Վերջերս շատ ազատ ժամանակ ունեի և որոշեցի ինչ-որ գիրք կարդալ, վերջ ի վերջո ես «Ընթեցասերի ակումբից» եմ: Նշեմ նաև այն, որ վերջերս շատ էի մտածում իմ մասնագիտական կողմնորոշման մասին, մտածեցի՝ «Դպիրն» օգտակար կլինի, բացեցի և տեսա Կեն Ռոբինսոնի «Կոչում: Ինչպես գտնել այն, ինչի համար ստեղծված ենք և ապրել ոգեղեն» գրքի նախաբանը: Կարդացի նախաբանը և այն ինձ շատ հետաքրքրեց, համացանցում գտա գրքի ռուսերեն տարբերակը և որոշեցի կարդալ: Ասեմ, որ դեռ չեմ վերջացրել:
Գիտեք, մարդիկ իրենց կյանքում միշտ կանգնած են կարևոր որոշումների առջև, այդ կարևոր որոշումներից մեկն է մարդու ապագա մասնագիտության ընտրությունը: Մարդու կյանքում շատ անսպասելի իրադարձություններ են կատարվում, և այդպիսի անսպասելի իրադարձությունը կարող է ազդել նաև մասնագիտության ընտրության վրա: Օրինակ՝ դուք գիտեք, թե ինչպես է հայտնի մուլտիպլիկատոր Մաթ Գրոենինգը կողմնորոշվել իր մասնագիտության հարցում: Նշեմ այն, որ նա դպրոցում շատ լավ է սովորել, այնքան լավ, որ դասի ժամանակ շատ էր ազատ ժամանակ ունենում: Ազատ ժամանակ որոշում էր նկարել, նկարում էր թղթերի վրա շատ տարբեր առարկաներ, կարողանում էր նկարել՝ առանց թղթին նայելու: Ուշադիր նայում էր ուսուցչին, լսում էր ու առանց շեղվելու նկարում: Այդպես նա շատ ժամեր էր անցկացնում և շատ էր նկարում: Ծնողները նկատում էին, որ շատ թղթեր է ծախսում, նրա ուսուցիչներից մեկը պահում էր Մաթի բոլոր նկարները: Եվ այդպես հասկացավ, թե ինչով է զբաղվելու ապագայում՝ազատ ժամանակ նկարում էր և կատարելագործվում: Այդպես հասավ բարձրունքի, նա՝ իր նման ընկերների հետ՝ ստեղծում էին տարբեր անիմացիաներ: Այդպես ծագեց «The Simpsons» մուլտֆիլմը նկարելու միտքը, նրանք ստեղծեցին շատ տարբեր հերոսներ, որոնք մեծ հայտնություն ձեռք բերեցին: Հետո այդ մուլտֆիլմը տեսավ շատ հայտնի Fox Pictures կազմակերպությունը, գնեց այդ նախագիծը, և Մաթթ Գրոենինգը հասավ իր համար՝ երազ թվացող բարձրունքին:
Բերեմ մի ուրիշ օրինակ, որ դուք համոզվեք, որ լավ սովորելը այդքան էլ կարևոր չէ մասնագիտության կողմնորոշման հարցում: Հայտնի պարուհի Ջիլիանն Լինը դպրոցում էլ լավ չէր սովորում, ամեն դասին խանգարում էր, չէր կարողանում դասին հանգիստ նստել և բոլորին դրանով խանգարում էր: Ուսուցիչները դա չէին կարողանում այլևս հանդուրժել և հայտնեցին նրա ծնողներին: Դպրոցի տնօրենը պնդում էր, որ նա մտավոր խնդիրներ ունի և որ հոգեբանի կարիք ունի: Ջիլիանը հասկանում էր, որ հատուկ կարիքավորների դպրոցը իր համար չէ, չէ որ նա խնդիրներ չուներ: Նրան տարան հոգեբանի մոտ, հոգեբանը զգում էր, որ Ջիլիանը խնդիրներ չունի և որոշում կայացրեց, Ջիլիանին թողնել սենյակում մենակ և հետևել նրան: Նա միացրեց ռադիոն և Ջիլիանի ծնողների հետ լքեց սենյակը: Նրան հետևում էին պատուհանից, Ջիլիանը դա չգիտեր, նա սկսեց պարել: Հոգեբանը ասաց նրա ծնողներին, որ Ջիլիանը խնդիրներ չունի, նրան հարկավոր է տանել պարի դպրոց, որտեղ նա կկատարելագործվի: Ջիլիանին տարան պարի դպրոց, որտեղ նա ամեն օր աշխատում էր, պարապում էր տանը,պարում էր ազատ ժամանակ՝ պարն էր նրա կյանքի նպատակը: Այդպես պարելով, Ջիլիան Լինը դարձավ հայտնի պարուհի, այս անունը շատերն իմացան:
Գիտեք, երբեմն կյանքում մեզ պետք չէ ինչ-որ մեկի խորհուրդը, երբեմն մեզ պետք է ինչ-որ մեկի ուղեկցությունը, մեզ պետք է մի մարդ, ով մեզ կօգնի, ոչ թե կխանգարի: Մասնագիտության ընտրության հարցում շատերը սխալվում են և դա հանգեցնում է չզարգացմանը: Մարդ պիտի զբաղվի իր սիրած մասնագիտությամբ, որպեսզի հասնի բարձրունքի: Ես հասկացա, որ, ամեն օր մտածելով, դժվար, թե հասկանամ, թե որն է իմ կյանքի մի մասը, իմ մասնագիտությունը: Ուղղակի կգա մի պահ, երբ ես կհասկանամ, թե ինչի համար եմ ես ապրում՝ չէ որ մասնագիտությունը կյանքի նպատակներից մեկն է:
Հեղինակ՝ Ֆրեդ Սահակյան