Страницы

Կարծիքս պատմվածքների մասին


Այս չորսը պատմվածքները կարդալիս, հասկացա, որ կարելի է փոքր տեքստով մեծ իմաստ արտահայտել: Առաջին պատմվածքն ինձ դուր չեկավ, որովհետև ես համաձայն չեմ գրողի հետ: Խանջյանը ասում է, որ մարդասիրություն չկա, կա խիղճ: Այո, խիղճ կա, բայց դա չի խանգարում մարդուն սիրել, չէ որ մարդուն խղճալով չես սիրում: Երբ ես մարդուն խղճում եմ, փորձում եմ նրան օգնել, բայց դա չի ազդում իմ՝ նրան սիրելու վրա: Ես ընդհանրապես չեմ սիրում մարդկանց խղճալ, այն մարդը, ում խղճում են, այնքան նվաստ է թվում: Չեմ սիրում, որ ինչ-որ բան չեն ասում, որովհետև խղճում են, որովհետև որոշ մարդիկ հատուկ էդպես են անում, խղճալի դիրք են ընդունում, որպեսզի մարդուն չասեն իր իրական դերի մասին: Ընդանրապես, ոչ մեկին պետք չէ խղճալ, բոլորը մարդ են, բոլորը հավասար են: Ընդհանրապես խղճալ բառը, շատ կոպիտ է ասված: Բոլորը հավասար են, ոչ մեկին էլ խղճալ պետք չէ:

Իսկ ինչ վերաբերում է՝ «Անփույթ հագնվելը վկայում է երիտասարդի ապագա գրական փառքը» պատմվածքին, ասեմ, որ իրոք երբեմն բարոյական կերպարը ազդում է ֆիզիկական կերպարի վրա: Եթե խոսքը հագնվելու մասին է, ասեմ, այո, երբեմն ես կարող եմ մարդու հագուկապին նայել և ենթադրություններ անել մարդու ապրելաոճի մասին: Բայց դա սխալ է, երբեմն արտաքինը բավականին խաբուսիկ է լինում մարդու բարոյական կերպարի մասին կարծիք կարզմելու համար: