Խուլիո Կորտասար, արգենտինացի արձակագիր և բանաստեղծ: Կորտասարը ծնվել է 1914 թվի օգոստոսի 26-ին, Բրյուսելում, արգենտինական առևտրի ներկայացուցիչների գրասենյակի աշխատակցի ընտանիքում: Մանկությունը և երիտասարդությունը անցկացրել է Բուենոս Այրեսում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է մայրաքաղաքի համալսարանի գրական-փիլիսոփայական բաժին, , բայց միջոցների բացակայության պատճառով մեկ տարի անց թողել է ուսումը և յոթ տարի գյուղում աշխատել որպես ուսուցիչ: 1944 թվից սկսել է դասավանդել Մենդոսա քաղաքի համալսարանում։:
1946 թվին, վերադարռնալով Բուենոս Այրես, դարձել է Գրքերի պալատում ծառայող: 1951 թՎին, ստանալով գրականության կրթաթոշակ, մեկնում է Եվրոպա, մինչև կյանքի վերջը ապրում Փարիզում։ Երկար տարիներ UNESCO-յում աշխատել է թարգմանիչ: Սկսել է գրել շատ շուտ, 1938 թ. առաջին փորձն էր որպես սիմվոլիստ բանաստեղծ՝ «Ներկայություն» սոնետների ժողովածույով: Բանաստեղծություններ շարունակել է գրել մինչև կյանքի վերջը, բայց չի հրապարակել դրանք: Մահից հետո լույս է տեսել «Միայն մթնշաղ» քնարական գիրքը, որտեղ 1950-1983 թթ գրված բանաստեղծություններ և պոեմներ են։
Գրողը մահացել է լեյկիմեայից Փարիզում, 1984 թվի փետրվարի 12-ին: Թաղված է փարիզյան Մոնպարնաս գերեզմանոցում:
Թարգմանեց՝ Ֆրեդ Սահակյանը