Страницы

Սոցիալական ձմեռ

Առջևում ձմեռ է, առաջին ձյունն էլ արդեն եկել է։ Այսպիսի իրադարձությունը շատերին ուրախացնում է, շատերին տխրեցնում, իսկ եթե անկեղծ ասեմ, ուրախացնում է միայն փոքրերին։ Մեծերը գիտեն, որ ձմեռը ձնագնդիկից և ձնեմարդուց բացի նաև՝ հավելյալ կոմունալ ծախսեր է։ Իհարկե, փոքրերը դա չեն նկատում, չէ որ դա նրանց հետաքրքիր չէ։ Ձյուն, ցուրտ, շատ մարդկանց այս հանգամանքը խանգառում է առօրյաում։ Մարդիկ դուրս են գալիս աշխատանքի, և նրանք չեն աշխատում որևէ գրասենյակում, այլ աշխատում են ասենք շինարարական կազմակերպությունում։ Սա շատ լուրջ ազդում է նաև մարդու առողջության վրա։ Առողջությունն էլ մի կողմից։ Շատերը ցրտահարվումեն և առնչվում են լուրջ խնդիրներին, բուժօգնության կարիգ են ունենում և դա էլ իր ծախսերն է առաջ բերում։ Չնայած այս ամենի, բողոքելը անիմաստ է, որովհետև դժվար թե եղանակը փոխվի, այսինքն պիտի հարմարվենք իրականության հետ։ ‹‹Այսինքն տաք հագնվեք, շատ գազ վառեք, իսկ կոմունալ վճարները ժամանակին վճարեք››, սիրով՝ Գազպրոմ։