Մի հուսահատվեք, եթե չեք կարողանում գտնել սեփական գործը: Հաջողությունը միանգամից չի լինում:
Շատ մարդիկ 30 տարեկանի սահմանում մարդիկ քննադատաբար են դիտարկում իրենց կյանքը և հասկանում են, որ նշանակալից ոչ մի բան չեն հասցրել անել: Եվ գլուխը մի կպչուն միտք է մտնում, որ ժամանակը անցավ և հիմա պետք է համակերպվել իրավիճակին:
AdMe.ru-ն հավաքել է տասը մարդկանց պատմություն, որոնք ապացուցում են, որ նոր բան սկսելը երբեք ուշ չէ, և հաջողությունը կգա, բայց մի քիչ ուշ:
«1954 թվականին ես 52 տարեկան էի: Ես արտրիտ ու շաքարախտ ունեի: Կտրել էին իմ լեղապարկը և վահանագեղձի մես մասը: Բայց ես հավատում էի ապագային», - այսպես է հիշում Ռեյ Կրոկը ճակատագրական այն պահը, երբ ծանոթացավ Մակդոնալդ եղբայրների հետ:
Ի հավելումն շատ հիվանդությունների, նա նաև մի քիչ խուլ էր և ոչ հարուստ: Կրոկը հայտնի բիզնեսմեն էր, բայց նրա բոլոր նախաձեռնությունները միշտ վերջանում էին անհաջողությամբ: Երբ 1954 թվականին նրան պետք եկավ 15 հազար կանխիկ՝, Մակդոնալսը տարածելու լիցենզիան հետ գնելու համար, ոչմի բանկ նրան վարկ չտվեց: Ստիպված էր գրավ դնել տունը և ապահովագրությունը, դրանից հետո նա ապրեց ևս 30 տարի և աշխատեց 600 միլիոն:
Արագ սննդի ռեստորանային ցանցի հիմնադրի հետաքրքիր ճակատագիրը. նա վաղ տարիքում կորցրել էր հորը, մայրը շատ էր աշխատում, իսկ ինքը փոքրուց պատասխանատու էր տան սննդի համար: Բացի այդ, նա շուտ է սկսել աշխատել (10 տարեկանում), փորձել է շատ մասնագիտություններ, իսկ 12 տարեկանում լքել տունը, որովհետև խորթ հոր հետ հարաբերությունները հարթ չէին: Կարելի է ասել՝ գնդապետ Սանդերսը ամերիկյան երազանքի մարմնացում է:
«Ես համարում եմ, որ տապակած հավը Ամերիկյան Հյուրընկալության Ուտեստ- խորհրանիշն է: Հենց այդպես, մեծատառերով: Ինձ համար կապ չունի՝ ով է նստած քո սեղանի արջև՝ թագավոր, մեծ պաշտոնյա, թե հասարակ մարդ: Եթե նա քո հյուրն է, քո գործն է նրան լավ կերակրել», - այսպես է ասում Հարլանդ Սանդերսը:
Վեպ գրելու գաղափարը առաջացել է 1990 թ.-ին, վերջին յոթը տարին նա զրկվեց աշխատանքից և բաժանվեց ամուսնուց, և ապրեց աղքատության մեջ, մինչ չթողարկեց նովելի առաջին մասը, 1997 թ.-ին: Հիմա նա Բրիտանիայում ամենավաճառվող հեղինակն է, և հինգ տարում անցավ աղքատի կյանքից մինչև մուլտիմիլիոնատիրոջ կարգավիճակը:
Ընտանիքի աղքատության պատճառով Ամանասիոն չկարողացավ ավարտել անգամ միջնակարգ դպրոցը և 13 տարեկանից սկսեց աշխատել վերնաշապիկների խանութում՝ որպես խորհրդատու: Երբ Ամանասիոն 37 տարեկան էր, բացեց տրիկոտաժի իր արտադրամասը:
Սկզբում նա իր կնոջ՝ Ռոսալիի հետ իր տան հյուրասենյակում էր խալաթներ, գիշերանոցներ և կանացի նեքնազգեստներ կարում: Մի անգամ պատվիրատուն հրաժարվեց ներքնաշորերի մեծ պատվերից։ Բիզնեսը փրկելու համար ամուսինները որոշեցին ինքնուրույն վաճառել: Ահա այդպես 1975 թ.-ին հայտնվեց Զորբա փոքրիկ խանութը։ Ամանասիոն այդ ժամանակ 40 տարեկան էր: Եվ այդպես, 2012 թ.-ին Bloomberg գործակալությունը ճանաչեց Օրտեգին Եվրոպայի ամենահարուստ մարդը: Նրա հոլդինգին են պատկանում Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Zara Home, Stradivarius տեքստիլային ապրանքանիշները։
1968 թ.-ին Հարիսոն Ֆորդը նկարահանվել է «Zabriskie Point» ֆիլմում, բայց նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները կտրեցին: Դրանից հետո նա որոշեց թողնել դերասանական կարիերան և դարձավ ատաղձագործ, մինչև նրան հանդիպեց Ջորջ Լուկասը և հրավիրեց նկարահանվելու «Ամերիկյան գրաֆֆիտիներ» ֆիլմում: Հարիսոն Ֆորդը այդ ժամանակ 30 տարեկան էր:
Մերի Քեյը 25 տարի շարունակ աշխատել է վաճառքի գործակալ՝ այդպես էլ առաջխաղացում չունենալով աշխատանքում: Նա 45 տարեկան էր, երբ որոշեց հեռանալ աշխատանքից և գիրք գրել կանանց և բիզնեսի մասին: Գրելու ընթացքում գիրքը վերածվեց իր անթերի կազմակերպության բիզնես-պլանի, և որոշվեց վաճառել մաշկի խնամքի ապրանքներ: 1963 թ.-ին Մերի Քեյը իր ամուսնու հետ հիմնադրեց Mary Kay Cosmetics կազմակերպությունը, 5000$ սկզբնական բյուջեով:
«Ես ուզում էի ստեղծել կազմակերպություն, որը հնարավորություն կընձեռի կնոջը՝ ցանկացած կնոջ, որը ունի ընտանիք և դաստիարակում է երեխա, ինքնուրույն տնօրինելու իր կարիերան», - ասում էր Մերին:
Ծնվել է Իռլանդացի գաղթականների ընտանիքում, երիտասարդ տարիքում փախել է տանից և գնացել է աշխատելու Դետրոյդում: Մինչև 36 տարեկանը եղել է ինժիներ-մեխանիկ Էդիսոնի կազմակերպությունում: Առաջին մեքենան գծագրել է 30 տարեկանում, սեփական կազմակերպությունը հիմնադրել է տասը տարի հետո:
Կազմակերպության մեծ հաջողությունը 1908 թ.-ին էր՝ Ford T մոդելի թողարկումից հետո։ Հենրի Ֆորդը այդ ժամանակ 45 տարեկան էր:
Ուրսուլան ծնվել է Մանհեթնի անապահով թաղամասում – Ներքին Իստ-Սայդում և անցկացրել է մանկությունը «Բարուքի տնակներում»՝ աղքատների համար նախատեսված տներում: Նա կրթություն է ստացել և 1980 թ.-ին վերապատրաստում անցել Xerox կազմակերպությունում: Իսկ 2009 թ. Ուրսուլան դարձավ կազմակերպության գլխավոր տնօրեն և առաջին սևամորթ կինը, ով գլխավորեց ամերիկյան կորպորացիան:
Դպրոցը թողել է 12 տարեկանում և ինչով ասես որ չի զբաղվել՝ վաճառում էր թերթ, օճառ, հյուրանոցում՝ շամպուն և անձեռոցիկներ։ Եղբոր հետ հաստատեց De-Ice-It կազմակերպությունը, որը վաճառում էր սփրեյներ, մեքենաների օդափոխիչներ, աշխատել է հիպոտեկների միջնորդ: Նույնիսկ հոր գլուխն էր պտտվում երիտասարդի հետաքրքրությունների շրջանակից. «Շելդոն, - ասում էր ծեր բոստոնյան տաքսիստը,- դու կարծես ձիու գոմաղբ լինես՝ դու ամեն տեղ կաս»:
Սկզբում նա ստեղծեց համակարգչային ցուցահանդես Լաս-Վեգասում, իսկ 1988թ.-ին հաստատեց Las Vegas Sands կորպորացիան՝ աշխարհի ամենախոշոր խաղատունը: Այդ ժամանակ նա 55 տարեկան էր:
Հետո գնացել է ԱՄՆ և դարձել գործարար՝ հիմնադրել է կազմակերպություն, որը արտադրում է 5-Hour-Energy էներգետիկը: Նրա անվան հետ է կապված ամենախոշոռ սկանդալը խմիչքի վատ ազդեցության շուրջ, բայց պատմությունը դրա մասին չէ: Ուղղակի պատկերացրեք՝ ինչպես է նա կարողացել իր կյանքը տեղափոխել ուրիշ հարթակ, թե ինչպես ճգնավորից դարձավ միլիարդատեր:
12 տարեկանում վերջնականապես կուրացել է։ Ամբողջ կյանքում երազում էր դառնալ օպերային երգիչ: Դրա համար նա մեկնում է Թուրին, որտեղ ճանաչված տենորներից վոկալի դասեր է առնում է: Երեկոյան տարբեր խմբերում փող էր աշխատում դաշնամուր նվագելով:
1992թ.-ին Անդրեան հայտնի ռոք-աստղ Ջուկկեռոյի մոտ հաջող լսումներ անցավ: Դրանից հետո Լուչանո Պավարոտտիի մոտ հայտնվում է դեմո ձայնագրությունը և Անդրեայի կարիերան հաջողության է հասնում: Այժմ նա հայտնի կատարող և ժամանակակից օպերային երգիչ է:
ԱՄՆ-ում ուսումնասիրել է կինոարտադրություն և նկարել է երկու հաջող ուսանողական ֆիլմեր: Բայց գործը առաջ չէր գնում, և վեց տարի նա գործազուրկ մնաց: Միայն 1990 թ.-ին նրա սցենարը հաղթեց մրցույթում, ինչից հետո սկսեց նրա ռեժիսորական կարիերան: Հիմա Էնգ Լին հայտնի է ամբողջ աշխարհով, և դուք երևի դիտել եք նրա՝ «Դարան մտած վագրը, թաքնված վիշապը», «Հալք», «Կուզավոր լեռը» և «Փիի կյանքը» ֆիլմերը:
Մեր խորհուրդը ձեզ՝ մի՛ հուսահատվեք և շարունակեք փնտրել: Եվ հիշեք. Թոլքիենի խոսքերը. «Ոչ բոլոր թափառողներն են, որ կորել են»:
AdMe.Ru

Ռեյ Կրոկ, McDonald’s-ի հիմնադիր
Մինչև 52 տարեկան վաճառել է թղթե-բաժակներ
«1954 թվականին ես 52 տարեկան էի: Ես արտրիտ ու շաքարախտ ունեի: Կտրել էին իմ լեղապարկը և վահանագեղձի մես մասը: Բայց ես հավատում էի ապագային», - այսպես է հիշում Ռեյ Կրոկը ճակատագրական այն պահը, երբ ծանոթացավ Մակդոնալդ եղբայրների հետ:
Ի հավելումն շատ հիվանդությունների, նա նաև մի քիչ խուլ էր և ոչ հարուստ: Կրոկը հայտնի բիզնեսմեն էր, բայց նրա բոլոր նախաձեռնությունները միշտ վերջանում էին անհաջողությամբ: Երբ 1954 թվականին նրան պետք եկավ 15 հազար կանխիկ՝, Մակդոնալսը տարածելու լիցենզիան հետ գնելու համար, ոչմի բանկ նրան վարկ չտվեց: Ստիպված էր գրավ դնել տունը և ապահովագրությունը, դրանից հետո նա ապրեց ևս 30 տարի և աշխատեց 600 միլիոն:
Հարլանդ Դևիդ Սանդերս (գնդապետ Սանդերս), KFC
40 տարեկանում մտածել է տապակած հավ պատրաստել իր լցակայանի այցելուների համար
Արագ սննդի ռեստորանային ցանցի հիմնադրի հետաքրքիր ճակատագիրը. նա վաղ տարիքում կորցրել էր հորը, մայրը շատ էր աշխատում, իսկ ինքը փոքրուց պատասխանատու էր տան սննդի համար: Բացի այդ, նա շուտ է սկսել աշխատել (10 տարեկանում), փորձել է շատ մասնագիտություններ, իսկ 12 տարեկանում լքել տունը, որովհետև խորթ հոր հետ հարաբերությունները հարթ չէին: Կարելի է ասել՝ գնդապետ Սանդերսը ամերիկյան երազանքի մարմնացում է:
«Ես համարում եմ, որ տապակած հավը Ամերիկյան Հյուրընկալության Ուտեստ- խորհրանիշն է: Հենց այդպես, մեծատառերով: Ինձ համար կապ չունի՝ ով է նստած քո սեղանի արջև՝ թագավոր, մեծ պաշտոնյա, թե հասարակ մարդ: Եթե նա քո հյուրն է, քո գործն է նրան լավ կերակրել», - այսպես է ասում Հարլանդ Սանդերսը:
Ջոհան Ռոուլինգ, «Հարրի Փոթթեր»-ի հեղինակ
Մինչև 31 տարեկանը եղել է օգնություն ստացող միայնակ մայր
Վեպ գրելու գաղափարը առաջացել է 1990 թ.-ին, վերջին յոթը տարին նա զրկվեց աշխատանքից և բաժանվեց ամուսնուց, և ապրեց աղքատության մեջ, մինչ չթողարկեց նովելի առաջին մասը, 1997 թ.-ին: Հիմա նա Բրիտանիայում ամենավաճառվող հեղինակն է, և հինգ տարում անցավ աղքատի կյանքից մինչև մուլտիմիլիոնատիրոջ կարգավիճակը:
Ամանասիո Օրտեգա, Զառայի տերը
Մինչև 37 տարեկանը աշխատում էր խանութում՝ որպես օգնական
Ընտանիքի աղքատության պատճառով Ամանասիոն չկարողացավ ավարտել անգամ միջնակարգ դպրոցը և 13 տարեկանից սկսեց աշխատել վերնաշապիկների խանութում՝ որպես խորհրդատու: Երբ Ամանասիոն 37 տարեկան էր, բացեց տրիկոտաժի իր արտադրամասը:
Սկզբում նա իր կնոջ՝ Ռոսալիի հետ իր տան հյուրասենյակում էր խալաթներ, գիշերանոցներ և կանացի նեքնազգեստներ կարում: Մի անգամ պատվիրատուն հրաժարվեց ներքնաշորերի մեծ պատվերից։ Բիզնեսը փրկելու համար ամուսինները որոշեցին ինքնուրույն վաճառել: Ահա այդպես 1975 թ.-ին հայտնվեց Զորբա փոքրիկ խանութը։ Ամանասիոն այդ ժամանակ 40 տարեկան էր: Եվ այդպես, 2012 թ.-ին Bloomberg գործակալությունը ճանաչեց Օրտեգին Եվրոպայի ամենահարուստ մարդը: Նրա հոլդինգին են պատկանում Zara, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Zara Home, Stradivarius տեքստիլային ապրանքանիշները։
Հարիսոն Ֆորդ, դերասան և պրոդյուսեր
Մինչև 30 տարեկանը եղել է ատաղձագործ
1968 թ.-ին Հարիսոն Ֆորդը նկարահանվել է «Zabriskie Point» ֆիլմում, բայց նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները կտրեցին: Դրանից հետո նա որոշեց թողնել դերասանական կարիերան և դարձավ ատաղձագործ, մինչև նրան հանդիպեց Ջորջ Լուկասը և հրավիրեց նկարահանվելու «Ամերիկյան գրաֆֆիտիներ» ֆիլմում: Հարիսոն Ֆորդը այդ ժամանակ 30 տարեկան էր:
Մերի Քեյ Էշ, Mary Kay-ի հիմնադիր
Մինչև 45 տարեկանը աշխատել է վաճառքի գործակալ
Մերի Քեյը 25 տարի շարունակ աշխատել է վաճառքի գործակալ՝ այդպես էլ առաջխաղացում չունենալով աշխատանքում: Նա 45 տարեկան էր, երբ որոշեց հեռանալ աշխատանքից և գիրք գրել կանանց և բիզնեսի մասին: Գրելու ընթացքում գիրքը վերածվեց իր անթերի կազմակերպության բիզնես-պլանի, և որոշվեց վաճառել մաշկի խնամքի ապրանքներ: 1963 թ.-ին Մերի Քեյը իր ամուսնու հետ հիմնադրեց Mary Kay Cosmetics կազմակերպությունը, 5000$ սկզբնական բյուջեով:
«Ես ուզում էի ստեղծել կազմակերպություն, որը հնարավորություն կընձեռի կնոջը՝ ցանկացած կնոջ, որը ունի ընտանիք և դաստիարակում է երեխա, ինքնուրույն տնօրինելու իր կարիերան», - ասում էր Մերին:
Հենրի Ֆորդ, Ford Motor Company-ի հիմնադիր
Իր կազմակերպությունը հիմնադրել է 40 տարեկանում
Ծնվել է Իռլանդացի գաղթականների ընտանիքում, երիտասարդ տարիքում փախել է տանից և գնացել է աշխատելու Դետրոյդում: Մինչև 36 տարեկանը եղել է ինժիներ-մեխանիկ Էդիսոնի կազմակերպությունում: Առաջին մեքենան գծագրել է 30 տարեկանում, սեփական կազմակերպությունը հիմնադրել է տասը տարի հետո:
Կազմակերպության մեծ հաջողությունը 1908 թ.-ին էր՝ Ford T մոդելի թողարկումից հետո։ Հենրի Ֆորդը այդ ժամանակ 45 տարեկան էր:
Ուրսուլա Բերնս, Xeroxի գլխավոր տնօրեն
Մինչև 32 տարեկանը Xerox կազմակերպությունում զբաղացրել է ցածր պաշտոններ
Ուրսուլան ծնվել է Մանհեթնի անապահով թաղամասում – Ներքին Իստ-Սայդում և անցկացրել է մանկությունը «Բարուքի տնակներում»՝ աղքատների համար նախատեսված տներում: Նա կրթություն է ստացել և 1980 թ.-ին վերապատրաստում անցել Xerox կազմակերպությունում: Իսկ 2009 թ. Ուրսուլան դարձավ կազմակերպության գլխավոր տնօրեն և առաջին սևամորթ կինը, ով գլխավորեց ամերիկյան կորպորացիան:
Շելդոն Ադելսոն, Las Vegas Sands-ի հիմնադիր
Մինչև 30 տարեկան շամպուն և ապակիների հեղուկ է վաճառել
Դպրոցը թողել է 12 տարեկանում և ինչով ասես որ չի զբաղվել՝ վաճառում էր թերթ, օճառ, հյուրանոցում՝ շամպուն և անձեռոցիկներ։ Եղբոր հետ հաստատեց De-Ice-It կազմակերպությունը, որը վաճառում էր սփրեյներ, մեքենաների օդափոխիչներ, աշխատել է հիպոտեկների միջնորդ: Նույնիսկ հոր գլուխն էր պտտվում երիտասարդի հետաքրքրությունների շրջանակից. «Շելդոն, - ասում էր ծեր բոստոնյան տաքսիստը,- դու կարծես ձիու գոմաղբ լինես՝ դու ամեն տեղ կաս»:
Սկզբում նա ստեղծեց համակարգչային ցուցահանդես Լաս-Վեգասում, իսկ 1988թ.-ին հաստատեց Las Vegas Sands կորպորացիան՝ աշխարհի ամենախոշոր խաղատունը: Այդ ժամանակ նա 55 տարեկան էր:
Մանոյ Բհարհավա, 5-Hour Energy էներգետիկի հիմնադիր
Մինչև 30 տարեկանում Հնդկաստանում մի լեռնային վանքում եղել է վանական
Հետո գնացել է ԱՄՆ և դարձել գործարար՝ հիմնադրել է կազմակերպություն, որը արտադրում է 5-Hour-Energy էներգետիկը: Նրա անվան հետ է կապված ամենախոշոռ սկանդալը խմիչքի վատ ազդեցության շուրջ, բայց պատմությունը դրա մասին չէ: Ուղղակի պատկերացրեք՝ ինչպես է նա կարողացել իր կյանքը տեղափոխել ուրիշ հարթակ, թե ինչպես ճգնավորից դարձավ միլիարդատեր:
Անդրեա Բոչելլի, երգիչ
Մինչև 33 տարեկանը բարերում դաշնամուր է նվագել
12 տարեկանում վերջնականապես կուրացել է։ Ամբողջ կյանքում երազում էր դառնալ օպերային երգիչ: Դրա համար նա մեկնում է Թուրին, որտեղ ճանաչված տենորներից վոկալի դասեր է առնում է: Երեկոյան տարբեր խմբերում փող էր աշխատում դաշնամուր նվագելով:
1992թ.-ին Անդրեան հայտնի ռոք-աստղ Ջուկկեռոյի մոտ հաջող լսումներ անցավ: Դրանից հետո Լուչանո Պավարոտտիի մոտ հայտնվում է դեմո ձայնագրությունը և Անդրեայի կարիերան հաջողության է հասնում: Այժմ նա հայտնի կատարող և ժամանակակից օպերային երգիչ է:
Էնգ Լի, ռեժիսոր
Մինչև 36 տարեկանը գործազուրկ է եղել