Страницы

Ամեն հասարակություն արժանի է իր կառավարությանը

Ամեն հասարակությունում ընդունված է տեսնել կառավարության միայն բացասական կողմը։ Չեմ սիրում այդպիսի հասարակություն, չնայած ես էլ այդ հասարակության մի մասն եմ։ Շատ մարդիկ, ուզում են, որ ղեկավարությունը լինի իդեալական, տա հասարակությանը այն ամենը ինչ նրանք ուզում են, բայց անգամ նրանք չգիտեն՝ ինչ կլինի այդ դեպքում։ Այսինքն՝ ուզում են մի բան, որը տեսել են ֆիլմերում կամ լսել են, դա հասարակության գերակշռող մասն է։ Մյուս մասը մարդիկ են, ովքեր պահանջում են հեղափողություն, հիմնում են այդ կարծիքը, գիտեն հետևանքները, թերի և բացասական կողմերը։ Այդպիսի հասարակությանը ես շատ հարգում եմ, որովհետև նրանց կարծիքը իրենցն է, դա ապացուցում է նրանց հիմնավորումը։
Լսելով դասարանում զանազան կարծիքներ՝ եկա այն կարծիքի, որ խելացի մարդկանց չի փչացնում իշխանությունը, բայց հիմարները որոնք իշխում են, փչացնում են կառավարությունը։
Նկարը՝ Թերթ.am