թե ինչ է նշանակում ռեկրեացիոն ռեսուրսները: Հանգստի կազմակերպման պայմանները, մարդու առողջության պահպանումը, ռեսուրսների ուսումնասիրման գնահատման օգտագործման համար, ռեկրեացիոն ռեսուրսներ են: Գոյություն ուի ռեկրեացիոն ռեսուրսների երկու տեսակ՝ մարդածին և բնածին:

Մարդածին

Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներն են պատմամշակույթային կոթողները և մարդկանց կողմից արված շինությունները: Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ կան բոլոր երկրներում` հատկապես զարգացած երկրներում` Ֆրանիայում, Իսպանիայում, Իտալիայում և այլ զարգացած պետություններում:

Բնածին

Բնական ռեկրեացիոն ռեսուրսները տարատեսակ են: Բնական ռեկրեացիոն ռեսուրսներ են օրինակ` Գետափնյա , Ծովափնյա վայրերը: Շատ բնական ռեկրեացիոն ռեսուրսներ կան Ֆրանիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ զարգացած պետություններում:

Անհատական ուսումնական պլան

Սովորողի ընտրությամբ առարկաներ՝
Օտար լեզու՝ անգլերեն, ռուսերեն
Կիրառական մաթեմատիկա


Ակումբային գործունեություն՝
Ընթերցողի ակումբ

Լրացուցիչ կրթություն՝ 
Սպորտ

Իմ մեկնաբանությունը ուսումնական պլանի պարզաբանումների վերաբերյալ՝ 
Ես ունեմ բողոք, որը վերբերում է 3-րդ կետի, մի մասին, որտեղ ասվում է. <<Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են 12-15, ակումբային պարապմունքները` 12-20 հոգիանոց խմբերով>>: Իսկ ինչ է պատահում այն դեպքում, երբ ակումբային գործունեության պարապմունքների մասնակցում են 12-ից քիչ, այն դեպքում, երբ ես ստույգ չգիտեմ իմ խումբը իր մեջ քանի հոգի է կիրառում: Այդ դեպքում արդեն մոտենում է մի այլ հարց, եթե ստույգ գրված չէ, ինչու են ինձ հնարավորություն տալիս ընտրել այդ առարկան: Խնդրում եմ վերանայել այդ պարզաբանումը, և ավելի հասկանալի պարզաբանել:
Նաև կետ 23-ը իմ դուրը չեկավ: Այստեղ ասվում է. «Անգլերենի ուսուցումը կազմակերպվում է ըստ սովորողի լեզվական կարողությունների մակարդակի»: Այսինքն՝ տարբերություն է դրվում սովորողների միջև, իսկ դա հոգեբանական ճնշում է սովորողի համար:

Իմ կարծիքը տնային աշխատանք չհանձնարարելու վերաբերյալ: 
Իմ կարծիքով, տնային աշխատանք չհանձնարարելը հիմնավորված է միայն այն դեպքում, երբ սովորողը ունի լրացուցիչ կրթություն, և ժամանակ չունի: Բացի դրանից, սա շատ մեծ հնարավորություն է, որպեսզի ավելի շատ զբաղվել ինքնակրթությամբ: Եվ դու քեզ լիովին մեծ մարդ, այլ կերպ ասած՝ դու ինքդ ես ընտրում քո ճանապարհը, քո ժամատախտակը, լիովին հասուն մարդ ես՝ Ավագ դպրոց վարժարանի աշակերտ:

Շնորհակալություն ուշադրության համար:
Գրառում՝ Ֆրեդ Սահակյան
Խմբագրող՝ Նունե Մովսիսյան



Երկիր մոլորակի օրը

Այսօր Ապրիլի 22-ին Երկիր Մոլորակի օրն է, որն արդեն 42 տարի է, ինչ նշվում է աշխարհի ամենատարբեր երկրներում: Այս օրը մեկ անգամ եւս մարդկության ուշադրությունն է հրավիրվում մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա: Այս տարի այն անցկացվում է "Միլիարդավոր կանաչ գործեր" կարգախոսով:
Երկրի և մայր Երկիր մոլորակի օրերը երկու տարբեր միջազգային տոներ են, բայց իմաստը նույնն է, քանզի այս օրը մեկ անգամ ևս մարդկության ուշադրությունն է հրավիրվում մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա:
Այս օրը ողջ մարդկությունը, յուրաքանչյուրը պետք է խորհի և խնայողաբար վերաբերվի Երկիր մոլորակին: Ինչպես հավաստում են աշխարհում Մոլորակի օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված ‹‹փոքրիկ գործերի›› մասին է։

Աղբյուր՝ Այսօր՝ Թարմ լուրեր Հայաստանից, Երկիր մեդիա հեռուստաընկերություն
Խմբագրող՝ Ֆրեդ Սահակյան

Ղազարոս Աղայան նախագիծ


Առաջադրանք 1
Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։
Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին և բանավոր ներկայացրու դասարանում:

Առաջադրանք 2
Համեմատիր Աղայանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթները՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:
Տարբերություններ՝
Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը - Մեր դպրոցում առաջնությունը տալիս են ստեղծականությանը:

Նմանություններ՝
Աղայանը դեմ էր մարմնական պատիժներին - Մեր դպրոցը նույնպես դեմ է մարմնական պատիժներին:
Աղայանը կողմնակից էր՝ երկսեռ ուսուցմանը - Մեր դպրոցը նույնպես կողմնակից է:
Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը - Մեր դպրոցի թեզն էլ է այդպիսին:
Նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։
Բոլոր խնդիրները լուծվում են ուսուցչի ջանասիրության, նվիրվածության շնորհիվ:
Դպրոցն այնպիսի կրթություն պետք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպես և մարմնապես մի աստիճանով» բարձր լինի նախորդից։

Առաջադրանք 3
Նայեք Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը:
Աղայանի մասին քո կարդացածը, տեսածն ու ընկերներիցդ լսածը 5-7 նախադասությամբ գրավոր շարադրիր:

Ղազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է 1840 թ․ Ապրիլի 5-ին և մահացել 1911 թ․ Հունիսի 20-ին: Եղել է՝  հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս, նաև Աղայանը հայ ամենահայտնի հեքիաթագիրներից է:  Ծնվել է հայաբնակ գյուղում՝ Բոլնիս-Խաչենում, որը այժմ գտնվում է Վրաստանում: Սզկբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և քահանա Տեր-Պետրոսի մոտ, ով Շամլուդա գյուղի քահանան էր:  Բացի այդ ամենից իր գիտելիքները լրացրել է ինքնակրությամբ: Ղազարոս Աղայանին համարում են նաև, մեր ուսուցիչների ուսուցիչ, նրա մանկավարժական համակարգով: Աղայանի մանկավարժական համակարգը նաև շատ նման է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համակարգին:

Առաջադրանք 4
Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:

Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

Խիղճ - զգացմունք, որը նույնպես առանձնացնում է մարդուն կենդանուց: Չնայած, վերջերս իմացա, որ անգամ փղերը ունեն խղճի զգացում, ինչևէ: Ինչ է լինում երբ մարդը խիղճ չի ունենամ, նա կորցնում է իր մարդկաինությունը: Դառնում է չար, կործանում է բոլորին և անգամ չի տեսնում, կուրանում է, բոլոր առումներով: Խղճի կորուստ, խղճի կորուստը ինչ-որ տեղ նման է էգոիստությանը, ինչ-որ տեղ, երբ դու չես մտածում դիմացինի մասին, այսինքն կորցնում ես խիղճտ դիմացինի հանդեպ: Ցավեցնում ես իրեն և կորցնում ես ինքտ քեզ, ինքտ քո մարդկաինությունը: Ահա թե ինչն է մարդուն տարբերում կենդանուց, խիղճը:

Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:

Խիղճ - զգացմունք, որը առանձնացնում է մարդուն կենդանուն, երբեմն անգամ չի առանձնացնում:

Նկարի աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ
Առաջադրանքի աղբյուր՝ Նունե Մովսիսյանի բլոգ

Վահան Տերյան նախագիծ

Ուզում եմ սկսել նրանից, թե ինչ կարդացի, ընթերցեցի, ծանոթացա, դիտեցի՝ Վահան Տերյան նախագծի ընթացքում, սկսեմ ամենասկզբից:

Նախագիծը այնքան էլ խորացված չեր, վարժություններ չկաին, կարդում էի Վահան Տերյանի բանաստեղծությունները: Այնուհետև դիտեցի ֆիլմ Վահան Տերյանի մասին: Կարդացի Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին, հետաքրքիր և հուզիչ էր: Ասեմ այն, որ չգիտեի Վահան Տերյանի մասին ոչ մի փաստ: Ոչ թե չգիտեի, այլ չէի հիշում: Անցած ուսումնական տարվա ընթացքում նույնպես կատարեցի Վահան Տերյան նախագիծ, որը նույնքան հետաքրքիր էր: Անցած տարի այդքան տրամադրված չէի նախագծերի հանդեպ, բայց այս տարի Վահան Տերյանի նախագծին, լավ էի տրամադրված: Գրավոր չեմ գրել, որովհետև չկար: Նախագիծը, թե մակերեսորեն էր հետաքրքիր, թե ներքինով: Շնորհակալություն ուշադրության համար…

Դիջիպատում

Բարև Ձեզ, ներկայացնում եմ իմ տարեկան հաշվետվությունը: Ուզում եմ սկսել նրանից, թե ինչ եմ արել այս կիսամյակի ընթացքում: Հետո կստեղծագործեմ, թե ինչ սովորեցի այս տարի, ինչպես փոխվեցի և ինչը փոխվեց: Դե, սկսեցինք:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Այս կիսամյակի հայոց լեզուն ամբողջությամբ տարբերվում է անցած տարվա հայոց լեզվից: Անցած տարի մենք շատ վարժություններ էինք անում, իսկ այս տարի հիմքը դրված է սստեղծագործականության վրա: Շատ ենք ստեղծագործում և այդ ամենը ընթանում է նախագծի պայմաններում:

Վիկտոր Համբարձումյան նախագիծ
Այս տարվա առաջին նախագիծը նվիրված էր Վիկտոր Համբարձումյանին, ավելի շուտ Վիկտոր Համբարձումյական օրեր էին, ահա առաջադրանքների և պայմանների ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Ահա նաև իմ արած աշխատանքը՝ այստեղ: Շատ աշխատեցի նախագծի շուրջ, բոլոր մանրամասն և համառոտ տեղեկությունների հետ կարող եք ծանոթանալ վերևի հղումներում:

Մխիթար Սեբաստացի նախագիծ
Մյուս նախագիծը նվիրվում էր մի մարդու, ում անվան դպրոցում սովորում են՝ ես և մյուս սեբաստացիները: Սպասելիքներով լի սկսված, սկսեցի նախագիծը և վստահ եմ այս նախագիծը ինձ հուսախաբ չարեց: Ահա առաջադրանքների և պայմանների ցանկի հետ կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Այդ նախագծին նույնպես մասնակցեցի, ահա ծանոթացեք այդ ամենի հետ՝ այստեղ:

ՀԱՆՐԱՀԱՇԻՎ, ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
Չգիտեմ, ինչքանով այս տարի հանրահաշից ինչ-որ բան արեցի, բայց ինքներդ կարող եք այդ ամենի հետ ծանոթանալ այստեղ, իմ Google Drive-ում: Վարժությունների մեծ մասը գրել եմ, իմ գործիքում՝ պլանշետումս (Acer Iconia Tab A500): Մաթեմաթիկան այս տարի լավ սկսեցի, բայց չգիտեմ լավ վերջացրի, թե ոչ: Լավ, կիսամյակի վերջ գնահատականներս տեսնելով, կտեսնեմ:


ՌՈՒՍԵՐԵՆ ԼԵԶՈՒ
Շատ վարժություններ, պատմություններ, գրեցի այս տարի, օրինակ՝ Моё детство живёт в моём дворе, Янтарная комната, Измените смысл фразы на противаположный, Контольная работа և այլն… Այս տարի ռուսերենից նույնպես շատ բան արեցի, օրինակ կարդացի Պուշկինի՝ Пиковая дама, Չեխովի՝  “Радость”, “Размазня”,  “Человек в футляре”,  “Отец семейства” .  

Այս տարի կատարեցի այս առարկաներից այսքանը: Ես նաև գրել եմ նոր նյութեր, հետազոտական, պատմություններ: Եկեք սկսեմ պատմել, որ նյութը ինչպես գրեցի, սկսեմ՝

Հայ ղղջիկ
Եկեք սկսենք ծանոթանալ նյութիս հետ, կարող եք ծանոթացել այստեղ: Կարդացիք, այո, ավելացնելու բան չունեմ, որովհետև նյութում ամեն ինչ գրել եմ: Ես նույնիսկ չեմ հիշում՝ ինչպես որոշեցի գրել այս նյութը՝ հետազոտական, ստեղծագործական: Լսում էի Էլլա Տարունցի – Հայ աղջիկ երգը, և որոշեցի գրել: Էմոցիաներով լի գրեցի այն ինչ կա, առանց համեստության, կամ վախի: Եվ ահա արդյունքը նկատելի է, եթե Ձեզ դուր եկավ այս նյութը, դա ինձ միայն հաճելի է:

Ինքնասիրություն բեմի համար
Նույն ձևով սկսենք, սկսենք ընթերցելով նյութը: Նույն ձևով, հա մոռացա ասեմ, գրում եմ այն, ինչ զգում եմ, մտածում եմ: Դասարանում մի քանի բան ինձ ստիպեց այս նյութը գրել: Չկար ոչ մի երգ, կար Ֆրեդ և համակարգիչ, միասին  ստացվեց այս նյութը: Չգիտեմ ամենահետաքրքիրն էր, թե ոչ, բայց իմ դուրը շատ եկավ:

Չմտածեք, որ ամբողջ տարի այս երկու նյութն եմ գրել,  նշեցի լավագույնները ըստ իս, մյուս նյութերի հետ կարող եք ծանոթանալ իմ բլոգում՝ fredsahakyan.blogspot.com:


Ահա, այսքանն էր իմ Դիջիպատումը, շնորհակալություն, Ձեզ հետ Ֆրեդն էր: 

Մխիթար Սեբաստացի նախագիծ




Առաջադրանք 1
Դասարանում երկար ժամանակ, տարբեր կայքեր փորփրեցինք: ԵՎ հասկացանք, որ օտարալեզու (անգլերեն, ռուսերեն) կայքերում, ավելի շատեն տեղեկությունները, քան Հայկական կայքերում: Հայատառ տեղեկություններում նշված է Սեբաստացու համառոտ բնութագիրը, կենսագրությունը, իսկ օտարալեզու կայքերում ամեն ինչ գրված է մանրամասնորեն և պարզ: Հետևությունը այն է, որ Հայերի մեծամասնությունը ավելի քիչ գիտի Սեբաստացուն, քան մյուսները:

Առաջադրանք 2
Փորձեք կազմել այն տեղանունների աշխարհագրական բառարանը, որտեղ եղել է Մխիթար Սեբաստացին, համակարգչային համապատասխան ծրագրիGoogle Earth-ի օգնությամբ պատրաստեք տեսանյութ:
Սեբաստիա, Հալեպ, Էջմիածին, Սևան, ԿարինԿոստանդնուպոլս, Վենետիկ:

Առաջադրանք 3
Սեբաստիայի Ս. Նշան եկեղեցու մասին տեղեկություններ փնտրեք հանրագիտարաններում (համացանցում բացակայում է): Մուտքագրեք տեղեկությունը՝  տեղադրելով բլոգներում, չմոռանաք աղբյուրը նշել:
Սուրբ նշան վանքը հայկական վանքային համալիր էր պատմական Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում։ Կործանվել է Մեծ Եղեռնի ժամանակ։

Առաջադրանք 4
Ուսումնասիրեք Մխիթարյան միաբանության կայքը՝  փոքրիկ հատվածներ թարգմանելով: Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը:
Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում :Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա.,դրանք  << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակզանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:Քանի որ իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել , նա իրականացնում է իր առաքելությունը `քարոզելու Հիսուսի ավետարանը:

Առաջադրանք 5





Վիկտոր Համբարձումյան նախագիծ

Առաջադրանք 1
Ո՞վ է Վիկտոր Համբարձումյանը, ի՞նչ գիտեք նրա մասին: Կարդացածդ բանավոր ներկայացրու դասարանում: 
Սեպտեմբերի 18, 1908 - Օգոստոսի 12 1996: Հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը:
 Նրան վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիերածնության և մաթեմաթիկական ֆիզիկայի բնագավառներին:
Մրցանակներ՝ Ստալինյան կրկնակի դափնեկիր, սոցիալական աշխատանքի կրկնակի հերոս, Հայաստանի ազգային հերոս:
Աղբյուր՝hy.wikipedia.com

Առաջադրանք 2
Ներկայացրեք հայազգի նշանավոր մարդկանց կտակներ:
Զորավար Անդրանիկ՝
<<Եթե հայ ժողովուրդը կուզե ինձնի պատիվ ընել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր:

Թող հայ ժողովուրդը կագնեցնե ավելի դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմն փոքր ուսումնարան մը հայ մանուկներու համար, այս է իմ ամբողջ բաղջանքս և բարոյական պահանջսս հայ ժողովուրդեն>>:

Առաջադրանք 6.
Կազմեք հայտնի մարդկանց, ընտանիքի մեծերի խրատների շտեմարան:
Երբեք ինքտ քեզ ուրիշների հետ մի համեմատի: (Անահիտ Գևորգյան)

Ալբերտ Էինշտեյնի խրատները
Կա սեփական կյանքը ապրելու երկու միջոց: Առաջինը – այնպետ, որ կարծես ոչ մի հրաշք չի լինում: Երրկրորդը – այնպես, որ կարծես աշխարհում ամեն ինչը հրաշք է:
Կյանքը – հեծանիվ վարելու պես է: Որպեսզի պահպանես հավասարակշռություն, պետք է շարժվել:
Ես երբեք չէմ մտածում ապագաի մասին, նա շատ շուտ է հասանելիանում:

Օսկար Ուիալդի խրատները
Եղիր ինքտ քեզ հետ: Մյուս դերերը արդեն զբաղված են:
Մեր օրերում բոլոր մարդիք գիտեն գինը, բայց ոչմեկ չգիտի գնահատել:
Կինը հաղթում է, անսպասելի հանձնվելով:
Մենք չէնք կարողանում տանել այնպիսի մարդկանց ովքեր ունեն նույն թերությունները, ինչ որ մենք:
Եթե ուզում ես փչացնել մարդուն, սկսի նրան վերադաստիրակել:
Տղամարդը կարող է լինել երջանիկ, ցանկացած կնոջ հետ, բացի իր սիրելիի:

Մերլին Մոնրոի խրատները
Իմ կարգաղոսը չանհանգստանալն է, այլ անհանգստացնել:
Ես չէմ նեղանում, որ ինձ ասում են հիմար: Ես գիտեմ, որ դա այդպես չէ:
Փախիր եթե ուզում ես, որ քեզ սիրեն:
Ուղղակի կա կանոն իմ ամեն մի խաղում – վեր կենալ ու գնալ, եթե արդեն հետաքրքիր չի:

Առաջադրանք 7
Ինչ տվեց Ձեզ Վիկտոր Համբարձումյան նախագիծը:

<<Վիկտոր Համբարձումյան>> նախագիծը ինձ սովորեցրեց ինչ է կտակը, նամակը, ով է եղել Վիկտոր Համբարձումյանը, կարդացի շատ նշանավոր և հայտնի մարդկանց կտակներ, շարադրեցի մտքերս և աալյն... Շատ-շատ նոր բաներ իմացա, ամեն ինչ նոր էր, չմոռանամ ասեմ, որ նաև շատ հետաքրքիր էր: Իրոք հիասքանչ և հետաքրիր նախագիծ էր: Նախագիծը տևեց ընդհամենը 2 շաբաթ ափսոս... Թարգմանություններնել էին նաև շատ, կարդացի Չապլինի, Շեքսպիրի և այլ մարդկանց տարօրինակ և ծիծաղելի կտակները, իրոք շատ հետաքրիր էր, շատ տպավորված եմ...

Աղբյուր՝ http://movsisyannune.com/2012/05/09/%D5%BE%D5%AB%D5%AF%D5%BF%D5%B8%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81/