Կար չկար մի սուֆիստ իմաստուն կար, որին բոլորը համարում էին խուլ։ Մի անգամ նա զրուցում էր իր աշակերտների հետ։ Այդ ժամանակ մի ճանճ ընկավ սարդոստայն ու սկսեց տզզալ՝ փորձելով ազատվել։ Սուֆիստը միանգամից աշակերտների ուշադրությունը հրավիրեց այդ փոքրիկ պատահարին՝ փորձելով ցույց տալ, թե ինչքան վտանգավոր է խճճվել սեփական պատկերացումներում, նրա մասին, թե ինչպես և ինչ պետք է լինի։ Այստեղ աշակերտները գլխի ընկան, որ իրենց ուսուցիչը բոլորովին էլ խուլ չէ. չէ՞ որ նա լսեց ճանճի բզզոցը, որին նրանցից ոչ ոք ուշադրություն չդարձրեց։
- Ինչո՞ւ էիք խուլ ձևանում, ուսուցի՛չ։ - հարցրեցին նրանք։
- Խուլ լինելով՝ ես կարիք չունեմ լսելու ձեր փառաբանությունները և քծնանքը, - պատասխանեց սուֆիստը – ո՞վ պերճախոսությունը կծախսի խուլի վրա։ Փոխարենը ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եք դուք ինձ իրականում վերաբերվում։ Չէ՞ որ դուք չէիք ամաչում ասել այն, ինչ մտածում եք։
Նկարը՝ Basiki.Ru